Սանդ
Արտաքին տեսք
Տեսակ | զույգ և product category? |
---|---|
Ենթատեսակ | laboratory equipment?, kitchen utensil?, grinding tool?, Քարի ջարդիչներ, hand tool? և խոհանոցային պարագա[1] |
Հիմնական | խեցեգործություն և մետաղ |
Mortars and pestles Վիքիպահեստում |
Սանդ կամ հավանգ, ձավար ծեծելու (հացահատիկը թեփազերծելու), անցյալում նաև աղ ու որոշ ներկատու ծառերի փայտ մանրելու գործիք։ Այն կլոր փոսով քար է (հիմնականում՝ որձաքար)՝ վարսանդով (քարե կամ փայտե թակիչ)։ Լինում են փոքր (հավանգ) և մեծ՝ 5-6 կգ տարողությամբ։ Դեռևս նեոլիթյան ժամանակաշրջանից բազմաթիվ հղկված սանդեր են հայտնաբերվել Հայաստանի շատ հնավայրերից (Շենգավիթ, Կղզյակ բլուր, Մաշտոցի բլուր, Գառնի և այլն)։ Սանդերը դրվել են բակերում, բաց սրահներում, շատ դեպքերում՝ ջրաղացների մոտ՝ համայնական օգտագործման համար։ Սանդը լայնորեն կիրառվում էր մինչև 1950-ական թվականները։ Այժմ, կապված ձավարի գործարանային արտադրության հետ, այն գործածվում է հազվադեպ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 177)։ |