Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սանտա Անա (այլ կիրառումներ)
Սանտա Անա (իսպ. ՝ Santa Ana ), քաղաք Սալվադորի արևմտյան հատվածում, համանուն դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 245 421 մարդ (2007 թվականի դրությամբ)։ Մեծությամբ Սալվադորի երկրորդ քաղաքն է։
Սանտա Անան գտնվում է Պանամերիկյան մայրուղու վրա, Սանտա Անա հրաբխից 16 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 665 մ բարձրության վրա։ Սանտա Անայից 64 կմ դեպի արևմուտք գտնվում է Սալվադորի մայրաքաղաք՝ Սան Սալվադոր քաղաքը։
Քաղաքը հիմնադրվել է իսպանացի գաղութարարների կողմից 1569 թվականին[1] ։ Քաղաքում մինչ օրս պահպանվել են գաղութային ճարտարապետության նմուշները՝ գոտիկական տաճարը և Էլ Կալվարիո եկեղեցին ։ Սանտա Անայից 14 կմ դեպի արևմուտք գտնվում են հնդկական հնադարյան Թասուման քաղաքի ավերակները։
Սանտա Անա քաղաքը համարվում է սուրճի , շաքարի և բամբակի արտադրության և վաճառքի կենտրոն։ Այստեղ են գտնվում բամբակի, կաշվե կոշիկների, ծխախոտի , տեքստիլ , փայտամշակման , սննդի արդյունաբերության ձեռնարկություններ (այդ թվում նաև լուծվող սուրճի խոշոր գործարանը)։
Քաղաքի հարավում, Կոատեպեկե լճի մոտ գտնվում է ամառային բուժավայրը ։
Լա Սեյբա , Հոնդուրաս [2]
Սանտա Անա , ԱՄՆ [3]
Լեոն , Նիկարագուա [4]
Պիրասիկաբա , Բրազիլիա [5]
Միրամար, Ֆլորիդա , ԱՄՆ [6]
Գավլ , Շվեդիա [7]
Նուևա Տրինիդադ , Սալվադոր [8]
Նեժապա , Սալվադոր [8]
Ակաջատլա , Սալվադոր [8]
↑ «Perfil de Los Pueblos Indígenas en El Salvador» [Profile of Indigenous Peoples in El Salvador] (PDF) . Unidad Regional de Asistencia Técnica, Ministry of Education . February 2003. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին .
↑ La Ceiba Página de la ciudad , consultado el 13 December 2008
↑ LPG Plan municipal del ex candidato alcalde por ARENA en 2006 , consultado el 13 December 2006
↑ La Prensa (Nicaragua) Alcaldes buscan hermanamiento con municipios salvadoreños Արխիվացված 2009-04-16 Wayback Machine , consultado el 13 December 2008
↑ Diaro Co Latino Visita de alcaldes del FMLN a Brasil Արխիվացված 2009-04-16 Wayback Machine , consultado el 13 December 2008
↑ Office of International Affairs Florida - Sister cities , consultado el 13 December 2008
↑ Alcaldía Municipal de Santa Ana Apoyo sueco para la comuna , consultado el 22 December 2008
↑ 8,0 8,1 8,2 Alcaldía Municipal de Santa Ana Convenio de hermanamiento de municipios , consultado el 22 December 2008