Jump to content

Սարատակ (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարատակ (այլ կիրառումներ)
Գյուղ
Սարատակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ և Արթիկի շրջան
Մակերես11.3 կմ²
ԲԾՄ1560 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1321[1] մարդ (2011)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 244[2]
Փոստային ինդեքս3022
Սարատակ (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Սարատակ (Շիրակի մարզ) (Հայաստան)

Սարատակ (նախկին անվանումը՝ Իմրխան), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 17 կմ հարավ, Կարկաչան գետի աջափնյակում։ Վերանվանվել է Սարատակ 1940 թ. հունիսի 1-ին[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Սարատակի մշտական բնակչությունը կազմել է 1321, առկա բնակչությունը՝ 1318 մարդ[1]։ 1831 թվից ի վեր բնակիչները գրեթե ամբողջությամբ հայեր են[4], որոնց նախնիները 1830 թ.-ին գաղթել են Վերին Բասենի Կամրջագեղ գյուղից[5]։

Սարատակի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1831 191 մարդ [6]
1873 565 մարդ [6]
1897 878 մարդ [6]
1926 923 մարդ [6]
1939 1112 մարդ [6]
1959 1062 մարդ [6]
1970 1181 մարդ [6]
1979 1142 մարդ [6]
1989 1429 մարդ [6]
2001 1274 մարդ [6]
2011 1321 մարդ [7]


Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ և բանջարաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարատակում կա 1862 թվականին կառուցած Սուրբ Մինաս եկեղեցին, որը վերաօծվել է 2016 թվականին[8]։

Սարատակի հայտնի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արտավազդ Իգնատյան - պատմաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու։
  • Հակոբ Սողոմոնյան (1949) - արձակագիր, թարգմանիչ, լրագրող։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 518
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. Նահապետյան Ա., Վերին Բասենի սանջակի 1835 թվականի Օսմանական մարդահամարը որպես հայկական ծագումնաբանության աղբյուր. Քյոփրյուքյոյ գյուղի օրինակը ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն Արխիվացված 2020-06-05 Wayback Machine
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  7. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  8. «Հայ առաքելական եկեղեցու ամենաերիտասարդ թեմն ամենահարուստն է եկեղեցիներով». armenpress.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 213