Ռոսսի կախյալ տարածք
Ռոսսի կախյալ տարածք | |
---|---|
Տեսակ | տարածաշրջան և Տարածքային պահանջներ Անտարկտիկայում |
Մայրցամաք | Անտարկտիդա |
Վարչատարածք | Անտարկտիկայի համաձայնագրի տարածք |
Մակերես | 450 000 կմ² |
Ռոսսի կախյալ տարածք (անգլ.՝ Ross Dependency), Անտարկտիկայի հատված, որին հավակնում է Նոր Զելանդիան, հանդիսանում է Նոր Զելանդիայի թագավորության մաս։ Իր մեջ ներառում է հարավային լայնության 60°-ից հարավ ընկած, արևելյան երկայնության 160°-ի և արևմտյան երկայնության 150°-ի միջև բոլոր տարածքները։ Տարածքն իր անվանումը ստացել է բրիտանացի նավաստի Ջեյմս Կլարկ Ռոսսի անունից, որը բացահայտել է Ռոսսի ծովը։ Տարածքն իր մեջ ներառում է հատված Վիկտորիայի Երկրից, Ռոսսի շելֆային սառցադաշտը, Ռոսսի,Բալլենի,Սքոթթի և Ռուզվելտի կղզիները[1]։
Գիտական բազաներ, Սքոթթ Բեյս (Նոր Զելանդիա) և Մակ-Մերդո (ԱՄՆ) շուրջտարի գործող միակ կայանները տվյալ հատվածում։ Նրանց սպասարկելու համար կան թռիչքուղու երկու գոտիներ,որոնք շուրջտարի ապահովում են հաղորդակցություն արտաքին աշխարհի հետ։ Ամառային ժամանակաշրջանում բեռները առաքվում են ծովային ճանապարհով։ Իտալիան Տերրա-Նովայի ծովածոցում ունի իր սեզոնային Ցուկկելլի կայանը, որը գործում է ամառային ժամանակահատվածում։ 1969 թվականից մինչև 1995 թվականը Նոր Զելանդյան նույնպես ուներ սեզոնային Վանդա կայանը[2] Չորային Հովիտներում։ 1987 թվականից մինչև 1992 թվականը Ռոսսի կղզում սեփական կայան ուներ նաև Գրինփիս կազմակերպությունը, բայց անբավարար ֆինանսավորման պատճառով կայանը փակվեց։
Իրավասություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1841 թվականին հետազոտող Ջեյմս Կլարկ Ռոսսի կողմից բացահայտվել է Վիկտորիայի Երկիրը,որը հարակից տարածքների հետ միասին նա հայտարարել է Մեծ Բրիտանիայի տարածք։ 1923 թվականին Մեծ Բրիտանիան այդ տարածքի կառավարումը փոխանցել է Նոր Զելանդիային[3]։ Նոր Զելանդիայի գեներալ-գուբերնատորը հանդիսանում էր նաև Ռոսսի կախյալ տարածքի գուբերնատորը։Ըստ Անտարկտիկայի համաձայնագրի պայմանների, որը Նոր Զելանդիան ստորագրել է 1959 թվականին, ոչ մի երկիր իրավունք չունի նոր հավակնություններ առաջադրել տվյալ տարածքի[4]։ Նոր Զելանդիան պահպանում է վերահսկողություն տարածքի նկատմամբ, բայց այնպես, որ չոտնահարի մյուս երկրների իրավունքները և չխախտի պայմանագիրը։ Եթե Նոր Զելանդիայի տարածքային հավակնությունները ընդունվեին, ապա նա կստանար հսկայական տարածք՝, շատ անգամ գերազանցող իր սեփական տարածքը, սակայն ամբոզջությամբ պատված սառույցով։
Դրոշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկա պահին Նոր Զելանդիայի ազգային դրոշը հանդիսանում է Ռոսսի կախյալ տարածքի միակ պաշտոնական խորհրդանիշը։ Մյուս «պաշտոնական» դրոշը ինչ-որ ժամանակ եղել է Նորզելանդական Փոստային դրոշը, որը ներկայացնում էր Սքոթ Բեյս բազայի փոստային բաժինը։ Նորզելանդացի վեքսիլլոլոգ Ջեյմս Դիգնանը նախագծել է դրոշ, որն օգտագործվել է տարածքի նշանակության համար, բայց այն չդարձավ նրա պաշտոնական խորհրդանիշը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ See Richardson, Ivor L. M. (1957). «New Zealand's Claims in the Antarctic». New Zealand Law Journal. 33 (9): 38–42. SSRN 2257655.
- ↑ «Vanda Station». Antarctica NZ. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Imperial Conferences». www.statusquo.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Antarctic Treaty». United States Department of State. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.