Սանդրո Վագներ
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 29, 1987[1][2][3] (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Մյունխեն, Գերմանիա | ||
Հասակ | 194 սանտիմետր | ||
Քաշ | 87 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Հոֆենհայմ | ||
Համար | 14 | ||
Պատանեկան կարիերա | |||
1990-1995 | Հերթա Մյունխեն | ||
1995-2006 | Բավարիա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2006-2008 | Բավարիա II | 44 | (2) |
2007-2008 | Բավարիա | 4 | (0) |
2008-2010 | Դույսբուրգ | 36 | (12) |
2010-2012 | Վերդեր II | 18 | (7) |
2010-2012 | Վերդեր | 30 | (5) |
2012 | → Կայզերսլաուտերն | 11 | (0) |
2012-2015 | Հերթա II | 3 | (1) |
2012-2015 | Հերթա Բեռլին | 71 | (7) |
2015-2016 | Դարմշտադտ | 32 | (14) |
2016-ներկա | Հոֆենհայմ | 31 | (11) |
Ազգային հավաքական | |||
2008-2009 | Գերմանիա (մինչև 21) | 8 | (4) |
2017-ներկա | Գերմանիա | 3 | (3) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սանդրո Վագներ (գերմ.՝ Sandro Wagner, նոյեմբերի 29, 1987[1][2][3], Մյունխեն, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս գերմանական «Հոֆենհայմ 1899»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վագները ծնվել է Մյունխենում։ Իր կարիերան սկսել է հարազատ «Բավարիա»-ի կազմում։ Թիմի հիմնական կազմում իր առաջին գոլը գերմանացին խփել է 2007 թվականին՝ «Շտուտգարտ»-ի դեմ խաղում։ Վագները հիմնական կազմում առավել շատ հանդես էր գալիս այն ժամանակ, երբ Միրոսլավ Կլոզեն վնասվածք էր ունենում։
2008 թվականի հունիսի 8-ին Սանդրո Վագները տեղափոխվել է «Դույսբուրգ»։ Նա թիմի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։
2010 թվականի հունվարին Սանդրոն տեղափոխվել է «Վերդեր»։ Նրա պայմանագիրը նախատեսված է եղել մինչև 2014 թվականի հունիսի 30-ը։ Բունդեսլիգայում իր առաջին գոլը Վագները խփել է 2011 թվականի մարտի 6-ին՝ «Ֆրայբուրգ»-ի դեմ խաղում։
2012 թվականի հունվարի 19-ին ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Կայզերսլաուտերն»[4]։ 2011/12 մրցաշրջանի ավարտից հետո, երբ ավարտվեց վարձակալության ժամեկտը, Վագները վերադարձել է «Վերդեր», որտեղ մարզվել է երիտասարդական թիմի կազմում[5]։
2012 թվականի ամռանը Սանդրո Վագները տեղափոխվել է «Հերթա», որի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր[6]։ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Սանդրո Վագները երկարաձգել է իր գործող պայմանագիրը մինչև 2016 թվականը[7]։
2015 թվականի օգոստոսի 8-ին Սանդրոն տեղափոխվել է «Դարմշտադտ 98»։ Նրա պայմանագիրը նախատեսված է եղել մինչև 2017 թվականը[8]։ Իսկ 2016 թվականի ամռանը Վագները տեղափոխվել է «Հոֆենհայմ 1899»։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայի երիտասարդական հավաքականի կազմում Սանդրոն իր դեբյուտը նշել է Իսրայելի երիտասարդական հավաքականի դեմ խաղում։ Այդ հանդիպումից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Հորսթ Հրուբեշը հրավիրել է նրան հավաքական՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելու համար։
Գերմանիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Սանդրո Վագները նշել է 2017 թվականի հունիսի 10-ին՝ Սան Մարինոյի հավաքականի դեմ խաղում։ Հենց այդ խաղում էլ նա խփել է իր առաջին գոլը։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունիսի 5-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջնություն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բավարիա II | 2005-06 | Ռեգիոնալլիգա Հարավ | 1 | 0 | — | 1 | 0 | |||||
2006-07 | 30 | 2 | 30 | 2 | ||||||||
2007-08 | 13 | 0 | 13 | 0 | ||||||||
Ընդհանուր | 44 | 2 | — | 44 | 2 | |||||||
Բավարիա | 2007-08 | Բունդեսլիգա | 4 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 3 | 1 | 8 | 1 |
Դույսբուրգ | 2008-09 | Բունդեսլիգա 2 | 30 | 7 | 2 | 2 | — | 32 | 9 | |||
2009-10 | 6 | 5 | 1 | 0 | 7 | 5 | ||||||
Ընդհանուր | 36 | 12 | 3 | 2 | — | 39 | 14 | |||||
Վերդեր II | 2009-10 | Բունդեսլիգա 3 | 7 | 3 | — | 7 | 3 | |||||
2010-11 | 2 | 1 | 2 | 1 | ||||||||
2011-12 | 9 | 3 | 9 | 3 | ||||||||
Ընդհանուր | 18 | 7 | — | 18 | 7 | |||||||
Վերդեր | 2010-11 | Բունդեսլիգա | 23 | 5 | 1 | 0 | 4 | 0 | — | 28 | 5 | |
2011-12 | 7 | 0 | 1 | 0 | — | 8 | 0 | |||||
Ընդհանուր | 30 | 5 | 2 | 0 | 4 | 0 | — | 36 | 5 | |||
Կայզերսլաուտերն | 2011-12 | Բունդեսլիգա | 11 | 0 | 0 | 0 | — | 11 | 0 | |||
Հերթա II | 2012-13 | Ռեգիոնալլիգա Հյուսիս-արևելք | 1 | 1 | — | 1 | 1 | |||||
2013-14 | 1 | 0 | 1 | 0 | ||||||||
2014-15 | 1 | 0 | 1 | 0 | ||||||||
Ընդհանուր | 3 | 1 | — | 3 | 1 | |||||||
Հերթա | 2012-13 | Բունդեսլիգա 2 | 31 | 5 | 1 | 1 | — | 32 | 6 | |||
2013-14 | Բունդեսլիգա | 25 | 2 | 2 | 0 | 27 | 2 | |||||
2014-15 | 15 | 0 | 1 | 0 | 16 | 0 | ||||||
Ընդհանուր | 71 | 7 | 3 | 1 | — | 74 | 8 | |||||
Դարմշտադտ | 2015-16 | Բունդեսլիգա | 32 | 14 | 2 | 1 | — | — | 34 | 15 | ||
Հոֆենհայմ | 2016-17 | 31 | 11 | 2 | 1 | 33 | 12 | |||||
2017-18 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||||
Ընդհանուր | 31 | 11 | 2 | 1 | 0 | 0 | — | 33 | 12 | |||
Կարիերայի ընդհանուր | 276 | 59 | 12 | 5 | 5 | 0 | 3 | 1 | 296 | 65 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]No | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Արդյունք | Հաշիվ | Տեսակ |
---|---|---|---|---|---|---|
1. | հունիսի 10, 2017 | Նյուրնբերգ մարզադաշտ, Նյուրնբերգ, Գերմանիա | Սան Մարինո | 2-0 | 7-0 | ԱԱ 2018 որակավորման փուլ |
2. | 3-0 | |||||
3. | 7-0 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բունդեսլիգայի չեմպիոն - 2008
- Գերմանիայի լիգայի գավաթակիր - 2007
- Երկրորդ Բունդեսլիագայի չեմպիոն - 2013
- Եվրոպայի չեմպիոն (Մ21) - 2009
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Sandro Wagner wechselt auf Leihbasis nach Kaiserslautern». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Sandro Wagner trainert ab sofort bei der U 23». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Sandro Wagner ist Herthas neue Nummer 33». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Vertrag mit Sandro Wagner bis 2016 verlängert». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Sandro Wagner unterschreibt bis 2017 bei den Lilien
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջ «Հերտա»-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2016-11-09 Wayback Machine
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդրո Վագներ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 29 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մյունխեն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Այնտրախտ Ֆրանկֆուրտի ֆուտբոլիստներ
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Բեռլինի Հերտայի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլային մարզիչներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կայզերսլաուտերնի ֆուտբոլիստներ
- Հոֆենհայմի ֆուտբոլիստներ
- Վերդերի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ