Ռոսինանտ
Ռոսինանտ (Իսպաներեն արտասանություն՝ [roθiˈnante]), Միգել դե Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպում Դոն Կիխոտի ձին։ Շատ դեպքերում Ռոսինանտը ոչ միայն Դոն Կիխոտի ձին է, այլ նաև նրա նմանակը. Դոն Կիխոտի պես նա մարդախույս է, ներգրավվում է այնպիսի գործերում, որը նրա կարողություններից վեր է[1][2]։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպաներեն rocín (ռոսին) բառը նշանակում է աշխատավոր կամ ցածրակարգ ձի, բայց նաև կարող է վերաբերվել անտառաճանաչ կամ անգրագետ մարդուն։ Նման բառեր են նաև ֆրանսերենի՝ roussine, rosse-ը, պորտուգալերենի՝ rocim, իտալերենի ronzino-ն։ Բառի ծագումնաբանությունը հստակ չէ։
Իսպաներենում ante վերջավորությունը ունի մի քանի իմաստ և կարող է օգտագործվել և որպես առանձին բառ, և որպես վերջածանց։ Իմաստներից մեկը է «նախկին» կամ «նախորդ»։ Այլ իմաստը «դիմացում»-ն է։ Որպես վերջածանց իսպաներենում մակբայական է, rociante այս դեպքում նշանակում է որպես rocín գործող։
Գրքի գլուխ 1-ինում Սերվանտեսը նկարագրում է, թե ինչպես է Դոն Կիխոտը անվանել Ռոսինանտի
Չորս օր մտածում էր, թե ինչ անուն տա ձիուն, որովհետև խորհում էր, թե անթույլատրելի է, որ այսքան հռչակավոր ասպետի այսչափ լավ մի ձի երևելի անուն չունենա[3]։
Տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան Փիս անիմեի և մանգայի կերպարներից մեկը Դոնկիխոտ Ռոսինանտը ստեղծված է ձիու կերպարի հիման վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mancing, Howard (2004). «Rocinante». The Cervantes Encyclopedia: L–Z. Westport, CT: Greenwood Press. էջ 618.
- ↑ Cull, John T. (1990). «The 'Knight of the Broken Lance' and his 'Trusty Steed': On Don Quixote and Rocinante». Cervantes: Bulletin of the Cervantes Society of America. 10 (2): 37–53.
- ↑ Ormsby, John. «Chapter 1». Don Quixote by Miguel de Cervantes. Արխիվացված է օրիգինալից 2016-08-03-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսինանտ» հոդվածին։ |
|