Jump to content

Ռուսիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսիններ
Ընդհանուր քանակ

110 հազ. – 1,6 մլն.

Բնակեցում
Լեզու(ներ)
Ռուսիներեն, Ուկրաիներեն
Հավատք(ներ)
Ուղղափառ
Բարեկամական էթնիկ խմբեր
Ուկրաինացիներ, Ռուսներ, Բելառուսներ
Ռուսիններ դրոշը

Ռուսինները (Ռուսիներեն՝ Русини, Ուկրաիներեն՝ Русини, Սլովակերեն՝ Rusíni, Սերբերեն՝ Rusini, Ռուսերեն՝ Русины) արևելասլավոնական կամ ուկրաինական էթնիկ խումբ են[1][2], որոնք հիմնականում ապրում են Արևելյան Եվրոպայում օրինակ Հունգարիայում, Սլովակիայում, Ուկրաինայում, Ռումինիայում և Լեհաստանում:

Ինքնանվանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից հանրագիտարանային հրատարակություններում ռուսինների պատկանելիության հարցում կան տարբեր կարծիքներ։ Սովետական, իսկ հետագայում նաև ժամանակակից ուկրաինական գիտությունը ռուսիններին համարում է ուկրաինացիների մի մաս[3]։ Եվրոպական և հյուսիսամերիկյան գիտնականները կամ ռուսիններին դասում են ուկրաինացիներին, կամ ճանաչում նրանց որպես առանձին էթնոս։ Ռուսաստանյան հետազոտողներն ավելի հաճախ ռուսիններին համարում են առանձին արևելյան սլավոնական ժողովուրդ։ Ռուսինների մի մասը, իրենց համարում են առանձին էթնոս, իսկ մյուս մասը՝ ուկրաինացիներ։ ԽՍՀՄ-ում ռուսինները համարվում էին ուկրաինացիների ազգագրական խումբ։

Ըստ մեկ վարկածի՝ ռուսինները հին ռուսական ազգի հետնորդներն են, որից ժամանակի ընթացքում ձևավորվեցին ռուսները, ուկրաինացիները և բելառուսները։ Ռուսին բառը եղել է Հին Ռուսիայի բնակչության ինքնանվանումը։ Որպես էթնոնիմ՝ «Ռուսին» բառը ծագում է «Ռուսիա» բառից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Brittanica: Ruthenian(անգլ.)
  2. Encyclopedia of Ukraine: Ruthenians(անգլ.)
  3. Шпирко, Микулаш. «Русско-русинские языковые контакты». Univerzita Palackého v Olomouci. Արխիվացված է օրիգինալից 2024-12-10-ին. Վերցված է 2024-12-10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսիններ» հոդվածին։