«Ռուխի վվերխ» (ռուս.՝ Руки вверх, բառացի՝ Ձեռքերը վեր), ռուսական երաժշտական փոփ-խումբ։ Մինչև 2006 թվականի օգոստոսը անդամներն են եղել Սերգեյ Ժուկովը և Ալեքսեյ Պոտեխինը։
1993 թվականի հունիսիսն ապագա մենակատար Սերգեյ Ժուկովը սկսել է աշխատել «Europa Plus» ռադիոյում և առաջնորդել է «Հիթ-ժամ» պարային երգերի ծրագիրը։ Այնտեղ ռադիոյում 1993 թվականին նա ծանոթացել է Ալեքսեյ Պոտեխինի հետ, որի հետ ստեղծել են «Mr. Ray Company» խումբը (նաև «Պարոն Ռեյ կազմակերպություն»-ը և «Քեռի Ռեյ կազմակերպություն»-ը)՝ ի պատիվ «2 Unlimited» խմբի մենակատար Ռեյ Սլեինգարդի, ում երգը զուգադրել է իր մեջ եվրոդենսի էլեմենտների և տեխնո երաժշտության ոճը։ Նաև խմբի մասնակիցների մեջ սկզբում եղել են Սերգեյ Կարաչենկովը և (ով նաև եղել է խմբի առաջին պրոդյուսերը՝ 1993 թվականից մինչև 1996 թվական)[1] և Իվան Ալյոխինը (եղել է նաև պրոդյուսեր՝ 1995 թվականից մինչև 1996 թվականը)[2][3]։ 1994 թվականի դեկտեմբերին Ժուկովը և Պոտեխինը տեղափոխվել են Տոլյատի, որտեղ փորձել են ստուդիայում ձայնագրել երգեր, իսկ «Europa Plus» ռադիոյի եթերում մեկնել են Սամարա։ 1995 թվականի մայիսի 1-ին նրանք տեղափոխվել են Մոսկվա։ Հին անվանումից որոշված էր հրածարվել, բայց խմբի համար նոր անվանում չկար։ Այդ ժամանակ էլ Սերգեյ Ժուկովը և Ալեքսեյ Պոտեխինը խումբ հրավիրեցին ռեփեր Վիլլի Վիլսինին (ով եղել «N’Pans» խմբի անդամ (որտեղից էլ դուրս եկավ ռեփեր N’Pans-ը)) և նրա բարեկամ Ֆերնանդոն։ Խմբի առաջին աշխատանքային անվանումը եղել է «Հանդե Հոհ»[4]։
1995 թվականի վերջին երաժիշտները «Maximum» ռադիոյին ավանդել են սկավառակ՝ մի քանի երգերով և ստորագրությամբ՝ «Այս երգը ստիպում է ձեզ բարձրացնել ձեռքերը»։ Մի շաբաթ անց սկավառակը ընկել է վարողների՝ Օլգա Մաքսիմովի և Կոստանտին Միխաիլովի ձեռքը։ Նրանց իրենց շոուի մեջ դրել են «Բարի առավոտ» երգը և հայտարարել՝ «Երիտասարդ խումբ «Ռուկի վվերխ»»։ Ինչից հետո խմբի անվանումը մնացել է այդ անվանումը[5]։