Ռուբենը ֆուտբոլով սկսել է զբաղվել 1999 թվականին՝ «Տորեվեխու» մանկական ակումբում։ 10 տարեկանից սկսած նա դեբյուտել է ակումբի հիմնական կազմում, որը հանդես է եկել Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում։
2009 թվականին Բելիման, «Տորեվեխու» ակումբում անցկացնելով 7 խաղ, միացել է «Ռեալ Մադրիդ » ֆուտբոլային ակումբին։ 2011 թվականին կիսապաշտպանը սկսել է հանդես գալ «Ռեալ Մադրիդ C»-ում, որի հետ մեկտեղ 2011/2012 մրցաշրջանում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը՝ իրավունք ստացավ Տերսերայից անցնել «Սեգունդա B»։ 2013 թվականից հանդես է գալիս «Ռեալ Մադրիդում»։
Ռուբենի հայրը ծնունդով Բատայից՝ Հասարակածային Գվինեայից է։ 2013 թվականի օգոստոսին կիսապաշտպանը ստացավ Հասարակածային Գվինեայի ազգային հավաքականում Գաբոնայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղին մասնակցելու հրավեր, սակայն խաղը չկայացավ։ 2013 թվականի Նոյեմբերի 16-ին Ռուբենը մասնակցություն ունեցավ Իսպանիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղին, սակայն խաղը պաշտոնապես չճանաչվեց։ 2014 թվականի մայիսին ազգային հավաքականի կազմում անց է կացրել առաջին խաղը՝ Աֆրիկյան ազգերի գավաթի շրջանակներում՝ Մավրիտանիայի հավաքականի դեմ խաղում[3]։
2015 թվականի աֆրիկյան ազգերի գավաթի առաջնությունը Մարոկկոյից Հասարակածային Գվինեա տեղափոխելուց հետո Բելիման ընդգրկվեց առաջնության տերերի նախնական հայտում[4]։