Սաութ Նահաննի
Սաութ Նահաննի | |
---|---|
Վիրջինիա ջրվեժը Նահաննի գետի վրա | |
Բնութագիր | |
Երկարություն | 540 |
Ավազանի մակերես | 31 100 կմ² |
Ջրի ծախս | 404 |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Սելուին լեռնաշղթա, Կանադա, Հյուսիս-արևմտյան տարածք |
Բարձրություն | 825 մ |
Գետաբերան | Լիարդ |
Գետաբերանի տեղակայում | Կանադա, Հյուսիս-արևմտյան տարածք, Նահաննի Բյութ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Little Nahanni River? և Flat River? |
Երկիր | Կանադա |
Երկրամաս | Հյուսիս-արևմտյան տարածք |
Սաութ Նահաննի (անգլ.՝ South Nahanni River), գետ Կանադայի հյուսիս-արևմուտքի Հյուսիսարևմտյան տարածքներում, Լիարդ գետի ձախ վտակ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկիզբ է առնում Սելուին լեռնաշղթայի Մակքենզի լեռան ճյուղավորումից և հոսում է հարավ-արևելք մինչև Լիարդ գետը թափվելը։ Համեմատաբար իր կարճ՝ 540 կիլոմետր ճանապարհին գետը գրեթե կորցնում է բարձրության կես կիլոմետր (475 մետր), անցնում է մի քանի լեռնաշղթաներով և ստեղծում է Հյուսիսային Ամերիկայի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Վիրջինիա ջրվեժը[1][2]։ Գետի վերին և ստորին հոսքերի մեծ մասը մտնում է Նահաննի ազգային այգու մեջ[3]։ 1978 թվականին այգին ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՈ-յի Համաշխարհային մշակութային ժառանգության Կանադայի ցանկին։
Ջրագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաութ Նահաննի գետը բնութագրվում է ուժեղ եղանակային տատանումներով։ Ամենաշատ տատանումներ նկատվում են գարնանային ձնհալի ժամանակ հունիսի վարարումներով, որ լեռների լանջերին առաջացնում է ձյան հալոցք։ Հուլիսից մինչև սեպտեմբեր գետում նկատվում է ջրի բարձր մակարդակ, և այդ ժամանակաշրջանում ուժեղ անձրևների հետևանքով հնարավոր են նաև ջրհեղեղներ։ Աշուն-ձմեռ ժամանակաշրջանում գետում ջրի մակարդակը նվազագույնն է։ Սաութ Նահաննին ունի բազմաթիվ վտակներ, գետեր և հոսքեր, դրանց մի մասը ունի եղանակային բնավորություն։ Ստորգետնյա ջրերի ազդեցությունը ջրի հոսքր վրա ուսումնասիրված չէ։ Ազգային այգու սահմանների ներսում Նահաննի գետը ընդունում է իր գլխավոր վտակները՝ Ֆլաթ Ռիվեր և Ռեբբիթկեթթլ (Rabbitkettle River), որոնք նույնպես սկիզբ են առնում Սելուին լեռնաշղթայից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Canadian Heritage Rivers System». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Схема реки Саут Наханни». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Canada Parks Nahanni National Park Reserve of Canada
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաութ Նահաննի» հոդվածին։ |
|