Սավե (պարս.՝ ساوه), քաղաք Իրանի կենտրոնական մասում` Մարքազի օսթանում։ Հանդիսանում է համանուն Սավե շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 220 762 մարդ (2016)[1][2]։
Քաղաքը գտնվում է Մարքազի օսթանի հյուսիսարևելյան մասում` օսթանի վարչական կենտրոն Արաքից մոտ 116 կմ հյուսիս-արևելք, Թեհրանից մոտ 106 կմ հարավ-արևմուտք։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 220 762 մարդ, որոնք կազմում էին 67 230 տնտեսություն[3]։ Մարքազի օսթանի բնակչությամբ երկրորդ ամենախոշոր քաղաքն է վարչական կենտրոն Արաքից հետո[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.