Jump to content

Սամոա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամոա
Malo Sa’oloto Tuto’atasi o Samoa
Սամոայի դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն, կղզային պետություն և երկիր
Ներառում էA'ana?, Aiga-i-le-Tai?, Atua?, Va'a-o-Fonoti?, Fa'asaleleaga?, Gaga'emauga?, Gaga'ifomauga?, Vaisigano?, Satupa'itea? և Palauli?
Պետական լեզուանգլերեն և Samoan?
ՄայրաքաղաքԱպիա
Օրենսդիր մարմինLegislative Assembly of Samoa?
Երկրի ղեկավարVa'aletoa Sualauvi II?
Կառավարության ղեկավարTuila'epa Sa'ilele Malielegaoi? և Fiamē Naomi Mataʻafa?
Մակերես2832 կմ²
Ազգաբնակչություն187 820
ՀիմնԱզատության դրոշ
ԿարգախոսBeautiful Samoa և Samoa Hardd
Հիմնադրված է1962 թ.
ԱրժույթՍամոական տալա
Կենտրոնական բանկՍամոայի կենտրոնական բանկ
Ժամային գոտիUTC+13 և Pacific/Apia?[1]
Հեռախոսային կոդ+685
Ինտերնետ-դոմեն.ws
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,707[2]
samoagovt.ws

Սամոա, պետություն Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում՝ Պոլինեզիայում՝ Սամոա կղզեխմբի արևմտյան՝ Սավայի, Ուպոլու, Մանոնո և Ապոլիմա կղզիների վրա։ Բրիտանական համագործակցության անդամ է։ Նախկին անվանումներն են՝ Գերմանական Սամոա (1900-1914 թթ.) և Արևմտյան Սամոա (1914-1997 թթ.)։ Ներառվել է Միավորված ազգերի կազմակերպության կազմի մեջ 1976 թվականի դեկտեմբերի 15-ին[3], իսկ 1970 թվականին դարձել է Ազգերի Համագործակցության անդամ։ Երկրի մայրաքաղաքը՝ Ապիա քաղաքը, գտնվում է Ուպոլու կղզու վրա, որը Սամոա պետության երկու խոշորագույն կղզիներից մեկն է։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի անվան հստակ ծագումը անհայտ է։ Գոյություն ունեն մի քանի տարբերակներ․ դրանցից մեկի համաձայն «Սամոա» անվանումը իրենից ներկայացնում է «Sa-ia-Moa» բառի կրճատ ձևը, որը սամոական լեզվով թարգմանվում է որպես «սուրբ Մոայի համար»[4]։ Այդ տարբերակի հետ կապված է մի լեգենդ, որի համաձայն Տագալաո աստվածն ուներ մի որդի՝ Մոա անունով և մի դուստր՝ Լու անունով։ Լուն ամուսնանալով ունենում է որդի, որին նույնպես անվանում են Լու։ Մի անգամ քնի մեջ Տագալոան լսում է,թե ինչպես է իր թոռնիկ Լուն երգում «Մոա-Լու, Մոա-Լու»։ Որոշ ժամանակ անց Լուն փոխում է երգի բառերի տեղերը շարունակելով երգել «Լու- Մոա, Լու-Մոա» այսինքն՝ իր անունը դնելով իր հորեղբոր՝ Մոայի անունից առաջ։ Լսելով այս՝ Տագալոան խիստ բարկանում է՝ թոռանը համարելով չափազանց մեծամիտ։ Նա խնդրում է Լուին քորել իր մեջքը, երբ Լուն սկսում է դա անել, Տագալոան ծեծում է նրան։ Վախեցած Լուն փախչում է և տեղափոխվում է ապրելու երկրում։ Տագալոան նաև զգուշացնում է թոռանը, որ նա հարգի իր հորեղբորը։ Լուն պատժի մասին հիշում է արդեն երկրի վրա և որոշում է իր նոր տունն անվանել «Sa-ia-Moa»։ Արդյունքում այս անվանումը կերպափոխվել է «Սամոայի»[4]։ Սակայն տեղացիների մոտ ավելի հայտնի է մեկ այլ տարբերակ։ Ըստ սամոացիների՝ «Մոա» նշանակում է կամ «կենտրոն», կամ «հավ», սակայն Մանոա կղզում այս բառը չի կիրառվում տվյալ համատեքստում։ Այդ պատճառով էլ պետության անվանումը կարելի է թարգմանել սամոական լեզվից որպես «սուրբ կենտրոն»[5] կամ որպես «Մոայի վայր» (մոա՝ հավին հիշեցնող թռչուն)[6]։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամոան գտնվում է Սամոա կղզեխմբի արևմտյան մասում 171°20’ և 172°50’ ա․ե․ և 14°10’ և 13°20’ հ․լ․ միջև։ Ցամաքի ընդհանուր մակերեսը կազմում է 2832 կմ² և ներառում է երկու խոշոր՝ Սավայի (1708 կմ) և Ուպոլու (1118,7 կմ) և 8 մանր կղզիներ (5,71 կմ ), որոնցից բնակեցված են միայն Մանոնոն և Ապոլիման։ Սամոայի տիրապետության տակ է գտնվում 130 000կմ² ափամերձ տնտեսական գոտի և 23 100 հա խութեր և ծովածոցեր (5 մետրից ավելի խորությամբ)[7]։ Այն հյուսիսից եզերված է Տակելաուի ջրերով, արևելքից՝ Ամերիկյան Սամոայով, հարավից՝ Տոնգայով, հարավ-արևմուտքից՝ Ուոլիս և Ֆուտունա կղզիներով և հյուսիս-արևմուտքից՝ Տուվալույով։

Կղզիներ մակերես
(կմ²)
Բնակչություն
մարդ (2006)
Սավայի 1708 43 103
Ուպոլու 1118,7 136 674
Ապոլիմա նեղուցի կղզիներ
Մանոնո 3 889
Ապոլիմա 1 75
Նուվելոպա 0,01
Ալեյպատի կղզիներ
Նուտելե 1,08
Նուլուա 0,25
Նանուա 0,20
Ֆանուատապու 0,15
Ընդամենը 2832,41 180 741
Հրաբխի ժայթքում Սավայի կղզում, 1905.

Սամոայի կազմի մեջ մտնող կղզիների մակերևույթը առավելապես լեռնային է, քանի որ կղզիները հանդիսանում են ստորջրյա հրաբխային ծագման լեռնաշղթայի շարունակություն։ Ամենաբարձր կետերն են Սիլիսիլին (Սավայում) (1857մ) և Ֆիտոն (Ուպալու) (1115մ)։ Երկու խոշոր կղզիներում գագաթները կտրված են խորը կիրճերով, որոնցում տեղավորված են լայն հովիտները։ Ափագիծը նեղ է՝ կտրված ծովածոցերով և կորոլյան խութերով։ Հենց ափամերձ մասում՝ լեռնային զանգվածների և ծովի միջև են կենտրոնացած սամոական գյուղերը։ 1824 թվականին Սամոա այցելած ռուս ծովագնաց Օ․ Ե․ Կացեբուն գրել է «այս շրջանի բնության առատության մասին, որը կանաչ զգեստ է հագցնում անգամ ամենազառիթափ քարափներին»[8]։

Սամոա(գյուղ Սավալի)

Սամոայի կլիման խոնավ արևադարձային է։ Միջին տարեկան ջերմաստիճանը 26 °C է, տարեկան ամպլիտուդան չի գերազանցում 2 °C-ը։ Ըստ տեղումների քանակի՝ տարին բաժանվում է 2 եղանակի՝ խոնավ (նոյեմբեր-ապրիլ), երբ պասսատների շրջանառությունը խախտվում է հյուսիս-արևմուտքից եկող ցիկլոններով, և ավելի չոր (մայիս-հոկտեմբեր), որի ընթացքում կղզիներում գերակշռում են հարավ-արևելյան պասսատները։ Հարթավայրերում տարեկան տեղումների քանակը հասնում է 2000-3000 մմ, նրանց քանակը բարձրությանը զուգահեռ ավելանում է՝ հասնելով 5000-7000 մմ-ի։ Ոչ քամոտ (հարավային և արևելյան) լանջերին տեղումներն ավելի շատ են, քան քամոտ մասերում[9][10]։ Միջին հարաբերական խոնավությունը կազմում է 80%։

Քամիների գերակշռող ուղղությունը հյուսիսարևելյան է, միջին արագությունը՝ 20 կմ/ժ, պոռթկումների դեպքում՝ մինչև 48 կմ/ժ։ Սամոան պարբերաբար ենթարկվում է արևադարձային ցիկլոնների ազդեցությանը։ 1990 և 1991 թվականներին կղզիները ենթարկվել են Օֆա և Վալ ցիկլոնների հարձակմանը, որոնց ժամանակ քամու արագությունը հասնում էր 180 կմ/ժամի[7]։ Երկրի համար ամենաավերիչը եղել է 1966 թվականին Հյուսիսային Սամոայի վրա հարձակված «հազարամյակի փոթորիկը», որի ժամանակ քամու արագությունը հասնում էր 200 կմ/ժամի։

Երկրաբանական կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամոա(Ուպալու)

Սեյսմոգրաֆները Ապիա քաղաքում շատ հաճախ արձանագրում են ստորգետնյա ցնցումներ, սակայն մինչ օրս այդ ցնցումներն ավերածություններ չեն առաջացրել։ Չնայած բոլոր կղզիները հրաբխային ծագում ունեն՝ միայն Սավայը կարելի է անվանել ակտիվ հրաբխային։ Վերջին խոշոր ժայթքումը եղել է 1700 թվականին, ավելի փոքրերը՝ 1904 - 1906 թվականներին։ Սավայ կղզու մի մասը ծածկված է լավայով և գրեթե զրկված է բուսականությունից։ Սակայն կան շրջաններ, որտեղ հողմահարման և ափերի ողողման հետևանքով առաջացել են պտղաբեր հողեր։ Նմանատիպ հողերը շատ են հատկապես Ուպալու կղզում։ Սամոայում օգտակար հանածոներ չեն հայտնաբերվել։

Ջրային պաշարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրվեժ Սամոայում

Սամոան բոլոր կողմերից ողողված է Խաղաղ օվկիանոսի ջրերով։ Ուպալու և Սավայ կղզիները բաժանված են Ապոլիմա նեղուցով, որտեղ տեղակայված են ավելի փոքր՝ Մանոնո և Ապոլիմա կղզիները։ Բնակչության ավելի քան 3/4 -ին հասանելի է խողովակային ջուրը։ Այնուամենայնիվ ջրի մեծ մասը կորչում է արտահոսքի և ջրախողովակների վատ պահպանվածության պատճառով։ Սամոայի հրաբխային ծագումը մեծ ազդեցություն է ունեցել տեղանքի վրա։ Այն հարուստ է փոքր գետերով և ջրվեժներով, բացի Ուպալուի արևմտյան մասից և Սավայի մեծ մասից։ Տեղի բնակչության համար որպես խմելու ջուր են ծառայում անձրևային և գրունտային ջրերը։ Սավայում այդ նպատակով օգտագործում են գետերը, չնայած այն հանգամանքին, որ դրանք ափին մոտ են։ Չորային եղանակների ժամանակ ջրամբարները հաճախ ցամաքում են։ Շատ շրջաններում մատակարարվող ջրի պաշարները չեն հերիքում խմելու կարիքները հոգալու և հիգիենայի համար։ Ապինայում տեղացիները կարիքները հոգալու համար տարաների մեջ են հավաքում անձրևաջրերը։ Չնայած առատ տեղումներին, գրեթե ողջ ջուրը անձրևային եղանակների ավարտից 3-6 ամիս հետո գոլորշանում է կամ ներծծվում հողում[7]։

Հողի մեծ մասը տեղակայված է կղզու՝ հրաբխային մոխրից առաջացած լեռնային շրջաններում։ Այն մեծ մասամբ պարունակում է բազալտ, աղքատ է կալիումից և ֆոսֆորից։ Սակայն շատ տեղումներն ու բարենպաստ եղանակները բարձրացնում են նրա բերքատվությունը։ Բարձրադիր և ցածրադիր շրջանների հողերը տարբերվում են միմյանցից։ Լեռնային շրջաններում հողի հաստության մեծացման միտում է նկատվում բարձրությանը զուգահեռ, չնայած որպես կանոն, Սամոայի այս շրջանի հողերը չեն օգտագործվում գյուղատնտեսության համար[7]։

Բուսական և կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]
անտառ Ֆալեալուպո

Սամոան ունի հարուստ բուսական աշխարհ։ Հաշվվում է մոտավորապես բույսերի 775 տեսակ, որոնց 30%-ը կղզեխմբի էնդեմիկներ են։ Կղզիների մակերևույթի ⅔-ը զբաղեցնում են խոնավ արևադարձային ատառները։ Հանդիպում են ամուր անտառափայտի շատ թանկարժեք տեսակներ։ Անտառները հիմնականում տարածված են լեռնալանջերին, իսկ ծովափին գերակշռում են աճեցված արտերը։ Ավելի բարձր լեռների կատարներին անտառներին փոխարինում են թփերն ու մացառները։ Սամոաական 150 տեակի բույսեր օգտագործվում են բուժական նպատակով[7]։ Ինչպես Պոլոնեզիայի մյուս կղզիների, այնպես էլ Սամոայի կենդանական աշխարհը համեմատաբար աղքատ է։ Կղզում (մինչ մարդու հայտնվելը ցամաքում) կաթնասուններից բնակվել են չղջիկները, իսկ ափամերձ ջրերում՝ դելֆինները։ Հին պոլոնեզական ծովաագնացները այստեղ են բերել շների և խոզերի, իսկ եվրոպացիները՝ խոշոր եղջերավոր անասունների և ձիերի։ Նավերի հետ կղզիներ են եկել նաև առնետները։ Էականորեն բազմատեսակ են թռչունները (աղավնիներ, փոքր թութակներ և այլն)։ Կղզում բնակվում են 43 տեսակի թռչուն, որոնցից 8-ը էնդեմիկ են։ Պոլոնեզացիները այսեղ են բերել հավեր, իսկ եվրոպացիները՝ մեկ այլ ընտանի թռչուն։ Սողուններից հանդիպում են մողեսներ (7 տեսակ) և օձեր (1 տեսակ)։ Շատ են միջատները՝ հատկապես թիթեռները (21 տեսակ)։ Ծովափին կան կրիաներ և խեցգետիններ[7]։ Օվկիանոսի ջրերում վխտում են ձկները (հատկապես ձկնորսության համար թանկարժեք տեսակներ)։ Ափերից հեռու լողում են կետերը, թյուննոսները, սկումբրիաները։ Կորալային խութերում բնակվում են բազմաքանակ փափկամորթեր։

Պոլոնեզական մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Ֆիջի և Տոնգա կղզիները, այնպես էլ Սամոան բնակեցվել է մ․թ․ V դարում։ Այլ աղբյուրների համաձայն՝ բնակեցումը կատարվել է մ․թ․ II և I հազարամյակների սահմանագծին[8] Սամոական կղզիները եղել են պոլոնեզական, մշակույթի ձևավորման կենտրոններից մեկը։ Հենց Սամոայում է սկսվել Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևելյան մասերում գտնվող կղզիների յուրացումը։ Մինչև եվրոպացիների՝ կղզում հայտնվելը կան շատ քիչ հավաստի փաստեր Սամոայի պատմության մասին։ Լեգենդներից ու ավանդույթներից, ինչպես նաև փոքրաթիվ հնագիտական հետազոտությունների նյութերից հայտնի է դառնում, Տոնգայում, Ֆիջիում և Սամոայում բնակվող ցեղերի միջև անընդհատ տեղի են ունեցել արյունահեղ մարտեր՝ շրջանում իշխելու համար։ Ազնվական ընտանիքները կապված են եղել ամուսնական կապերով, ինչն էլ ամրացրել է պետությունների մշակութային և պատմական մտերմությունը։ XVII դարի կեսերին Սամոայի նավահանգիստները իրականացրել են առևտրական գործառույթ ինչպես Պոլինեզիայի ներսում, այնպես էլ եվրոպացիների հետ առևտրում։

Եվրոպացիները կղզիներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ սամոացի, 1902
Սամոական ռազմիկ, 1896

Առաջին եվրոպացին, որ հայտնաբերել է Սամոան եղել է հոլանդացի զբոսաշրջիկ Ռոգևեն Յակոբը, որն ափ է իջել Սամոայում 1722 թվականին։ Հետագայում՝ 1768 թվականին, կղզեխմբում եղել է նաև ֆրանսիացի ծովագնաց Լուի Անտուան դե Բուգենվիլը, որը այն անվանել է «ծովագնացների կղզիներ»։ Ընդհուպ մինչև 1830-ական թվականները, երբ կղզիներ սկսեցին ժամանել անգլիական միսիոներները և առևտրականները, օտարերկրացիների հետ կապը սահմանափակ էր։ 1830 թվականի օգոստոսին Սամոայում իր միսիոներական գործունեությունը սկսեց ծավալել լոնդոնյան միսիոներական ընկերության անդամ Ջոն Ուլիամսը[11]։ Սամոացիները վայրի և ռազմատենչ ժողովրդի համբավ ունեին, ինչին հանգեցրել էր բնիկների հաճախակի ընդհարումները ֆրանսիացիների, անգլիացիների, գերմանացիների ու ամերիկացիների հետ, որոնք մինչև XIX դարի վերջ Սամոան օգտագործում էին շոգենավերը ածուխով լիցքավորելու համար։ XIX դարի կեսերին կղզիներին տիրելու համար մրցակցություն է սկսվում Գերմանական և Բրիտանական կայսրությունների ու Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, ինչը արտահայտվում էր իրար դեմ թշնամաբար տրամադրված առաջնորդներին զենք տրամադրելով, ուսուցման կազմակերպման և նույնիսկ միջազգային ընդհարումներին ուղղակի մասնակցությամբ[12]։ Արդեն XIX դարի կեսերին այս երեք պետությունները սկսեցին մեծացնել իրենց ազդեցությունը Սամոայում։ 1847 թվականին Բրիտանիան բացեց իր դեսպանատունը Ապիաում, 1853 թվականին նրան հետևեց Ամերիկայի Միացյալ Նահանգները, ապա Գերմանիան[13]։ 1881 թվականին մրցակիցները համաձայնության եկան Մալիետոա Լաուպեպուին սամոական թագավոր ճանաչելու համար, սակայն նա 1885 թվականին կոնֆլիկտի մեջ մտավ գերմանացիների հետ, որոնք ի պատասխան սկսեցին պաշտպանել նրա գլխավոր հակառակորդին՝ Տամասեսին։ Օգտվելով Գերմանիայի՝ Սամոայում ունեցած փաստացի իշխանությունից և անգլիացիների միջև միասնականության բացակայությունից՝ գերմանացիները 1887 թվականին տապալում են Լաուպեպուին՝ արտաքսելով նրան և թագավոր են հռչակում Տամասեսին։ Գերմանական սպա Բռանդեյսը, որը վարչապետ էր նշանակվել, բարձր հարկեր է սահմանում սամոացիների վրա և, հույսը դնելով գերմանական ռազմական նավերի վրա, փորձում է արյունահեղ ճնշամիջոցներով ամրացնել իր դիրքը կղզիներում։ Այդ գործողությունները բնիկների շրջանում բողոքների տեղիք է տալիս։ Բողոքողների գլուխ է կանգնում առաջնորդ Մատաաֆան, որը մեծ հեղինակություն ուներ։ Մատաաֆի՝ Տամասեսի նկատմամբ տարած հաղթանակից հետո գերմանակն իշխանությունները ստիպված են լինում հետ կանչել Բռանդեյսին։ Այս անհաջողությունից վիրավորված գերմանական կոնսուլը հրամայում է ծովի կողմից հարձակվել Մատաաֆի կողմնակիցների գյուղերի վրա։

Մտահոգված գերմանացիների ագրեսիվ գործողություններից Մեծ Բրիտանիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությունը կղզիներ է ուղարկում զինված ուժերի իր շահերը պաշտպանելու համար։ Դա հանգեցնում է ութամյա քաղաքացիական պատերազմի։ Բոլոր երեք երկրներն էլ իրենց ռազմական նավերն են ուղարկում Ապիա, մեծածավալ պատերազմը անխուսափելի էր թվում, սակայն 1889 թվականի մարտի 16-ին ուժեղ փոթորիկը մեծ վնաս է հասցնում նավատորմին և ռազմական հակամարտության դադարեցման պատճառ է հանդիսանում[14]։ Բեռլինյան համաձայնագրի արդյունքում կղզիների վրա երեք տերությունների պրոտեկտորատ է հաստատվում։

1899 թվականին Սամոական կղզիները բաժանվում են երկու մասի (բաժանման գիծն անցնում էր 171°)։ Արևելյան խումբը, որը հայտնի է Ամերիկյան Սամոա անվանմամբ դառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքը (1900 թվականին Տիտուիլա, իսկ 1905 թվականին Մանուա կղզիները )[15]։ Արևմտյան կղզիները ստացան Գերմանական Սամոա անվանումը, իսկ Բրիտանիան Ֆիջիի և մելանեզական այլ տերիտորիաների վերադարձման պայմանով հրաժարվում է իր պահանջներից[16]։

Առաջին գերմանական նահանգապետ է նշանակվում Վիլհելմ Զոլֆը, որը հետագայում դառնում է Գերմանական կայսրության գաղթավայրերի քարտուղար։ Գերմանական իշխանության օրոք երկրում միշտ տեղի էին ունենում ցույցեր գաղութատիրական ռեժիմի դեմ։ Ամենախոշոր ապստամբությունը տեղի է ունեցել 1908 թվականին, որը ճնշվել է գերմանական զորքերի կողմից։ Ապստամբության ճնշումը Մաու շարժման առաջացման համար խթան է հանդիասանում։ Այն շարունակվում է մինչև 1960-ական թվականները։

Սամոան XX դարում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատաֆա Իոսոֆո (1832—1912), Սամոայի առաջնորդը
Մալիետոա Տանումալֆի I (1879—1939)

1914 թվականի օգոստոսի 29-ին 1374 հոգանոց նորզելանդական ջոկատը գերմանական ռադիոկայանը նվաճելու նպատակով ափ է իջնում Ուպոլուում։ Գերմանացիներից դիմադրության չհանդիպելով՝ նորզելանդացիները արագ տիրում են կղզիներին[17]։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից մինչև 1962 թվականը Սամոան գտնվել է Նոր Զելանդիայի տիրապետության տակ, ակզբնական շրջանում Ազգերի Լիգայի մանդատով, ավելի ուշ՝ ՄԱԿ[18]։ Սամոայի բնակչության մոտ մեկ հինգերորդ մասը մահացել է 1918-1919 թվականների գրիպի համաճարակի ժամանակ, մասամբ նորզելանդական իշխանությունների՝ կարանտին ապահովել չկարողանալու պատճառով[19]։

1920 թվականների սկզբում Արևելյան Սամոայի բնակիչները հիմնադրում են «Мау» («Կարծիք») կազմակերպությունը՝ «Սամոան սամոացիների համար» կարգախոսով, որն իրենից ներկայացնում էր խաղաղ ժողովրդական շարժում ընդդեմ նորզելանդական ադմինիստրացիայի՝ սամոական ժողովրդի նկատմամբ ցուցաբերած վատ վերաբերմունքի։ Շարժումը ղեկավարում էր Օլաֆ Ֆրեդերիկ Նելսոնը, որը կիսով չափ սամոացի էր, կիսով չափ՝ շվեդ։ Որպես բողոքի ձև օգտագործվում էր հարկերի չվճարումը, գաղութային դատարանին չենթարկվելը, սեփական ղեկավարման օրգանների ստեղծումը[20]. 1920-1930-ական թվականների սկզբին Նելսոնը արտաքսվում է երկրից, սակայն շարունակում է կազմակերպությանը ֆինանսական և քաղաքական աջակցություն ցուցաբերել։

1962 թվականի հունվարին Արևմտյան Սամոան դառնում է առաջին խաղաղօվկիանոսյան կղզիային հանրապետությունը ՝ ստանալով անկախություն[21]։ 1997 թվականին Արևմտյան Սամոա անվանումը փոխարինվեց Սամոայի Անկախ հանրապետություն անվամբ[22][23]։

Սամոան XXI դարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դեկտեմբերի 17-ին Սամոան մտնում է ԱՀԿ կազմի մեջ[24]։ 2011 թվականի դեկտեմբերի 31-ին Սամոան փոխում է ժամային գոտին UTC-10 դառնալով UTC+14։ Տեխնիկապես դա կատարվել է դեկտեմբերի 30-ի չեղարկմամբ։ Դա արվել է Նոր Զելանդիայի և Ավստրիայի հետ փոխհամագործակցությունը հեշտացնելու նպատակով[25][26][27]։

Քաղաքական կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականի սահմանադրությունը, որը ուժի մեջ մտավ անկախություն ձեռք բերելուց հետո, հաստատեց կառավարման միապետական՝ տեղական ավանդույթների ու սովորույթների վրա հիմնված Վեստմինիստրյան համակարգ[28]։

Օրենսդիր իշխանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառավարական շենքը Ապիայում

Երկրի օրենսդիր իշխանությունը հանդիսանում է միասնական խորհրդարանը՝ Ազգային օրենսդրական ժողովը (Fono Aoao Faitulafono)[29]: Նրա կազմի մեջ են մտնում 41 տարածքային ընտրական շրջաններից մեկական ներկայացուցիչ, 6 լրացուցիչ անդամ, ինչպես նաև 2 պատգամավոր՝ ընտրված հատուկ ցուցակներում ներառված և ոչ սամոական ծագում ունեցող մարդկանց կողմից[30]։ Ժողովի ընտրության իրավունքը պատկանում միայն Սամոայի քաղաքացիներին[31]։ Պատգամավորները ընտրվում են ընդհանուր ընտրական իրավունքի համաձայն։ Պատգամավորների լիազորությունների ժամկետը 5 տարի է[32]։

Ընտրություններից հետո առաջին նիստի ժամանակ Խորհրդարանի անդամները իրենց կազմից ընտրում են խոսնակի[33]։

Երկրի ղեկավարը ցանկացած պահի կարող է խորհրդարանի աշխատանքներում ընդմիջում նշանակել[34], ինչպես նաև ազատ արձակել այն երկրի վարչապետի հետ խորհրդակցելուց հետո[35]։

Սամոայի խորհրդարանը իրավունք ունի հրատարակել օրենք օրենսդրություն ընդունելու մասին[36]։ Խորհրդարանի կողմից օրենսդրության հաստատումից հետո այն ներկայացվում է հանրապետության ղեկավարին քննարկմանը, ով պետք է կա′մ ստորագրի, կա′մ չեղարկի օրինագիծը՝ վարչապետի հետ խորհրդակցելուց հետո[37]։

Գործադիր իշխանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև Միապետությունը Սամոայում, Սամոայի վարչապետների ցանկ.

Սամոայի գործադիր իշխանությունը կենտրոնացած է երկրի ղեկավարի ձեռքերում[38]։

Պետության ղեկավարի տիտղոսը սամոերենից նշանակում է Օ լե Աո օ լե Մալո, որը կարելի է թարգմանել որպես կառավարության առաջնորդ՝ աօ — առաջնորդի տիտղոսը, մալո - «կառավարություն»։

1962 թվականին, երբ Սամոան անկախություն է ձեռք բերում, երկու բարձրագույն ղեկավարներին՝ Մալիետոա Տանումաֆիլի II-ին և Տուպուա Տամասեսե Մեաոլեին տրվում է ցմահ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու իրավունք[39]։ Տուպուա Տամասես Մեաոլեն վախճանվել է 1963 թվականին, իսկ Մալիետոա Տանումաֆիլի II-ը մահացել է 2007 թվականի մայիսի 11-ին՝ 95 տարեկան հասակում։ Այդ ժամանակ նա համարվում էր աշխարհում ապրող միապետներից ամենատարեցը[40][41]։ Նրա ժառանգը՝ Տուիատուա Տուպա Տամասես Էֆին խորհրդարանի կողմից ընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում սահմանադրության համաձայն հինգ տարի ժամկետով՝ 2007 թվականի հուլիսի 17-ից սկսած[42]։

Սահմանադրության համաձայն` երկրի ղեկավարը ընտրվում է Օրենսդրական հավաքով[43] իր կազմից[44] 5 տարով[45] և կարող է վերընտրվել անթիվ անգամներ[46]։ Երկրի ղեկավարը հիմնականում ունի ներկայացուցչական գործառույթ[47]։ Փաստացի այս պաշտոնին հավակնում են Մալիետոա և Տուպուա ընտանիքները։

Մինիստրների գրասենյակը զբաղվում է ընդհանուր ղեկավարությամբ և երկրի գործադիր իշխանության վերահսկողությամբ, ինչպես նաև կոլեկտիվ պատասխանատվություն է կրում խորհրդարանի առաջ։ Մինիստրների կաբինետը գլխավորում է վարչապետը, որը նշանակվում է պետության ղեկավարի կողմից՝ խորհրդարանի առաջարկությամբ։ Երկրի ղեկավարը վարչապետի խորհրդով Օրենսդրական հավաքի պատգամավորներից նշանակում է երկրի ութ կամ ոչ ավելի, քան տասներկու նախարարների[48]։

Ընտրական տեղամասեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիրը բաժանված է 41 ընտրական տեղամասերի, որոնք կոչվում են ֆաիպուլե։ Դրանք որևէ վարչական գործառույթ չեն իրականացնում։ Ընտրական իրավունքներով օժտված են Սամոայի՝ 21 տարին լրացած բոլոր քաղաքացիները։

Նախկինում միայն առաջնորդները(մատաի) ձայնի իրավունք ունեին։ Համընդհանուր ընտրական իրավունքը մտցվել է 1991 թվականին[49], սակայն մինչ օրս միայն մատաիները կարող են քվեարկել խորհրդարանում։ Երկրում կա ավելի քան 25 000 մատաի( նրանցից 5% -ը կին է)[50]։

Տեղական կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական մակարդակով գյուղերն ու շրջանները ղեկավարում են մատաիները։ Գյուղը բնակեցված է մի քանի համայնքներով (աինգներով)։ Ամենանշանավոր աինգայի ղեկավարը հանդիսանում է ողջ գյուղի մատաին։ Նա քվեարկում է գյուղական խորհրդում (Ֆոնո) մյուս համայնքների ղեկավարների հետ։ Շրջանը կազմված է 10-12 գյուղերից։ Ամենահեղինակավոր գյուղի հյուրանոցում հավաքվում է շրջանային ֆոնոն, որին մասնակցում են բոլոր գյուղերի ղեկավարները։

(Իտումալո) շրջանը ղեկավարում է շրջանային առաջնորդը, որը յուրաքանչյուր իտումալոյում կրում է իր կոչումը․

Քաղաքական կուսակցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի հիմնական քաղաքական կուսակցություններն են՝ Սամոայի ժողովրդավարական միասնական կուսակցությունը (նախկինում՝ Սամոայի զարգացման ազգային կուսակցություն՝ SNDP), և Մարդու իրավունքների պաշտպանությանն կուսակցությունը(HRPP)։ Գործում են նաև Սամոա կուսակցությունը, Սամոայի առաջադիմական քաղաքական կուսակցությունը և Սամոայի քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը։

1991 թվականին HRPP-ն Ֆոնոյում զբաղեցնում էր 40-ից 39-րդ տեղը, 1996 թվականի ապրիլի ընտրությունների ժամանակ՝ 49-ից 34-ը։

2001 թվականի մարտի ընտրություններին HRPP-ը զբաղեցրեց առաջին տեղը՝ զբաղեցնելով 24 տեղ Ֆոնոյում, բայց չստացավ խորհրդարանական մեծամասնությունը (SNDP-ը ստացավ 13 տեղ, միասնական անկախ թեկնածուներ՝ 11)։

2006 թվականի մարտին HRPR-ը ստացավ 33 տեղ, Սամոայի ժողովրդավարական միասնական կուսակցությունը՝ 10 տեղ, միասնական անկախ թեկնածուները՝ 6 տեղ[51]։

Արտաքին քաղաքականություն և միջազգային հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամոան Ազգերի համագործակցության, Միացյալ ազգերի կազմակերպության և միջազգային կազմակերպությունների մասնագիտացված գործակալությունների, Ասիական զարգացման բանկի, Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումի, Արժույթի միջազգային հիմնադրամի, և Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է։

ՍՍՀՄ-ի և Սամոայի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1976 թվականին[52]։ Այնուամենայնիվ, Սամոայում ռուսական դեսպանատներ չկան։ 2012 թվականի նոյեմբերից այս երկրում արտակարգ և լիազոր դեսպան է հանդիսանում (համատեղությամբ) Վալերի Յակովլևիչ Տրեշենկոն՝ Նոր Զելանդիայի՝ Ռուսական Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանը։

Զինված ուժեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամոան չունի պաշտոնական պաշտպանական կառույցներ կամ կանոնավոր զինված ուժեր։ Ոչ պաշտոնական ռազմական կապեր գոյություն ունեն Նոր Զելանդիայի հետ, որը 1962 թվականին կնքված Բարեկամության պայմանագրով պարտավորվում է արձագանքել Սամոայի ցանկացած օգնության խնդրանքի։

Վարչական համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամոայի տարածքը բաժանվում ՝ 11 ուտումալոների (շրջանների), որոնք ձևավորվել են մինչև եվրոպացիների այստեղ հայտնվելը։ Յուրաքանչյուր շրջանը ունի իր համակարգը (ֆաավաե)՝ ստեղծված յուրաքանչյուր շրջանի ըստ ֆաալուպեգայում տիտղոսների ավագության ավանդական հերթականության։ Վարչական կենտրոն հանդիսացող կենտրոնը վարում է շրջանի գործերը՝ համապատասխանեցնելով իր գործողությունները մյուս շրջանների հետ։ Օրինակ, Աանա շրջանի կենտրոնն է հանդիսանում Լեուլումոեգան։ Աանայի գլխավոր առաջնորդը կրում է ՏուիԱանա կոչումը։ Առաջնորդների խորհուրդը, որը յուրացնում է այդ տիտղոսը նիստ է գումարւմ Լեուլումոեգայում։ Համանման ձևով տարվում են նաև մյուս շրջանների գործերը։ Օրինակ, Տուամասագա շրջանում բարձրագույն առաջնորդի տիտղոսը կոչվում է Մալիետոա և յուրացվում է Աֆեգայում բնակվող առաջնորդների խորհրդի՝ Ֆալե Տուամասագայի կողմից։

Շրջան Վարչական կենտրոն ,
կմ²
Շրջանի բնակչությունը[53],
մարդ. (2011)
Խտությունը,
մարդ./կմ²
Ուպալու
1 Տումասագա Աֆեգա 479 89 582 187,02
2 Աանա Լեուլումոեգա 193 21 769 112,79
3 Աիգա-ի-լե-Տաի¹ Մուլիֆանուա 27 5050 187,04
4 Атуа² Լուֆիլուֆի 413 21 928 53,09
5 Վաա-օ-Ֆոնոտի Սամամեա 38 1543 40,61
Սավայի
6 Ֆաասալելեագա Սաֆոտուլաֆաի 266 13 736 51,64
7 Գագաեմաուգա³ Սալեաուլա 223 7757 34,78
8 Գագաիֆոմաուգա Աոպա 365 5035 13,79
9 Վաիսիգանո Ասաու 178 6759 37,97
10 Սատուպաիտեա Գաուտավաի 127 5304 41,76
11 Պալաուլի Վաիլով և Պալաուլի 523 9357 17,89
Ընդամենը 2832 187 820 66,32

¹ ներառյալ Մանոնա,Ապոլիմա և Նուլոպա կղզիները
² ներառյալ Ալեյպատի կղզիները և Նուսաֆեե կղզին
³ շրջանի մի մասը տեղակայված է Ուպալուում (ներառյալ Սալամումու և Լեաուվաա կղզիների գյուղերը )

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամոական ընտանիք

1986 թվականին երկրում ապրել է 157 հազար մարդ։ 2004 թվականին բնակչության թիվը աճել է՝ հասնելով 177,7 հազարի։ 2007 թվականի հուլիսի տվյալներով Սամոայի բնակչության թիվը կազմել է 214 265 մարդ։ Ըստ 2011 թվականի մարդահամարի այն կազմել է 187 820 մարդ (96 990 տղամարդ և 90 830 կին), որոնց 96 % սամոացիներ էի, 2 %-ը եվրոպացիների և պոլոնեզացիների ամուսնությունից ծնվածներ, 1,3 %-ը՝ եվրոպացիներ և 0,6 %-ը ուրիշներ։

Քաղաքային բնակչությանը 36 735 մարդ է, իսկ գյուղականը՝ 151 085։ Բնակչության ավելի քան 75%-ը բնակվում է Ուպալուում, չնայած որ այդ կղզին մեկուկես անգամ ավելի փոքր է,քան Սավային, որտեղ ապրում են սամոացիների 24%-ը[54]։ Մանոնո և Ապոլիմա կղզիներին բաժին է ընկնում բնակչության 1%-ը։ Մյուս փոքր կղզիները անմարդաբնակ են։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կենտրոնացված է լողափներում։ Ավելի խիտ են բնակեցված Ուպալուի հյուսիս-արևմտյան լողափները և մայրաքաղաք Ապիայի շրջանները։

Բնակչության 38,3 %-ը 15տարեկանների խմբին է պատկանում, 56,8 % -ը՝ 15-65 տարեկանների, իսկ 4,9 %-ը՝ 65 տարեկանից բարձր։ Ծնելիությունը գնաահտվում է 30,4 մարդ 1000 բնակչից, մահացությունը՝ 4,7, արտագաղթը՝ 11,59, մանկական մահացածությունը՝ 15,6[54]։ Վերջին տարիներին նկատվում է Սամոայի բնակչության թվի նվազեցում, դա բացատրվում է նրանով, որ երտասարդությունը աշխատանք փնտրելու նպատակով մեկնում է արտերկիր, հատկապես Նոր Զելանդիա։ Մասսայական արտագաղթը բացատրվում է Սամոայի տնտեության հետամնացությամբ։ Երիտասարդները լքում են երկիրը աշխատանք որոնելու կամ ավելի մեծ գումարներ աշխատելու համար, ինչպես նաև ավանդական կարգերից դժգոհ լինելու պատճառով, որոնք նրանց կարծիքով չեն համապատասխանում ժամանակակից աշխարհի իրականությանը։Արտագաղթողների հիմնական մասը գնում է Նոր Զելանդիա։ Նրանց մի մասը, գումար վաստակելով կամ ուսումը ավարտելով, վերադառնում է հայրենիք, մյուսները ընտանիք են կազմում և ընդմիշտ լքում են Սամոան։

Սամոացիների 92%-ը քրիստոնեություն են դավանում։ Կաթոլիկները կազմում են 19,4 %, մեթոդիստները,13,7 %, Սրբերի եկեղեցիները վերջին օրերին՝ 15,1 %, Աստծո ասամբլեայի հետևորդները՝ 8,0 %, այլ կրոններ 7,9 % և չեն մատնանշել 0,2 % -ը[54]։

Մինչև 2007 թվականը հանրապետության նախագահն եղել է բախաի կրոնի հետևորդ։

Արևմտյան Սամոայում իսլամի պատմությունը սկսվում է 1985 թվականից, երբ մուսուլմանական աշխատողները կամ կառավարական կամ ՄԱԿ-ի պայմանագրով հայտնվեցին երկրում։ Սակայն նրանց թիվն աննկատ է և նրանք տեղացիների վրա որևէ ազդեցություն չեն գործել։

Պաշտոնական լեզուներն են սամոերենն ու անգլերենը։ Սամոական լեզուն պատկանում է պոլոնեզական լեզուներին, որոնք մտնում են ավստրոնեզիական լեզվաընտանիքի մեջ։

Սամոական գիրը հիմնված է լատինական գծագրերի վրա։ Այն ստեղծվել է 1834 թվականին միսիոներների կողմից։ Սամոական լեզվով վաճառվում են դասագրքեր, կրոնական գրականություն, ինչպես նաև օրենքներ և իշխանությունների կարգադրությունները։ Երկրում սամոական լեզվով տպվում է ղեկավարության տեղեկատվական տեղեկագիր, լույս են տեսնում երկու մասնավոր՝ անգլերեն և սամոերեն օրացույցներ։ Այս լեզուները իրենց հաղորդումներում օգտագործում են նաև տեղական հեռուստատեսությունն ու ռադիոն։

Սամոայի միակ քաղաքն ու հիմնական նավահանգիստը հանդիսանում է երկրի մայրաքաղաքը՝ Ապիան, որը տեղակայված է Ուպալուի հյուիսային լողափին։ Բնակչության թիվը 33 հազար է։ Քաղաքն ունի ծովախորշի ափին ուղղված պայտի ձև ՝ առանձնացված բաց ծովից կորոլյան խութերով։ Մուտքով այդ ծովախորշ են մտնում օվկիանոսյան նավերը։ Ապիայում կա հիվանդանոց, գրադարան, կինոթատրոն, երեք հյուրանոց, մի քանի մանր ձեռնարկություններ, այտեղ են տեղակայված կառավարական հաստատությունները, ինչպես նաև Սամոայում գործող օտարերկրյա ընկերությունների գրասենյակները։ Ապիայի կենտրոնը կառուցված է միհարկանի և երկհարկանի տներից։ Ափին մոտ եվրոպական ճարտարապետական շինությունները փոխարինվում են ավանդական և կիսաավանդական բնակարաններով։ Քաղաքը տեղակայված է Կանբեռայից 4500 կմ հյուսիս- արևելք, Հավայան կղզիներից 4235 կմ հարավ-արևմուտք և Նոր Զելամդիայից 2500 կմ հյուսիս-արևմուտք։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերություն։ Թեթև արդյունաբերության աճը գրավում է օտարերկրյա, հատկապես ճապոնական կազմակերպություններին։ Գյուղատնտեսությունը արևադարձային պայմաններում թույլ են տալիս արտահանել միայն կոկոսի յուղ և կաթ, կակաո և կոպրա։

Թույլ կողմերը։ Զարգացմանը խանգարում են ցիկլոնները, կոպրայի և կակաոյի փոփոխական միջազգային շուկաները, վատ տրանսպորտային միջոցները, օտարերկրյա օգնություններից կախումը և սահմանից դուրս բնակվող քաղաքացիների փոխադրումները։

Սամոայի տնտեսությունը ավանդաբար կախված է հումանիտար օգնություններից, արտասահմանյան երկրներից մասնավոր փոխանցումներից և գյուղատնտեսական ապրանքների արտահանումից։ Գյուղատնտեսության մեջ կենտրոնացված է բնակչության աշխատուժի երկու երրորդը։ Այս բնագավառը իրականացնում է գյուղատնտեսական մթերքների արտահանման 90%-ը՝ ներառյալ կոկոսի յուղը, բանանը կոպրան և այլն[55]։ Սամոյի աշխատունակ բնակչությունը 90 000 մարդ է։

Արդյունաբերություն և էներգետիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին խոշոր ամերիկյան կազմակերպությունը Սավայ կղզում կառուցում է անտառաարդյունաբերական համալիր և սկսում է թանկարժեք անտառափայտի պահեստավորումը։ Սակայն նրա գիշատչային գործողությունները առաջացնում են Սամոայի ղեկավարության դժգոհությունը։ 1977 թվականին նա չեղարկում է այս կազմակերպության հետ պայմանագիրը, խլում է կազմակերպության ողջ սեփականությունը և վերցնում է անտառապահեստը իր հսկողության տակ։ Արտադրվող անտառանյութի մեծ մասը արտահանվում է։

Անտառաարտադրական համալիրից բացի երկրի արտադրությունը բաղկացած է մի քանի ոչ մեծ ձեռնարկություններից։ Դա գարեջրի գործարանն է, կարի գործարանը, կահույքի, կոկոսի յուղի,թխվածքների, պաղպաղակի արտադրման գործարանները։ Ժողովրդական վարպետների գործերի արտահանմամբ զբաղվում է կառավարական հատուկ կազմակերպությունը։

Էլկտրաէներգիայի 35%-ը արտադրվում է տեղական հիդրոէլեկտրակայանների կողմից, իսկ մնացած էլեկտրաէներգիայի կարիքները հոգում են ներմուծված օրգանական նավթի հաշվին[56]։

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբոսաշրջիկները Ուպոլուում

Զբոսաշրջությունը զարգացող ոլորտ է, որը ներկայումս կազմում է 25 % ՀՆԱ[57]. Զբոսաշրջիկների քանակը 70 000-ից (1996 թ. ) հասել է 100 000-ի (2005 թ.)[58]։ Սամոայի կառավարությունը հայտարարել է ֆինանսական ոլորտում և ներդրումների ընդարձակաման մեջ պետության դերի նվազեցման մասին։ Տեսաբանները նշում են, որ աշխատանքի շուկայի ճկունությունը հիմք է տնտեսական զարգացման հնարավորությունների համար։ Զբոսաշրջության ոլորտի զարգացմանը մեծմասամբ նպաստել են հյուրանոցային ենթակառուցվածքների կառուցման մեջ կապիտալ ներդրումները, քաղաքական անկայունությունը հարևան երկրներում, և կառավարության պայմանավորվածությունը Virgin Airlines հետ կանոնավոր ուղևորային թռիչքներ իրականականացնելու համար։ Զբոսաշրջիկների այցելած վայրերի թվում են․

Գյուղատնտեսություն և ձկնորսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամոան մեծ երկիր է և բնակչության 77 %-ը բնակվում է գյուղական վայրերում %[60]։ Բարենպաստ բնակլիմայական պայմանները թույլ են տալիս մեծ քանակությամբ արևադարձային և մերձարևադարձային պտուղներ աճեցնել։ Գերմանական գաղութատիրության շրջանում երկիրը հիմնականում կոպրա էր արտադրում։

Գերմանացի վաճառականները և եկվորները ակտիվ մեծացնում էին պլանտացիաները և նոր մշակաբույսեր էին աճեցնում՝ հատկապես կակաո և կաուչուկ՝ դրանք մշակելու համար բանվորներ բերելով Չինաստանից և Մելանեզիայից։ Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կաուչուկի գները կտրուկ անկում ապրեցին, Նոր Զելանդիայի կառավարությունը սեփական շուկայի պահաջները բվարարելու համար սկսեց բանանի մշակությամբ զբաղվել։

Այսօր Սամոայի հիմնական ապրանքներն են կոպրան, կակաոն և բանանը։ Գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը 2001 թվականին գնահատվում էր 5,1 միլիոն ամերիկյան դոլլար[61]։ Արտահանվող կակաոն բարձրորակ է և օգտագործվում է նորզելանդական շոկոլադի արտադրության մեջ։ Չնայած սուրճ մշակելու համար բարենպաստ պայմաններին, կայուն արտադրություն չի ստեղծվել։ Երկար տարիներ է, ինչ երկրում արտադրվում է կաուչուկ, բայց դրա արտահանումը վատ ազդեցություն ունի երկրի տնտեսության վրա։

Սամոան տնօրինում է նաև մեծ ձկնային պաշարներով։ Սակայն ձկնորսությունը կրում է սպառողական բնույթ և, ինչպես կարգն է, իրականացվում է ավանդական երկտեղանոց նավակներով՝ կատամառաններով։ Ձկնորսական նավերի, ժամանակակից սառնարանային սարքավորումների և ձկնապահածոյական գործարանների բացակայության պատճառով երկիրը ոչ միայն չի կարող արտահանել ձուկ, այլև ստիպված է ձկնամթերք բերել արտերկրից; Դրա համար կառավարությունը անհետաձգելի խնդիրներից մեկն է համարում սեփական ձկնաորսական արդյունաբերության ստեղծումը[62]։

Կապի և տրանսպորտի միջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիրն ունի 2100 կմ ճանապարհ, որոնք հիմնականում գյուղական են։ Ուպալու և Սավայի կղզիների, ինչպես նաև Պագո- Պագոյի և Ամերիկյան Սամոայի միջև գործում է լաստանավային հաղորդակցություն։ Ֆալեոլոյի միջազգային օդանավակայանը կարող է ընդունել օդանավեր մինչև իսկ ծանր Բոնգ 747։ Ըստ 2003-2004 թվականների տվյալների 1000 բնակչին բաժին էր ընկնում 130 բջջային հեռախոս[63]։

Սամոայի արժույթը տալան (սամոական դոլարն) է, որը կազմում է 100 սենե (տալան ու սենեն համահունչ են դոլար և ցենտ բառերին)։ Տալան շրջանառության մեջ է դրվել 1967 թվականին և փոխարինել է սամոական ֆունտին 2 տալան = 1 ֆունտ փոխարժեքով (հավասարվեցված է նորզելանդական դոլարին)։ Տալայի կուրսը նորզելանդական դոլլարի փոխարժեքին հավասար է եղել մինչև 1975 թվականը։ Արժույթի նշման համար կիրառվում է WS$, նաև կիրառվում են SAT, ST և T սիմվոլները։

Արտաքին կապեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահանման հիմնական տարրերն են հագուստը, կոկոսի յուղը, կոկոսի մածուկը, գարեջուրը և կոպրան, ներմուծմանը՝ հեծանիվներ, շինարարական նյութեր և սպառման համար ապրանքներ։ Հիմնական արտահանման գործընկերներն են Ավստրալիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, ներմուծմանը՝ Նոր Զելանդիան, Ֆիջին, Ավստրալիան,Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ճապոնիան[64]։ Սամոան մտնում է միջազգային Աֆրիկայի երկրները, Կարիբյան ավազանի և Խաղաղօվկիանոսյան շրջանի կազմակերպությունների՝ ACP մեջ։

Ավանդական համայնքային տուն Սավայում

Սամոական ավանդական կյանքի ձևը, որը կոչվում է Ֆա Սամոա մնում է սամոական կյանքի և քաղաքականության բաղկացուցիչ մասը։ Հազարամյակներ շարունակ ենթարկվելով եվրպական ազդեցությանը՝ սամոացիները այնուամենայնիվ պահպանել են իրենց պատմական ավանդույթները, սոցիալական և քաղաքական պայմանավորվածությունները, իրենց լեզուն։

Սամոական մշակույթը հիմնված է Վալեալոաի՝ մարդկանց միջև հատուկ հարաբերությունների համակարգի վրա։ Այդ հարաբերությունները հիմնված են հարգանքի վրա (ֆաաալօաօ)։ Երբ միսիոներների կողմից քրիստոնեությունը բերվեց Սամոա, բնակչության մեծ մասն ընդունեց այն։ Ներկայումս բնակչության 98 %-ը ներկայանում են որպես քրիստոնյաներ։ Մնացած 2 %-ը իրենց համարում են կամ անկրոն, կամ այլ կրոնական պատկանելիություն ունեն։

Սամոացիների մեծամասնությունը ապրում են ավանդական ձվաձև խրճիթներում՝ ֆալեներում։ Պանդանուսի կամ կոկոսային արմավենու ճյուղերից պատրաստված կտուրը տեղավորվում է փայտե սյուներին։ Պատերը բացակայում են, բայց գիշերը կամ վատ եղանակին սյուների միջև կախվում են գորգեր, որոնք փաթաթված ձևով պահվում են տանիքում(նրա պարագծով)։ Հատակը պատրաստված է մեծ, հարթ գլաքարից։

Սամոայի հիմնական սոցիալ-էկոնոմիկական բջիջը հանդիսանում է համայնքը (աինգան), որը բաղկացած է 3-4 սերունդ տղամարդկային գծով մերձավոր բարեկամներից, ամուսնությամբ համայնք եկած կանանցից, որդեգրման միջոցով համայնք ներառվածներից; Աինգայի անդամները (միջինում 40-50 մարդ) համատեղ սեփականության իրավունքով հողեր են վերցնում և համատեղ կատարում աշխատատար աշխատանքները[65]։

Սամոական կին ավանդական մալուով

Ինչպես մյուս պոլոնեզական կղզիների բնակիչները, սամոացիները ևս ունեն երկու տիպի տարբեր սեռերի համար դաջվածքներ։ Տղամարդկանց դաջվախքները կոչվում են տատաու և կազմված են դժվար երկրաչափական նկարներից՝ ոտքերից մինչև կողերը արված։ Նման դաջվածքով տղամարդուն անվանում են սագաիմիտի։ Սամոական աղջիկներին անում են մալու, որոնք սկսվում են ծնկներից մի քիչ ներքև և բարձրանում մինչև ազդրերը[66]։

Երաժշտություն և պարեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտորների (Ֆատուպեսե), սամոական ավանդական երգերի հեղինակների (պեսե) մեջ հայտնի են Տալիաֆոա Տալիմուտուն, Պեսետա Գատոլոայի Սինոն, Մալիֆա Ֆելետոեսե Լեպալուն, Անապու Լավեա Տեոն, Կալապու Լուաֆատասագա Կալապուն, Մաիավա Պաուոնո Խանկին, Կոմիսի Ֆարաիմոն։

Սամոական ավանդական կանացի պարը կոչվում է սիվա։ Այս պարը նման է հավայական Խուլա պարին․ Պարուհիները ձեռքերի և ոտքերի սահուն շարժումներով երաժշտության ռիթմով «պատմում են» իրենց «պատմությունը»։ Սամոական տղամարդկային պարերը ավելի ագրեսիվ և էներգետիկ են[67]։ Սասան սամոական տղամարդկային պար է, որում պարողների շարքերն անում են արագ, համաչափ շարժումներ թմբուկների կամ գլանաձև գորգերի հարվածների ներքո։ Նրա անվանումը սամոերենից թարգմանվում է «հարված», քանի որ այն ուղեկցվում է մարմնի տարբեր մասերին հարվածելով։

Ռոբերտ Լյուիս Ստիվենսոնի տուն թանգարան տուն, որտեղ Ստիվենսոնը անցկացրել է իր կյանքի վերջին տարիները (1890-1894 թթ.)։ Մոտերքում է գտնվում գրողի գերեզմանը։ Գրողի տունն ու ամբողջ տնամերձը հայտարարված են որպես արգելավայր։ Այտեղ է տեղավորված Հանրապետության ղեկավարի նստավայրը[68][69]։

Ապինայի Ազգային թանգարանի երեք սրահներում պահպանվում են երկրի պատմության մասին պատմող բազմատեսակ ցուցադրանմուշներ։ Ցուցադրանմուշների մի մասը պահվում է թանգարաններում և Նոր Զելանդիայի, ԱՄն-ի, Ավստրալիայի, Գերմանիայի մասնավոր հավաքածուներում։ Օրինակ տապաս ավանդական տպագրված կտորները, որոնք պատրաստված են արևի տակ չորացված բուսական մածուկից ինչի պատճառով շատ փխրուն են, ցուցադրված են Ավստրալիայի ազգային թանգարանում՝ Կանբեռայում։ Բոլոր օտարերկրյա թանգարանները և պատկերասրահները պարտավորվել են վերադարձնել ցուցանմուշները դրանց պահպանման համար համապատասխան պայմաններ ստեղծելուց հետո։ Թատրոնի բոլոր ցուցադրանմուշները բաժանվում են երկու կատեգորիաների՝ հնագիտական պեղումներ և արհեստավորական արտադրության արտադրանքներ։ Ամենահին իրերի տարիքը թվագրվում է մ․թ․ա․ 1000 թվական։ Դրանք քարե մուրճեր և կտրիչներ են[70]։

Ամսաթիվ Անվանում Անգլերեն անվանում
հունվարի 1 Նոր տարի New Year’s Day
հունվարի 2 Նոր տարվա երկրորդ օրը Day after New Year’s Day
ապրիլի 25 ԱՆԶԱԿ ANZAC Day
մայիսի 10 Սամոայի մայրերի օր Mothers of Samoa Day
հունիսի 1 Անկախության օր Independence Day
օգոստոսի առաջին երկուշաբթի Աշխատանքի օր Labour Day
հոկտեմբերի սկիզբ Լատու-ա-Տամաիտի Lotu-a-Tamaiti
նոյեմբերի սկիզբ Ծառատնկության օր Arbor Day
Դեկտեմբերի 22 Սւորբ ծնունդ Christmas Day
դեկտեմբերի 26 Նվերների օր Boxing Day

2002-2004 թվականներին կրթական ծախսերը կազմել են 4,3 % ՀՆԱ։ Սամոան բնութագրվում է բնակևության կրթվածության բարձր մակարդակով՝ 98,6 %։ Անկրթության մակարդակը 15-24 տարեկանների շրջանում հասնում է 0,5 %-ի[71]։ Դա բացատրվում է նրանով, որ որ երկրում գործում է նախնական պետական և մասնավոր եկեղեցական դպրոցներ, որտեղ սովորում են 7-12 տարեկան երեխաների 3/4-ը։ Պարտադիր կրթությունը ներառում են տասնամյա դպրոցները, որտեղ երեխաներին ընդունում են հինգ տարեկանից։ Ուսուցումը իրականացվում է սամոերենով, սակայն դրան զուգահեռ խստորեն սովորեցվում է նաև անգլերենը։ Դպրոցները հիմնվել են միսիոներների կողմից դեռևս XX դարի սկզբում։

Երեխաների մի մասը սովորում են երկրորդ աստիճանի դպրոցներում, նաև կարող է ստանալ հատուկ կրթություն Արևադարձային գյուղատնտեսական Վարժարանում, Առևտրի վարժարանում և մի քանի արհեստավորական և առևտրական ուսումնարաններում։ Հարյուրավոր սամոացիներ բարձրագույն կրթություն են ստացել արտերկրում՝ մասնավորապես Նոր Զելանդիայում։

Երկրում բարձրագույն կրթությունը ապահովվում են Սամոայի ազգային ինստիտուտը, Հարավխաղաղօվկիանոսյան համալսարանը, Սամոական պոլիտեխնիկական համալսարանը և Օվկիանոսյան բժշկական համալսարանը[72]։

Սամոան հանդիսանում է Հարավխաղաղօվկիանոսյան համալսարանի հիմնադիրներից մեկը։ Համալսարանի գլխավոր կորպուսը տեղակայված է Սուվայում(Ֆիջի), իսկ սամոականը՝ Ալաֆուայում։ Ազգային ինստիտուտը հիմնադրվել է 1984 թվականին։ Բարձրագույն կրթություն ստանում են համապատասխան տարիքի բնակչության 10%-ը։

Առողջապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահական հիմնարկությունները, որոնք գտնվում են Ապիայում ներկայանում են չորս շրջանային հոսպիտալներով և բժշկական կենտրոններով։ Բժշկական անձնակազմի մեծամասնությունն բարձրագույն կրթություն է ստացել Ֆիջիի բժշկական դպրոցում[71]։ Բնակչության 95 %-ը օգտվում է պատվաստանյութերից։ Մաքուր խմելու ջրի հասանելիություն ունեն սամոացիների 85 %-ը։

Լրատվամիջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարբերականները թողարկվում են սամոերենով և անգլերենով, թերթերը՝ Samoa Observer և Samoa Times(ամենօրյա), Savali(շաբաթը 4 անգամ) և Talamua Magazine ամսագիրը (ամենամսյա)։ Կան ռադիոյի հեռարձակումներ (Magik FM, K-Lite FM, Talofa FM, Samoa Broadcasting Corporation) և հեռուստատեսություն(Samoa Broadcasting Corporation, O Lau TV, TV3, Vaiala Beach Television)[73]։

Բնակչության մեջ ռադիոընդունիչների քանակը հասնում է 175 հազարի (1997 թ.), հեռուստացույցներինը՝ 8,5 հազարի (1999 թ.): Կղզեխմբում իրենց ծառայություններն են մատուցում երկու մատակարարող 10 հազար ինտեռնետ օգտագործողի (2007 թ.)[71][74]։

Самоа (в синем) — Հարավային Ամերիկան 2007 թվականի ռեգբիի աշխարհի գավաթի առաջնության խաղարկությունում

Սամոայում տարածված սպորտաձևերից են ռեգբին և սամոական կրիկետը։

Ռեգբին ղեկավարվում է Սանոական ռեգբիի միության կողմից, որը մտնում է Ռեգբիի խաղաղօվկիանոսյան կղզիների դաշինքի մեջ, ինչպես նաև աջակցում է խաղաղօվկիանոսյան կղզիների հավաքականի աշխատանքներին։ Ակումբային մակարդակում անցկացվում է տեղական ազգային առաջնություններև Խաղաղ օվկիանոսի գավաթը։ Սամոայի՝ ռեգբիի ազգային հավաքականը, որը կոչվում է Մանու Սամոա միշտ հանդես է գալիս այլ ազգի մրցակիցների դեմ։

Սամոան 1991 թվականից մասնակցում է ռեգբիի աշխարհի բոլոր առաջնություններին։ 1991 և 1995 թվականներին հավաքականը կիսաեզրափակիչ է դուրս եկել, 1999 թվականին երկրորդ ռաունդ[75]։

2000 թվականին Սամոայի տեղական ռեգբիի հավաքականը Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը դուրս է եկել եզրափակիչ։ 2007 թվականին սամոացիները Վելլինգտոնում, իսկ 2007 թվականին՝ Հոնկոնգում շահել են ռեգբի-լիգի գավաթը, ի պատիվ այդ հաղթանակի երկրի վարչապետը՝ Տուիլաեպա Սաիլելե Մալիելեգաոին, որը նաև ռեգբիի ազգային միության ներկայացուցիչն է, ազգային տոն հայտարարեց; Սամոան մասնակցել է նաև Խաղաղօվկիանոսյան ազգերի գավաթին։

Սամոական ավելի հայտնի խաղացողներից են եղել Պատ Լամը և Բրայն Լիման, ներկայումս՝ Սալիլա Մապուսուան, Ալեսանա Տուիլագին և Միքաելե Պեսամինոն։ Շատ սամոացիներ ներկայանում են Նոր Զելանդիայի հավաքականի կազմում, բրիտանական Սուպերլիգայի գավաթներում, և Բրիտանիայի ազգային լիգաներում։

Մարտական արվեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամոացիները նաև հաջողությունների են հասել ամերիկյան պրոֆեսիանալ ըմբշամարտում, ձեռնամարտում, քիքբոքսինգում և սումոյում, ուր Մուսասիմառու Կոյոն ստացել է յոկոձունայի կոչում։ Պրոֆեսիոնալ ըմբշամարտում սամոական մեծ դինաստիա կա, որը ներկայացնում են այնպիսի ըմբշամարտիկներ ինչպիսիք են Ռոկկի Ջոնսոնը, Դուեյն Ջոնսոնը, Ռոման Ռեյնսը, Ռիկիշին, Սամոա Ջոն և ուրիշներ։

[http://www.soccersamoa.ws/ Սամոայի ֆուտբոլի ֆեդերացիան 1986 թվականից ՖԻՖԱ-յի անդամ է[76], սակայն երկրի հավաքականը առաջին անգամ 2012 թվականին է միայն մասնակցել ԱՖԿ ժողովուրդների գավաթին՝ երեք խաղն էլ պարտվելով (պատմությունը կրկնվեց նաև 2016 թվականին)։

Օլիմպիական խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիրը 1984 թվականից մասնակցել է ամառային բոլոր օլիմպիական խաղերին[77]։ Սամոան օլիմպիական խաղերի պարգևներ չունի։ 1992 թվականի ամառային Օլիմպիական խաղերին բնիկ ձեռնամարտիկ Տուա Դեվիդը մասնակցել է Նոր Զելանդիայի հավաքականի կազմում և նվաճել օլիմպիական բրոնզե մեդալ։ Հատկանշական է, որ նույն տարում Սամոայի օլիմպիական հավաքականի կողմից ծանրամարտում հանդես է եկել Մարկուս Ստիվենը, որը 2007 թվականի դեկտեմբերին դարձել է Նաուրուի նախագահը։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաթոլիկ եկեղեցի Ապինայում
  • Ապիա
    • Մուլինու — կղզիների հին ծիսական մայրաքաղաքը, որը զբաղեցնում է ժամանակակից քաղաքի արևմտյան մասը։ Այստեղ են տեղակայված Ֆալե-Ֆոնո (Ազգային ժողովի տունը) և հին աստղադիտարանը, որը ներկայումս հանդիսանում է եղանակային կայանների տեղական գրասենյակը։
    • Ժամացույց ունեցող աշտարակը Ապիայի կենտրոնում, որը նվիրված է երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին նվիրված։
    • Ֆլեա-Մարկետ շուկան, որտեղ վաճառվում են ապրանքներ աշխարհի տարբեր վայրերից՝ սկսած էժանագին հագուստից և էլեկտրատեխնիկայից մինչև տեղական ավանդական սիապո, թանկարժեք խեցիներ և կոկոս։
    • Սամոայի ազգային թանգարան։
    • Քաղաքում և նրա շուրջը կենտրոնացված են բազմաթիվ եկեղեցիներ, որոնցից ամենամեծը Կաթոլիկ եկեղեցին է՝ տեղակայված քաղաքային լողափում։ Անգլիական եկեղեցին,չնայած չափերով փոքր է, բայց ունի հիանալի վիտրաժներ, իսկ հավաքականների քրիստոնեական եկեղեցում թաղված է Ջոն Ուիլյամսը՝ կղզիների առաջին միսիոները։
  • Վաիլիմա— Ռոբերտ Լյուիս Ստիվենսոնի թանգարանը։
  • Ուպալուի հարավ- արևմտյան ափը։
    • Մատառևի, Սալամումայի և Ագանոայի լողափները։
    • Ալեիպատի բուսախութերը։
    • 55 մետր բարձրությամբ Ֆուիպիսիայի ջրվեժը։
  • Սավայ։
    • Հին ջրաղաց Տիա-Սեու 12 մետր բարձրությամբ․ ամենաբարձր հին կառուցվածքը ողջ Պոլոնեզիայում։
    • Տաֆաուի և Ֆալեալուպոյի արգելավայրերը։
    • Մու Պոգոա ջրվեժը, որը գտնվում է Պուլեիա և Գաուտավաի գյուղերի միջև։
    • Լավային անձավները՝ Պեապեա (Լետուի) ևՊաիա-Դվառֆս Պաիա գյուղի մոտակայքում։
    • Սիլիսիլի լեռը և պահպանվող քարանձավ ՕՕպոն նրա մուտքի մոտ[78]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/australasia
  2. Human Development ReportUNDP, 2022.
  3. «Список государств-членов ООН». Официальный сайт ООН. Վերցված է 2008 թ․ փետրվարի 19-ին.
  4. 4,0 4,1 «Jane Resture. Самоа. Происхождение названия, людей.(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  5. «The Commonwealth of Nations. Geography of Samoa». Վերցված է 07-02-2008-ին.
  6. «Samoa districts» (անգլերեն). Վերցված է 07-02-2008-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Первый национальный отчёт Самоа по реализации Конвенции по борьбе с опустыниванием» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 05-02-2008-ին.
  8. 8,0 8,1 Страны и народы. Австралия и Океания. Антарктида. Москва, Издательство «Мысль», 1981
  9. «Samoa: Climate». Encyclopædia Britannica. Վերցված է 05-02-2008-ին.
  10. «Samoa: Climate». Govt.ws. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 05-02-2008-ին.
  11. Watson, R.M. (1918). History of Samoa: THE ADVENT OF THE MISSIONARY. (1830.1839). էջեր Chapter III. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  12. Encyclopedia of the Nations. История Самоа.(անգլ.)
  13. (չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում) Хронология самоанской истории.(անգլ.)
  14. Stevenson, Robert Louis. A Footnote to History: Eight Years of Trouble in Samoa. BiblioBazaar. ISBN 1-4264-0754-8.
  15. «Annexation of Samoa». GlobalSecurity.org. Վերցված է 03-02-2008-ին.
  16. Josiah Crosby (1948). «The Future of Western Samoa». International Affairs. 24 (1): 89–99. doi:10.2307/3016954.
  17. «New Zealand goes to war: The Capture of German Samoa». nzhistory.net.nz (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-11-14-ին. Վերցված է 03-02-2008-ին.
  18. «Imperialism as a Vocation: Class C Mandates». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 03-02-2008-ին.
  19. «The 1918 flu pandemic». NZHistory.net.nz. Վերցված է 03-02-2008-ին.
  20. «Nelson, Olaf Frederick 1883 - 1944». Dictionary of New Zealand Biography. Վերցված է 03-02-2008-ին.
  21. «Background Note: Samoa». U.S. State Department. Վերցված է 03-02-2008-ին.
  22. http://www.samoagovt.ws/wp-content/uploads/2014/07/Constitution-of-the-Independent-State-of-Samoa-1960.pdf
  23. «Constitution Amendment Act (No 2) 1997» (անգլերեն). Վերցված է 03-02-2008-ին.
  24. Черногория и Самоа присоединились к ВТО, Կոմսոմոլսկայա պրավդա, 17 декабря 2011
  25. Новый год начнет шагать по планете с островов Самоа
  26. На Самоа отменили 30 декабря
  27. «У жителей Западного Самоа из жизни вычеркнули день». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  28. «Конституция Самоа». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 03-02-2008-ին.
  29. Конституция Самоа, глава 5, статья 42
  30. Конституция Самоа, глава 5, статья 44 (1)
  31. Конституция Самоа, глава 5, статья 45 (1)
  32. «Samoa: Key Facts: Political». New Zealand Ministry of Foreign Affairs & Trade. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 03-02-2008-ին.
  33. Конституция Самоа, глава 5, статья 49 (1)
  34. Конституция Самоа, глава 5, статья 63 (1)
  35. Конституция Самоа, глава 5, статья 63 (3)
  36. Конституция Самоа, глава 5, статья 59
  37. Конституция Самоа, глава 5, статья 60 (2)
  38. Конституция Самоа, глава 4, статья 31 (1)
  39. Hassall, Graham and Saunders, Cheryl (2002). Asia-Pacific Constitutional Systems. Cambridge University Press. էջ 41. ISBN 0521591295.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  40. «Samoan king dies at the age of 94». The Sydney Morning Herald. Վերցված է 06-02-2008-ին.
  41. NZ Herald
  42. New Zealand Herald. «New head of state for Samoa». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 03-02-2008-ին.
  43. Конституция Самоа, глава 3, статья 18 (1)
  44. Конституция Самоа, глава 3, статья 18 (2)
  45. Конституция Самоа, глава 3, статья 19 (1)
  46. Конституция Самоа, глава 3, статья 19 (2)
  47. Kogan Page, World of information (2003). Asia and Pacific Review 2003/04, 21st edition. Essex, England: Walden Publishing Ltd. էջ 41. ISBN 0749440635.
  48. Конституция Самоа, глава 4, статья 32 (2)
  49. «The Commonwealth of Nations. Constitution of Samoa». Վերցված է 06-02-2008-ին.
  50. «Samoa: Country Reports on Human Rights Practices in 2006». U.S. Bureau of Democracy, Human Rights, and Labor. Վերցված է 03-02-2008-ին.
  51. «The Commonwealth of Nations. Politics». Վերցված է 03-02-2008-ին.
  52. «Дипломатические отношения СССР». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  53. «Перепись населения (2011 год) City Population». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
  54. 54,0 54,1 54,2 «Перепись населения (2011)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  55. «Samoa: Economy». CIA World Factbook (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 04-02-2008-ին.
  56. «The Kingfisher Geography Encyclopedia» (անգլերեն). Վերցված է 05-04-2008-ին.
  57. «Samoa on PACREIP» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 05-04-2008-ին.
  58. «Samoa Economy 2008» (անգլերեն). Վերցված է 05-04-2008-ին.
  59. «Путеводитель по Самоа» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 10-02-2008-ին.
  60. «Samoa at Atlapedia» (ռուսերեն). Վերցված է 10-02-2008-ին.
  61. «Agriculture of Samoa» (անգլերեն). Վերցված է 10-02-2008-ին.
  62. «Samoa System of Government Information». Վերցված է 07-02-2008-ին.
  63. «The Commonwealth of Nations. Geography of Samoa» (անգլերեն). Վերցված է 07-02-2008-ին.
  64. «The Commonwealth of Nations. Economy of Samoa» (անգլերեն). Վերցված է 07-02-2008-ին.
  65. «Jane's Oceania». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 07-02-2008-ին.
  66. «Worn With Pride > Tatau (Tatoo)». Oceanside Museum of Art. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 30-ին. Վերցված է 04-02-2008-ին.
  67. «Dance: Siva». Samoa.co.uk. Վերցված է 04-02-2008-ին.
  68. «Robert Louis Stevenson Museum & Grave» (անգլերեն). Վերցված է 10-02-2008-ին.
  69. «Robert Louis Stevenson on stamps of Samoa» (անգլերեն). Վերցված է 10-02-2008-ին.
  70. Лаура Бердехо, ЮНЕСКО. «Самоа - в ожидании лучших времён музейные экспонаты находятся за границей» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 10-02-2008-ին.
  71. 71,0 71,1 71,2 «The Commonwealth of Nations. Society of Samoa». Վերցված է 06-02-2008-ին.
  72. «Oceania University of Medicine». Oceaniamed.org. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 05-02-2008-ին.
  73. BBC. «Country profile: Samoa» (անգլերեն). Վերցված է 11-02-2008-ին.
  74. Infoplease.com. «Samoa: History, Geography, Government, and Culture». Վերցված է 10-02-2008-ին.
  75. «Rugby in Samoa». ManuSamoa.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 04-02-2008-ին.
  76. «Самоа на официальном сайте ФИФА». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 07-02-2008-ին.
  77. «Самоа на официальном сайте МОК». Վերցված է 07-02-2008-ին.
  78. Послы.ру. «Туры в Самоа» (ռուսերեն). Վերցված է 10-02-2008-ին.
Վիքիճամփորդն ունի Սամոային առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամոա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 44