Jump to content

Սաֆագա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սաֆագա
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ՀամայնքԿարմիր ծով
ԲԾՄ23±1 մետր
Բնակչություն28 261 մարդ (նոյեմբերի 11, 2006)[1]
Ժամային գոտիUTC+2
Սաֆագա (Եգիպտոս)##
Սաֆագա (Եգիպտոս)

Բուր-Սաֆագա[2][3], Սաֆագա[4], Պորտ Սաֆագա (արաբ․՝ سفاجا‎‎), առողջարանային ոչ մեծ քաղաք Եգիպտոսի Հանրապետությունում՝ Ալ Բահր ալ Ահմար կամ «Կարմիր ծով» կոչվող նահանգում։ Ընկած է Կարմիր ծովի արևմտյան ափին[5]՝ Հուրգադա քաղաքից 53 կիլոմետր դեպի հարավ։ Քաղաքը հայտնի է նաև մերձակայքում արդյունահանվող ֆոսֆատի արտահանությամբ[5]։ Աչքի է ընկնում շրջակա միջավայրի մաքրությամբ, սև ավազաբլուրներով, հանքային աղբյուրների առատությամբ, որոնք օգտակար են հատկապես արթրիտի, հենաշարժական համակարգի ու մաշկային հիվանդությունների, փսորիազի բուժման համար[6]։ Բնակչության թվաքանակը 2018 թվականի հուլիս ամսվա տվյալներով եղել է 50 665[7]։ Քաղաքն ունի հյուրանոց, հանգստյան տներ, առողջարաններ, բունգալոներ։

Բնակավայրը հիմնադրվել է մեր թվականությունից առաջ 282-268 թվականների միջակայքում, Սատիրուսի (հին հունարեն՝ Σάτυρος) նախաձեռնությամբ[8][9] և Պտղոմեոս II (Ptolemy II Philadelphus) փարավոնի վախճանված քրոջ պատվին կոչվել է Ֆիլոտերա (հին հունարեն՝ Φιλωτέρα)[8]: Ստեփանոս Բյուզանդացի պատմիչը հայտնում է, որ այն անվանվել է նաև Ֆիլոտերիդա (հին հունարեն՝ Φιλωτερίδα)[9]:

Ամենամոտ օդանավակայանը Հուրգադայի օդանավակայանն է, որը գտնվում է Սաֆագայից շուրջ 50 կիլոմետր հետավորության վրա։ Քաղաքն ունի առևտրային, բեռնա-ուղևորատար նավահանգիստ, որտեղից կանոնավոր չվերթեր են կատարվում դեպի Հորդանանի և Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ։ Եգիպտոսի այլ բնակավայրերի հետ Սաֆագան կապված է երկաթուղով և ավտոմայրուղիներով։ Երթուղային ավտոբուսները օրական մի քանի չվերթ են կատարում դեպի Հուրգադա և այլ քաղաքներ, մասնավորապես՝ Նեղոսի հովտի Քենա քաղաքը, որի հետ Սաֆագան կապված է 164 կիլոմետրանոց բարեկարգ խճուղով։

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաֆագան գրավում-հրապուրում է հատկապես խորասուզակներին, քայթսերֆինգի (օդապարուկային սերֆինգի) ու վինդսերֆինգի և ձկնորսության սիրահարներին։ 1993 թվականին այստեղ է անցկացվել վինդսերֆինգի աշխարհի առաջնությունը։

Քաղաքի դիմաց ընկած է Սաֆագա անմարդաբնակ կղզին։

Սաֆագային, ինչպես և Եգիպտոսի տարածքի զգալի մասին, բնորոշ է անապատային շոգ կլիման, Köppen-Geiger climate classification system-ի դասակարգմամբ՝ (BWh)[10]:

Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2002 թվականի հուլիսի 30-ին՝ 46 °C (115 °F), ամենացածրը՝ 1993 թվականի փետրվարի 2-ին՝ 0 °C (32 °F)[11]:

Սաֆագաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 33
(91)
34
(93)
38
(100)
42
(108)
43
(109)
46
(115)
46
(115)
44
(111)
43
(109)
43
(109)
35
(95)
34
(93)
46
(115)
Միջին բարձր °C (°F) 21.9
(71.4)
22.7
(72.9)
26.1
(79)
28.1
(82.6)
31.7
(89.1)
33.8
(92.8)
34
(93)
34.4
(93.9)
32.3
(90.1)
30.2
(86.4)
27
(81)
23.4
(74.1)
28.8
(83.86)
Միջին օրական °C (°F) 16.3
(61.3)
16.8
(62.2)
20.4
(68.7)
22.5
(72.5)
26.2
(79.2)
28.6
(83.5)
29
(84)
29.6
(85.3)
27.6
(81.7)
25.2
(77.4)
21.6
(70.9)
17.9
(64.2)
23.48
(74.24)
Միջին ցածր °C (°F) 10.7
(51.3)
11
(52)
14.8
(58.6)
16.9
(62.4)
20.7
(69.3)
23.5
(74.3)
24.1
(75.4)
24.9
(76.8)
22.9
(73.2)
20.3
(68.5)
16.3
(61.3)
12.4
(54.3)
18.21
(64.78)
Ռեկորդային ցածր °C (°F) 1
(34)
0
(32)
1
(34)
8
(46)
10
(50)
12
(54)
15
(59)
13
(55)
12
(54)
11
(52)
6
(43)
3
(37)
0
(32)
Տեղումներ մմ (դյույմ) 0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
1
(0.04)
1
(0.04)
0
(0)
2
(0.08)
Միջ. անձրևոտ օրեր 0 0 0 0 1 0 0 0 0 0 0 0 1
Միջին օրական արևային ժամ 9 10 10 10 11 12 13 12 11 10 10 9 10.6
Աղբյուր #1: Climate-Data.org (altitude: 18m)[10], Weather2Travel for rainy days and sunshine[12]
Աղբյուր #2: Voodoo Skies for record temperatures[11]
Ջրի ջերմաստիճանը Սաֆագայի ծովափի մոտ[12]
Հունվ. Փետրվ. Մարտ Ապր. Մայ. Հուն. Հուլ. Օգ. Սեպտ. Հոկտ. Նոյ. Դեկտ.
23 °C (73 °F) 22 °C (72 °F) 22 °C (72 °F) 23 °C (73 °F) 25 °C (77 °F) 26 °C (79 °F) 28 °C (82 °F) 29 °C (84 °F) 28 °C (82 °F) 27 °C (81 °F) 26 °C (79 °F) 24 °C (75 °F)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.webcitation.org/69vqr9Uur
  2. Атлас мира|2010|145|Египет
  3. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 63.
  4. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 325.
  5. 5,0 5,1 http://www.royalcaribbean.com/content/shared_assets/pdf/port_explorer/Safaga_EN_RCI.pdf
  6. http://www.ask-aladdin.com/Red-sea-Travel-Information/safaga.htm
  7. (անգլերեն) (Գերմաներեն) Egypt: Cities & Towns, www.citypopulation.de
  8. 8,0 8,1 Strabo, Geography, §16.4.5
  9. 9,0 9,1 Stephanus of Byzantium, Ethnica, §Ph666.16
  10. 10,0 10,1 «Climate: Port Safaga - Climate graph, Temperature graph, Climate table». Climate-Data.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  11. 11,0 11,1 «Safaga, Egypt». Voodoo Skies. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  12. 12,0 12,1 «Safaga Climate and Weather Averages, Egypt». Weather2Travel. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Сафага на мапі
  • Египет // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 145. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաֆագա» հոդվածին։