Jump to content

Սանկցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սանկցիա (լատ․ sanctio—խստագույն որոշում)։

  1. Նախապահպանական միջոցառում, որը կիրառվում է իրավախախտողի նկատմամբ և նրա համար առաջացնում որոշակի անբարենպաստ հետևանքներ։ Ըստ ներգործության միջոցների բնույթի և կիրառող մարմինների՝ լինում է քրեաիրավական (օրինակ՝ ազատազրկում, աքսոր, արտաքսում, ուղղիչ աշխատանքներ), վարչաիրավական (տուգանք, վարչական կալանք), կարգապահական (դիտողություն, նկատողություն, ցածր աշխատանքի իջեցում, աշխատանքից ազատում), գույքային (վնասի հատուցում, տուգանքի վճարում)։ Քրեաիրավական սանկցիան կիրառում են բացառապես դատարանները, վարչա-իրավական սանկցիան՝ միլիցիայի, վերահսկողության մարմինները, պետական տեսչությունները, կարգապահականը՝ ադմինիստրացիան, գույքայինը՝ դատարանն ու իրավարարությունը։ Գույքային սանկցիան կարող է լինել ինքնուրույն միջոցառում կամ զուգորդվել այլ սանկցիաի հետ։
  2. Իրավական նորմի մաս, որը բովանդակում է պետական ներգործության հնարավոր եղանակներն ու միջոցները։
  3. Հանցագործոթյան կատարման մեջ կասկածվողի նկատմամբ հարկադրանք կիրառելու թույլտվության մասին դատախազի ակտը։
  4. Միջազգային իրավունքում միջոցառում, որը կիրառվում է միջազգային պարտավորություններ կամ իրավունքի նորմ խախտած պետության նկատմամբ։ Պետությունների պատասխանատվության սկզբունքներին համապատասխան, նյութական վնաս պատճառած պետությունների նկատմամբ սանկցիան կիրառվում է ռեպարացիայի և ռեստուտիցյայի ձևով։ Միջազգային հանցագործություն կատարած պետությունների նկատմամբ կարող են կիրառվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված միջոցառումներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանկցիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 181