Ռոսատոմ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ռոսատոմ | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և state corporation? |
Հիմնադրվել է | 2007 |
Աշխատակիցներ | 256 600 մարդ (2015) |
Երկիր | Ռուսաստան[1] |
Կայք | rosatom.ru/en/(անգլ.) |
Rosatom Վիքիպահեստում |
«Ռոսատոմ» (ռուս.՝ Росатом), շրջանառվում են նաև հետևյալ անվանումները․ Ռոսատոմ ատոմային էներգիայի պետական կորպորացիա, Ատոմային էներգիայի պետական կորպորացիա Ռոսատոմ կամ Ռոսատոմ պետական կորպորացիա, ռուսական պետական կորպորացիա, կենտրոնակայանը՝ Մոսկվա, որը մասնագիտացած է միջուկային էներգիայի, միջուկային ոչ էներգետիկ և բարձրտեխնոլոգիական ապրանքների ոլորտներում։ Կազմակերպությունը հիմնադրվել է 2007 թ․ և միավորում է ավելի քան 350 ձեռնարկություն, ներառյալ գիտահետազոտական կազմակերպություններ, միջուկային զենքի համալիրը և աշխարհի միակ ատոմային սառցահատների նավատորմը[2]։
Պետական կորպորացիան գլոբալ ատոմային արդյունաբերության ամենամեծ ընկերություններից է։ Կազմակերպությունը Ռուսաստանում էլեկտրաէներգիա արտադրող առաջատար ընկերությունն է․ արտադում է 215,746 մլրդ կՎտ⋅ժ էլեկտրանէներգիա՝ երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի արտադրության 20.28%-ը։ Կորպորացիան համարվում է նաև արտասահմանում ատոմակայանների կառուցման առաջատար․ նրան է պատկանում գլոբալ միջուկային տեխնոլոգիաների արտահանման 76%-ը, 2020 թ․ դրությամբ 12 երկրներում 35 էներգաբլոկ՝ ձևավորման տարբեր մակարդակներում[3]։ Ռոսատոմը նաև արտադրում է միջուկային բժշկության համար սարքավորումներ և իզոտոպներ, իրականացնում է հետազոտություններ, նյութերի ուսումնասիրություններ, արտադրում է նաև գերհամակարգիչներ և ծրագրային ապահովման միջոցներ, ինչպես նաև տարաբնույթ միջուկային և ոչ միջուկային նորարարական ապրանքներ։ Ռոսաստոմի ռազմավարւթյունն է էլ ավելի զարգացնել վերականգնվող էներգայի և քամու էներգիայի ոլորտները։ Երկու էներգաբլոկներ կառուցման փուլում են Ռուսաստանում՝ Կուրսկ-2 ատոմակայանում, և հայտարարված է ևս 2-ի կառուցման ծրագրերի մասին Կոլայի ատոմակայանում[4]։ Ռոսատոմը, վերահսկելով ուրանի հարստացման համաշխարհային ծառայությունների շուկայի 38%-ը 2019 թ․ դրությամբ, համարվում է այդ ոլորտի առաջատարը (36%)։ Ընկերությունը վերահսկում է նաև միջուկային վառելիքի շուկայի 16,3%-ը[5][6][7]։
2020 թ․ Ռոսատոմը հաստատեց իր թարմացված ռազմավարությունը՝ ընդգծելով նոր՝ ինչպես միջուկային ոչ էներգետիկ, այնպես էլ ոչ միջուկային ապրանքների դերը գործարարության մոտ 100 նոր ոլորտներում, այդ թվում՝ միջուկային բժշկության, կոմպոզիտների, քամու էներգիայի, ջրածնի, թափոնների կառավարման, հավելանյութերի տեխնոլոգիայի և ջրածնի արտադրության ոլորտներում[8]։
Ռոսատոմը ոչ առևտրային կազմակերպություն է, և նրա առաջադրանքների մեջ են մտնում ինչպես միջուկային էներգիայի զարգացումը, միջուկային վառելիքի ցիկլի ձեռնարկությունների զարգացումը և պետության կողմից սահմանված նրա գործառույթները, այնպես էլ ազգային անվտանգության (միջուկային զսպման), միջուկային և ճառագայթման անվտանգության ապահովումը, ինպես նաև կիրառական և հիմանարար գիտության զարգացումը։ Բացի դրանից պետական կորպորացիան լիազորված է պետության անունից իրականացնելու Ռուսաստանի միջազգային պարտավորությունները միջուկային էներգիայի օգտագործման և միջուկային նյութերի չտարածման ոլորտներում։ Ռոսատոմը իր մասնակցությունն է ունենում նաև մեծամասշտաբ նախագծերում, ինչպիսիք են Միջազգային Ջերմամիջուկային Փորձնական Ռեակտորը (անգլերեն՝ International Thermonuclear Experimental Reactor, ITER) և Իոնների և հակապրոտոնների հետազոտության կենտրոնը (անգլերեն՝ Facility for Antiproton and Ion Research, FAIR)։
2021 թ․ փետրվարի դրությամբ Ռոսատոմի պատվերների ընդհանուր փաթեթը հասել է 250 միլիարդ դոլարի[9][10]։ Ընկերության 2020 թ․ հաշվետվության համաձայն ընկերության վերջին տասնամյակի արտասահմանյան պատվերների փաթեթը կազմել է 138 միլիարդ դոլար, իսկ հասույթը հասել՝ 7,5 միլիարդ դոլարի։ Նոր ապրանքատեսակների պատվերների վերջին տասնամյակի փաթեթը կազմել է 1,602․1 միլիարդ ռուբլի, իսկ հասույթը հասել 261․1 միլիարդի[11][12]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոսատոմը Ռուսաստանի և Խորհրդային Միության մի շարք պետական տարբեր նշանակության կառույցների ժառանգորդն է։ 1953 թ․ հունիսի 26-ին ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը Առաջին գլխավոր տնօրինությունը, որը համակարգում էր միջուկային զենքի ծրագիրը, վերափոխեց Միջին մեքենաշինության նախարարության (ՄինՍրեդՄաշ)։ Նախարարությանը վստահվեց նաև քաղաքացիական ատոմային էներգիայի ծրագիրը։ 1989 թ․ Մինսրեդմաշը և Ատոմային էներգիայի նախարարությունը միավորվեցին՝ ձևավորելով Միջուկային ճարտարագիտության և արդյունաբերության նախարարությունը[13][14]։
Ռուսաստանի Դաշնության Ատոմային էներգիայի նախարարությունը (ռուս.՝ Министерство по атомной энергии Российской Федерации) կամ Մինատոմը (ռուս.՝ Минатом) հիմնադրվել է Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1992 թ․ հունվարի 29-ին, որպես Խորհրդային Միության Միջուկային ճարտարագիտության և արդյունաբերության նախարարության ռուսական մասի իրավահաջորդ։ Նորաստեղծ նախարարությունը ստացավ այդ կառույցի ձեռնարկությունների մոտ 80%-ը՝ ներառյալ 9 ատոմակայաններ 28 էներգաբլոկներով։ Այս անվանմամբ նախարարությունը գործեց մինչև 2004 թ․ մարտի 9-ը, երբ այն վերակազմակերպվեց իբրև Ռուսաստանի Ատոմային էներգիայի դաշնային գործակալություն[13][15]։
2007 թ․ դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Դաշնային խորհրդի ընդունած օրինագիծը, որով Ատոմական էներգիայի դաշնային գործակալությունը դադարեց իր գործունեությունը, և նրա լիազորություններն ու ակտիվները փոխանցվեցին նորաստեղծ «Ատոմային էներգիայի պետական գործակալություն Ռոսատոմին»։ Նույն տարվա դեկտեմբերի 12-ին գործակալությունը վերափոխվեց պետական կորպորացիայի[13][16]։
2017 թ․ Ռոսատոմը որոշեց ներդրում անել քամու էներգետիկայի ոլորտում, համարելով, որ վերականգնվող էներգիայի արդյունաբերությունում ծախսերի արագ կրճատումը կդառնա միջուկային էներգետիկայի համար մրցակցային սպառնալիք և սկսեց կառուցել քամու տուրբիններ։ Ռոսատոմը նաև մտահոգված էր, որ միջուկային էներգետիկայի ոլորտում արտահանման հնարավորությունները սպառվում էին[17][18][19]։
2020 թ․ օգոստոսին Ռոսատոմը նշեց Ռուսաստանի միջուկային արդյունեբերության 75-ամյակը։ Որպես միջոցառումների մաս՝ Ռոսատոմը մեկնարկեց իր ռեբրենդինգի «Միավորված Ռոսատոմ» արշավը, որի արդյունքում միջուկային արդյունաբերության դուստր ձեռնարկությունները ընդունեցին Ռոսատոմի Մյոբիուսի ժապավեն տարբերանշանը։ 2020 թ․ Ռոսատոմը նախանշել է 2030 թ․ 4 տրիլիոն ռուբլի հասույթի հասնելու նպատակ, որի 40% նախատեսվում է ստանալ բիզնեսի նոր ուղղություններից՝ գլխավորապես կենտրոնանալով կայուն տեխնոլոգիաների վրա[3][20][21]։
Կազմակերպությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թ․ սկզբի դրությամբ Ռոսատոմը ներառում էր 356 տարբեր կազմակերպական և իրավական կազմավորումներ։ Դրանցից որոշները միջուկային զենքի համալիրի ձեռնարկությունների թվին են պատկանում։ Միջուկային զենքի համալիրը ներառում է միջուկային էներգիայի, միջուկային մեքենաշինության և միջուկային վառելիքի ցիկլի կազմակերպություններ, այդ թվում՝ բնական ուրանի հետախուզման և արդյունահանման, ուրանի փոխակերպման և հարստացման, միջուկային վառելիքի, էլեկտրաէներգիայի և սարքավորումների, միջուկային վառելիքի և գազի ցենտրիֆուգի հարթակի համար նոր տեխնոլոգիաների զարգացման ձեռնարկություններ[3]։ Մյուսները պատկանում են ոչ միջուկային աճող նոր բիզնեսների թվին, այդ շարքում՝ քամու էներգիայի, կոմպոզիտային նյութերի, հավելանյութերի տեխնոլոգիայի, միջուկային բժշկության և այլ նմանատիպ ոլորտներով զբաղվող բիզնեսների։ Ռուսական ատոմային արդյունաբերության քաղաքացիական ակտիվները կենտրոնացված են Ռոսատոմ հոլդինգին պատկանող «Ատոմէներգոպրոմ» ընկերությունում, որը 2020 թ․ դեկտեմբերի դրությամբ միավորում է 204 ձեռնարկություն[22][23]։
Ռոսատոմի ընկերությունները միավորված են մի քանի ստորաբաժանումների․
- Հանքարդյունաբերության բաժին
<<Ատոմռեդմետզոլոտո>> ԲԲԸ-ը հանդիսանում է Ռոսատոմ ընկերության հանքարդյունաբերության ակտիվները։ Հիմնական դուստր ընկերությունները ներառում են Խիագդա ԲԲԸ-ը և Դալուր ԲԲԸ-ը։
Uranium one-ը առանձին համաշխարհային հանքարդյունաբերական ընկերություն է, որը գործում է անմիջապես Ռոսաֆտոմի ներքո՝ ունենալով բազմազան ակտիվների պորտֆոլիո Ղազախստանում, ԱՄՆ-ում և Տանզանիայում:· Վառելիքի (վառելանյութի) բաժին
- Վառելիքի բաժին
Ռոսատոմի վառելիքի գլխավոր կազմակերպությունը TVEL ԲԲԸ-ն է, որե հանդիսանում է միջուկային վառելիքի շրջանառության կառավարողը առաջնային շուկայում և միակ մատակարարը ռուսական ԱԷԿ-ների և ատոմային սառցահատների նավատորմի։ Հիմնական դուստր ընկերությունները ներառում են Բոչվարի անօրգանական նյութերի Ազգային հետազոտական ինստիտուտը, Սիբիրի քիմիական կոմբինատը և Չեպետսկի Մեխանիկական գործարանը։ Բաժնի խնդիրները ներառում են միջուկային վառելիքի արտադրություն, բնական ուրանի վերամշակումը և հարստացումը, փոխակերպումը և գազի ցենտրիֆուգի զարգացումը։
Ուրանի հարստացումն իրականացվում է TVEL-ի չորս վառելիքային գործարաններում՝ ներառյալ Անգառսկի էլեկտրաքիմիական կայանը Անգարսկում, Իռկուտսկի տարածաշրջանում Զելենոգորսկի էլեկտրոքիմիական կայանը Զելենոգորսկում, Կրասնոյարսկի շրջանում, Ուրալի էլեկտրոքիմիական կայանը Նովոուրալսկում, Սվերդլովի շրջան և Սիբիրյան քիմիական կայանը Սևերսկում՝ Տոմսկի շրջան։ Ուրանը հարստացվում է բարձր տիպի գազային ցենցրիֆուգային տեխնոլոգիայի միջոցով՝ ուրանը իզոտոպներից ազատելով։ Սպառված ուրանի հեքասֆտորիդը վերափոխվում է օքսիդային տեսակի Զելենոգորսկի էլեկտրաքիմիական կայանի W-ECP միավորում[24][24]։
Միջուկային վառելիքն արտադրվում է Ռոսատոմի մեքենաշինական գործարանում(MSZ FC.) և Նովոսիբիրսկի քիմիական խտանյութերի գործարանում(ՆՔԽԳ ԲԸ-NCCP): Կայանները արտադրում են
UO2-ի վրա հիմնված(հարստացված թարմ և վերամշակված ուրան) միջուկային վառելիք ռուսական էներգետիկ և հետազոտական ռեակտորների բազմաթիվ մոդելների և ռուսական նավերի վրա հիմնված էլեկտրակայանների համար։ VVER և PWR ռեակտիրների համար վթարային վառելիքի մշակումն այժմ մտել է փորձարկման փուլ[24]։
Նատրիումի ռեակտորների համար MOX վառելիքը արտադրվում է հանքարդյունաբերական և քիմիական կոմբինատում ՝ մինչդեռ ուրան-պլուտինիում խառը վառելիքը կարտադրվի Սիբիրյան քիմիական գործարանում, որն այժմ կառուցման փուլում է։ Ուրան-պլուտոնիումային Remix վառելիքը (վերականգնված խառնուրդ) փորձարկվում է VVER ռեակտորների համար, դրա կոմերցիոն արտադրությունը ակնկալվում է,որ տեղի կունենա հանքարդյունաբերական և քիմիական կոմբինատում։
SNF-ի վերամշակումն կատարվում է Մայակ Արտադրական միավորումում RT-1 գործարանում։ Գործարանում օգտագործված միջուկային(տարբեր բաղադրության) վառելիքը ներկայումս վերամշակվում է (BN-350 ,VVER-440, BN-600, RBMK-1000, VVER-1000 էներգետիկ ռեակտորներից, ռուսական ռեակտորներից, ինչպես նաև սուզանավերի և վերգետնյա ռազմածովային նավատորմի տրանսպորտային էլեկտրակայանների ռեակտորներից[24]։
- Մեքենաշինության բաժին
Կառավարող ընկերությունը Ատոմէներգոմաշ ԲԲԸ-ն է։ Այն Ռուսաստանի խոշորագույն մեքենաշինական ձեռնարկություններից մեկն է, որն առաջարկում է միջուկային էներգիայի արդյունաբերության համար տարատեսակ լուծումներ՝ սարքավորումների նախագծում, արտադրում և մատակարարում։ Բաժանմունքը ներառում է ավելի քան 10 արտադրամասեր, ներառյալ արտադրական ձեռնարկություններ, ինժեներական կենտրոններ և հետազոտական կազմակերպություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Չեխիայում և Հունգարիայում։ Համաձայն խմբի անձնական տվյալների կառույցի՝ սարքավորումներից օգտվում են աշխարհի ատոմակայանների 14%-ը և ԱՊՀ և Բալթյան երկրների ՋԵԿ-երի 40%-ը։ Ի հավելումն, ստորաբաժանումը հանդիսանում է VVER ռեակտորի սարքավորումների ամենամեծ արտադրողը և արագ նեյտրոնային ռեակտորի(BN ռեակտոր) աշխարհում միակ արտադրողը։ Նրա ներկայացուցիչները պատասխանատու են SMR ատոմակայանների ռեակտորների նախագծման և արտադրության համար ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային, նաև միջուկային սառցահատների համար։
Հիմնական դուստր ընկերուլյունները ներառում են OKB Gidropress, OKBM Afrikantov, Պոդոլսկի մեքենաշինական գործարան ԲԲԸ-ն և AEM(ԱԷԿ)-ը։
- Ինժեներական բաժին
Կառավարող ընկերությունը ASE EC ԲԲԸ-ն է, որը ունի ինժեներական օբյեկտների շինարարությունը կառավարելու համալիր հնարավորություններ։
Բաժնի հիմնական բիզնես ոլորտները ներառում են խոշոր ԱԷԿ-երի նախագծումն ու կառուցումը Ռուսաստանում և արտերկրում, ինչպես նաև ինժեներական օբյեկտների կառավարումը զարգացած թվային տեխնոլոգիաներով՝ հիմնված Multi D հարթակի վրա։
Հիմնական ընկերությունները ներառում են <<Ատոմ-էներգոպրոեկտ>> ԲԸ-ն և <<Ատոմպրոեկտ>> ԲԸ-ն։
- Հիմնական ընկերությունները ներառում են «Ատոմէներգոպրոեկտ» ԲԸ-ն և «ԱՏՈՄՊՐՈԵԿՏ» ԲԸ-ն
- Էներգետիկ ճարտարագիտության բաժին
Կառավարող ընկերությունը <<Ռոսեներգատոմ>> ԲԸ-ն է։ Այն Ռուսատանում միակ ԱԷԿ-ի օպերատորն է և ռուսական էլեկտրաէներգիայի շուկայում հիմնական խաղացողը։ Հիմնական բիզնես ոլորտները ներառում են ԱԷԿ-ներում էլեկտրաէներգիայի և տաքության գոյացումը, և հանդես է գալիս որպես միջուկային օբյեկտների(ատոմակայանների) օպերատոր, միջուկային նյութերի և ռադիոակտիվ նյութերի պահեստավորող։ Հիմնական ընկերությունները ընդգրկում են ռուսական բոլոր ԱԷԿ-երը AtomEnergoRemont ԲԲԸ-ը, AtomEnergoSbyt ԲԲԸ-ը, TITAN-2 շինարարական հոլդինգը։
- Հիմնական ընկերությունները ներառում են բոլոր ռուսական ԱԷԿ-ները, «Ատոմէներգորեմոնտ» ԲԸ-ն, «ԱտոմԷներգոսբիտ» ԲԸ-ն և «ՏԻՏԱՆ-2» շինարարական հոլդինգը
- Սերվերների բաժին
- Գլխավոր ընկերությունը դա Դաշնային Ատոմային ԲԸ-նն է և ճառագայթային անվտանգության վառելիքի և ռադիոակտիվ վտանգավոր թափոնների կառավարմամբ։ Գլխավոր ընկերությունների թվում են հանքարդյունաոբերական (FSUE Mining) և քիմիական ԴՊՈՒՁ-ն (Դաշնային պետական ունիտար ձեռնարկություն), Ռադոն ԴՊՈՒՁ-ն, ՌԹԿ ԱՕ-ն (Ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային օպերատորը (NO RWM)):
Կառուցում
«Ռոսատոմը» միաժամանակ կառուցվող էներգաբլոկների թվով համաշխարհային առաջատարներից է։ 2021 թվականի վերջի դրությամբ Ռուսաստանում կառուցվում է երկու նոր էներգաբլոկ Կուրսկի 2-րդ ատոմակայանում, և կան 35 էներգաբլոկներ արտերկրում ներդրման տարբեր փուլերում[25]։ Կալինինգրադի ատոմակայանի շինարարությունը սկսվել է 2010 թվականի փետրվարի 25-ին, սակայն դադարեցվել է նախագծի վերանախագծման համար[25][25][26][27][28]։
Նախատեսվում է ևս երկու բլոկ կառուցել Լենինգրադի ԱԷԿ-ում, երկու բլոկ Սմոլենսկի ԱԷԿ-ում, երկու բլոկ Նովովորոնեժի ԱԷԿ-ում և երկու բլոկ Կուրսկի ԱԷԿ-ում։ 2021 թվականի հունիսի կեսերին Ռոսատոմը հայտարարեց, որ երկու 600 ՄՎտ հզորությամբ VVER ռեակտորներ կավելացվեն Կոլա ԱԷԿ-ին, որոնցից առաջինը կհայտնվի 2034 թվականին։ 2021 թվականի հունիսի սկզբին սկսվեց BREST-OD-300 ռեակտորի շինարարությունը։ Դա կլինի աշխարհում առաջին փորձարարական ցուցադրական էներգաբլոկը, որը կունենա կապարով սառեցված արագ նեյդրոնային ռեակտոր։
Անվանումը | Գտնվելու վայրը | Միավորի համարը | Ռեակտորի տեսակը | Հզորություն(մվտ) | Շինարարության սկիզբը | Ավարտման ակնկալվող ամսաթիվը |
---|---|---|---|---|---|---|
Բալթյան NNP | Կալինինգրադ, Կալինինգրադի շրջան | 1 | VVER-1200 | 1,170 | 2021 | նախագիծը կասեցված է |
Կուրսկ
NPP II |
Մակարովկա, Կուրսկի շրջան | 1
2 |
VVER-1300/510VVER-1300/510 | 1,255
1,255 |
2018
2019 |
2025
2026-7 |
2021 թվականի ապրիլի 15-ի դրությամբ[25] |
Արտասահմանում
Ռոսատոմն ունի արտասահմանյան NNP շինարարական նախագծերի աշխարհում ամենամեծ պորտֆելը, շուկայական մասնաբաժինը կազմում է 74 տոկոս։ Ռոսատոմը առաջատար դիրք է գրավել զարգացող երկրներին ատոմակայաններ առաջարկելով։ Աշխարհում կառուցվող միջուկային ռեակտորների 37 տոկոսը կառուցվում է հենց Ռոսատոմի կողմից, սովորաբար տեսակի։ Ռոսատոմը 2012 թվականին ստացել է 66,5 մլրդ դոլարի արտասահմանյան պատվերներ, այդ թվում 28,9 մլրդ դոլար՝ ատոմակայանի կառուցման համար, 24,7 մլրդ դոլար՝ միջուկային վառելիքի արտասահմանյան և հարակից գործունեության համար։ 2020 թվականին Ռոսատոմը ստացել է 138,3 մլրդ դոլարի արտասահմանյան պատվերներ, այդ թվում՝ 89,1 մլրդ դոլար՝ ատոմակայանի կառուցման համար, 13,3 մլրդ դոլար՝ ուրանի արտադրանքի և 35,8 մլրդ դոլար՝ միջուկային վառելիքի արտասահմանյան և հարակից գործունեության համար։ Չինաստանի ատոմակայանները, Հնդկաստանը և Իրանը նախագծվել կամ կառուցվել են Ռոսատոմի կողմից, կամ կորպորացիայի մասնակցությամբ։ Ռոսատոմը զբաղվում է Չինաստանում Տյանվան ատոմակայանի կառուցմամբ, Հնդկաստանում Կուդանկուլամ ատոմակայանի կառուցմամբ և Բելառուսում Բելառուսի ատոմակայանի կառուցմամբ։ 2013 թվականի դեկտեմբերին Ռոսատոմը 6,4 մլրդ եվրոյի պայմանագիր է կնքել Fennovoima-ի հետ Ֆինլանդիայում մեկ էներգաբլոկի Hanihikivi NPP-ի միջոցով՝ օգտագործելով OKB Gidropress VVER-1200 ճնշված ջրի ռեակտոր Pyhäjoki քաղաքում, որի շինարարությունը նախատեսվում էր սկսել 2021 թվականից հետո, սակայն պայմանագիրը չեղարկվեց 2022 թվականի մայիսին Ֆինլանդիայի կողմից։ 2014 թվականի դեկտեմբերին Ռոսատոմը և Հունգարիայի MVM Group-ը պայմանագիր են ստորագրել Պակսի ատոմակայանի նոր կայանների բլոկների կառուցման վերաբերյալ, որոնց շինարարությունը նախատեսվում է սկսել 2022 թվականին։ Ռոսատոմը Եգիպտոսի հետ համաձայնագրեր է ստորագրել ատոմակայանի կառուցման վերաբերյալ և Բանգլադեշի հետ կառուցման վերաբերյալ, որի շինարարությունը կսկսվի 2017 թվականի նոյեմբերի 30-ին։
Միջազգային ԱԷԿ-ի նախագծեր Ռուսաստանի միջուկային արդյունաբերության մեջ
Գործարանի անվանումը | Երկիր | Գտնվելու վայր | Միավորի համարը | Կարգավիճակ | Տիպ | Հզորություն(ՄՎտ) | Շինարարության սլիզբը | Ավարտման ամսաթիվ |
---|---|---|---|---|---|---|---|---|
Ակկույու | Թուրքիա | Ակկույու, Մերսին | 1
2 3 4 |
կառուցման փուլում | VVER-1200/491 | 1,200 | Ապրիլ 2018
Ապրիլ 2020 Մարտ 2021 2022(պլանավորված) |
2023(պլանավորված) |
Աստրավետ | Բելառուս | Աստրավեց, Գրոդնոյի շրջան | 1
2 |
Գործառնական
կառուցման փուլում |
VVER-1200/491 | 1,200 | 6 նոյեմբեր 2013 | 2022(պլանավորված) |
Բուշերի ատոմակայան | Իրան | Բուշեր | 1
2 |
Գործառնական
կառուցման փուլում |
VVER-1000/446 | 1,200 | Մայիս 1 1975; 1995 | Սեպտեմբեր 23, 2013 |
Էլ Դուբա | Եգիպտոս | էլ Դուբա, հյուսիսային ափ | 1
2 3 4 |
հաստատված | VVER-1000 | 1,200 | 2022(պլանավորված)
. |
. |
Ֆինլանդիա | Սուրբ գետ, հյուսիսային Օստրոբոտնիա | 1 | Կասեցված | VVER-1200 | 1,200 | . | . | |
Կունդանկուլամի ատոմակայան | Հնդկաստան | Կունդանկուլամ, Թամիլնադ | 1
2 3 4 5 6 |
Գործառնական | VVER-1000/412 | 917 | Մարտ 31, 2002
Օգոստոս 2016 Հունիս 29,2017 հոկտեմբեր 2017 հունիս 30, 2021 |
հոկտեմբեր 22,2013
Մարտ 31, 2017 |
Փաքսի ատոմակայան | Հունգարիա | Փաքս | 5
6 |
Հաստատված է | VVER-1200 | 1,200 | 2022 | |
Ռապուր ատոմակայան | Բանգլադեշ | Ռապուր | 1
2 |
կառուցման փուլում | VVER-1200 | 1,200 | նոյեմբեր 2017
հուլիս 2018 |
2023 (պլանավորված)
2024 (պլանավորված) |
Թյանվան ատոմակայան | Չինաստան | Թյանվան | 1
2 3 4 7 8 |
Գործառնական
հաստատված |
VVER-1000/428
VVER-1000/428M VVER-1200 |
990
1,050 1,150 |
20 հոկտեմբեր, 1999, 2000
27 դեկտեմբեր, 2012 27 սեպտեմբեր 2013 |
17 մայիս 2007
16 օգոստոս, 2007 27 սեպտեմբեր 2013 22 դեկտեմբեր 2018 |
Խուդաբաո | Չինաստան | Սինգչենգ, Հուլուդաո | 3
4 |
Հաստատված | VVER-1200 | 1,150 | ||
Մոչովցե ատոմակայան | Սլովակիա | Մոչովցե | 1
2 3 4 |
գործառնական | VVER-440/213 | 436 | Նոյեմբեր 1982
Նոյեմբեր 2008 Նեյեմբեր 2008 |
Հոկտեմբեր 29 1998
Ապրիլ 11 2000 (պլանավորված) (պլանավորված) |
Սառցահատ նավատորմ
2008 թվականից Ռոսատոմի կազմում է Ռուսաստանի ատոմային սառցահատ նավատորմը, որը աշխարհում ամենամեծն է իր հինգ ատոմային սառցահատներով, մեկ բեռնատար և չորս սպասարման նավերով։ Նավատորմի առաջադրանքները ներառում են նավարկություն Հյուսիսային ծովի երթուղու ուղիներով և փրկարարական գործողություններ սառույցներում[29]։
Նավատորմի շահագործումն ու տեխնիկական սպասարկումն իրականացնում է «Ատոմֆլոտ» ԴՊՈւՁ-ը (Դաշնային պետական ունիտար ձեռնարկություն), հայտնի է նաև որպես «Ռոսատոմֆլոտ»․ ընկերությունը հիմնված է Մուրմանսկում[30]։
Անուն | Տեսակ | Տարի | Անուն | Տեսակ | Տարի | նշումներ |
---|---|---|---|---|---|---|
Սևմորպուտ | ներկայիս | Արկտիկա | Arktika-class | ներկայումս խարսխված է Մուրմանսկում | ||
Տայմուր | սկսած 1993-ից | Սիբիր | Arktika-class | ներկայումս խարսխված է Մուրմանսկում | ||
Վայգաչ | Taymyr-class | Ռուսաստան | Arktika-class | պահպանվել է Մուրմանսկում | ||
Յամալ | Arktika-class | 1993-ից սկսած | Սովետ-միություն | Arktika-class | պահպանվել է Մուրմանսկում, փոխարկվել է հրամանատարական նավի | |
50 let pobedy | Arktika-class | 2007-ից սկսած | ||||
Արկտիկա | պրոեկտ
22220 |
|||||
Սիբիր | ||||||
Ուրալ | (պլանավորված) | |||||
պրոեկտ
22220 |
2022 | |||||
պրոեկտ
22220 |
||||||
պրոեկտ10510 | 2021-ից սկսած |
Կորպորատիվ կառավարումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերահսկիչ խորհուրդ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռոսատոմի նախագահ Սերգեյ Կիրիենկոյի հետ, 2014 թ․ հունվար
Պետական կորպորացիայի կառավարման բարձրագույն մարմինը Վերահսկիչ խորհուրդն է, որը բաղկացած է ինը հոգուց, ներառյալ նախագահողը։ 2005 թ․ Խորհուրդը գլխավորում է նախագահ Սերգեյ Կիրիենկոն։ Խորհրդի մյուս անդամներն են։
· Իգոր Բորովկով - Ռազմարդյունաբերական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար
· Լարիսա Բրիչովա - Ռուսաստանի նախագահի օգնական
· Ալեքսեյ Լիխաչով - Ռոսատոմի գլխավոր տնօրեն
· Անդրեյ Կլեպաչ - Տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
· Սերգեյ Կորոլյով - Անվտանգության դաշնային ծառայության տնտեսական անվտանգության գծով տնօրեն
· Ալեքսանդր Նովակ - Ռուսաստանի Էներգետիկայի նախարար
· Յուրիյ Պ․ Տրուտնև - Հեռավոր Արևելքի տարածաշրջանում Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ
· Յուրիյ Վ․ Ուշակով - Ռուսաստանի նախագահի օգնական
Կառավարման խորհուրդ
Ռոսատոմի ռազմավարությունը, քաղաքականությունը և նպատակները հաստատվում են կառավարման խորհրդի կողմից, որը կազմված է 14 անդամից, ներառյալ Գլխավոր տնօրենը։ 2016 թվականից սկսած խորհուրդը գլխավորում է Գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը[31]։
· Ալեքսեյ Լիխաչյով - Ռոսատոմի գլխավոր տնօրեն
· Իվան Կամենսկիխ - Միջուկային զենքի գծով գլխավոր տնօրենի առաջին տեղակալ
· Կիիլ Կոմարով - Կորպորատիվ զարգացման և միջազգային գործարարության գծով Գլխավոր տնօրենի առաջին տեղակալ
· Ալեքսանդր Լոկշին - Գործառնական կառավարման գծով գլխավոր տնօրենի առաջին տեղակալ
· Նիկոլայ Սոլոմոն - Կորպորատիվ գործառույթների գծով գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Գլխավոր ֆինանսական տնօրեն
· Կոնստանտին Դենիսով - Անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ
· Սերգեյ Նովիկով - Պետքարտուղար - Պետական լիազորությունների կատարման և բյուջեավորման գծով Գլխավոր տնօրենի տեղակալ
· Նիկոլայ Սպասկի - Միջազգային հարաբերությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ
· Օլեգ Կրյուկով - Ռադիոակտիվ թափոնների ուղղությամբ հանրային քաղաքականության, օգտագործված միջուկային վառելիքի և միջուկային կայանքների խոտանման գծով տնօրեն
· Անդրեյ Նիկիպելով - Ատոմէներգոմաշի գլխավոր տնօրեն
· Սերգեյ Օբոզով - Ռոսատոմի արտադրական համակարգի տնօրեն, Ռոսէներգոատոմի գլխավոր խորհրդի անդամ
· Յուրի Օլենին - Նորարության կառավարման գծով գլխավոր տնօրենի տեղակալ
· Անդրեյ Պետրով - Ռոսէներգոատոմի գլխավոր տնօրեն
· Յուրի Յակովլև - Պաշտպանական նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման պետական անվտանգության քաղաքականության գծով գլխավոր տնօրենի տեղակալ
Գլխավոր տնօրեն
Ռոսատոմի միակ գործադիր մարմինը Գլխավոր տնօրենն է, որը ղեկավարում է առօրյա գործունեությունը։ Սերգեյ Կիրիենկոն, որը գլխավորելով ատոմային էներգետիկայի արդյունաբերությունը 2005 թ․, դարձավ Ռոսատոմի գլխավոր տնօրեն։ Դրա ստեղծումից սկսած մինչև 2016 թ․ հոկտեմբերի 5-ին նրան փոխարինեց Ալեքսեյ Լիխաչյովը, Տնտեսական զարգացման նախարարի նախկին տեղակալը։
· Սերգեյ Կիրիենկո (1 դեկտեմբերի, 2007 թ․ - 5 հոկտեմբերի, 2016 թ.)
· Ալեքսեյ Լիխաչյով (2016 թվականի հոկտեմբերի 5-ից)
ԱԷԿ-ի կառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԷԿ-ի կառուցում
Ռուսաստանում, բացի գոյություն ունեցող կայանների համար նոր էներգաբլոկների կառուցումից (Բելոյարսկի և 4-րդ Ռոստովի ատոմակայանների 4-րդ էներգաբլոկը), պետական կորպորացիան կառուցում է հինգ նոր էլեկտրակայան և երեքը արտասահմանում[32]։ Նախատեսվում է նաև Կենտրոնական ԱԷԿ կառուցել Կոստրոմայի շրջանի Բույսկի շրջանում։ Կայանի շինարարությունը սկսվել է 1979 թվականին, սակայն դադարեցվել է 1990 թվականին։ 2008 թվականին Ռոսատոմը որոշեց վերսկսել նախագիծը. մինչև 2030 թվականը նախատեսվում է կառուցել երկու էներգաբլոկներ ВВЭР-1200 ռեակտորներով կայանը։ Ավելին, համաձայն 2013 թվականի նոյեմբերին հաստատված էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի տարածքային պլանավորման սխեմայի, նախատեսվում է մինչև 2030 թվականը կառուցել ևս երեք նոր կայան՝ Չելյաբինսկի շրջանի Օզերսկի մոտակայքում գտնվող Յուժնուրալսկայա (երկու էներգաբլոկ՝ BN-1200 տիպի ռեակտորներով), Թաթարսկայա Կամսկիե Պոլյանյ գյուղի մոտ (երկու էներգաբլոկ ВВЭР-1200 տիպի ռեակտորներով) և Սևերսկի ԱԷԿ-ը Տոմսկի մարզում (երկու էներգաբլոկ ВВЭР-1200 տիպի ռեակտորներով)[33]։
Ռոսատոմը ոչ պակաս ակտիվ է արտաքին շուկայում։ Ռոսատոմը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում արտերկրում իրականացվող նախագծերի քանակով` 36 էներգաբլոկ 12 երկրներում և միաժամանակ կառուցվող էներգաբլոկների թվով համաշխարհային առաջատարներից մեկն է։
Ռուս մասնագետները կամ նրանց մասնակցությամբ նախագծել և կառուցել են ատոմակայաններ Իրանում, Հնդկաստանում և Չինաստանում։ 2020 թվականի վերջին գործարկվեց Բելառուսի ԱԷԿ-ի 1-ին էներգաբլոկը[34]։
ՉԺՀ. Շարունակվում է Տյանվան ԱԷԿ-ի 3-րդ և 4-րդ էներգաբլոկների կառուցումը, Հնդկաստանում Կուդանկուլամ ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը[35]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Funder Registry — doi:10.13039/501100008687
- ↑ Manaranche, Martin (2020 թ․ մայիսի 4). «Russia Signs Contract to Build World's Largest Nuclear-Powered Icebreaker». Naval News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.ft.com/content/2b464f96-cfed-4125-a38e-3450b36524d6
- ↑ «Kola II construction to start in 2028 : New Nuclear - World Nuclear News». world-nuclear-news.org. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Patel, Sonal (2022 թ․ մարտի 10). «Pressure on U.S. Nuclear Power Could Mount if Sanctions Imposed on Russian Uranium». POWER Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Nouvelle, L'Usine (2022 թ․ ապրիլի 13). «Pourquoi le nucléaire russe n'est pas visé par les sanctions occidentales» (ֆրանսերեն).
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ https://www.report.rosatom.ru/go/2020/rosatom_2020.pdf
- ↑ «Rosatom's 10-year foreign order portfolio at about $140 bln». interfax.com. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Rosatom claims its foreign business will double over the next five years». Bellona.org (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 13. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ [https://www.interfax.ru/business/412390 «�������� ���������� ������� "��������" �� 10 ��� �������� $100 ����»]. Interfax.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
{{cite web}}
: replacement character in|title=
at position 1 (օգնություն) - ↑ 13,0 13,1 13,2 https://en.wikipedia.org/wiki/Wayback_Machine
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ http://www.world-nuclear-news.org/newsarticle.aspx?id=14490
- ↑ https://www.ft.com/content/774358b4-5a4a-11e7-9bc8-8055f264aa8b
- ↑ https://www.ft.com/content/84c25750-75da-11e7-90c0-90a9d1bc9691
- ↑ http://www.neimagazine.com/news/newsrosatom-considers-delaying-reactor-commissioning-5959916
- ↑ http://www.world-nuclear-news.org/C-Rosatom-chief-outlines-commercial-vision-08031701.html
- ↑ https://www.world-nuclear-news.org/Articles/Rosatom-marks-75th-anniversary-of-Russian-nuclear
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ 24,0 24,1 24,2 24,3 «Rosatom» (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 2.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ 25,0 25,1 25,2 25,3 «Rosatom» (անգլերեն). 2023 թ․ հունվարի 21.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ http://www.interfax.ru/news.asp?id=312145
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.
- ↑ https://www.scribd.com/doc/211376163/%D0%90-%D1%82-%D0%BE-%D0%BC-%D0%BD-%D1%8B-%D0%B9-%D1%8D-%D0%BA-%D1%81-%D0%BF-%D0%B5-%D1%80-%D1%82-1-2-2014
- ↑ https://calrev.org/2019/07/18/cold-ambition-the-new-geopolitical-faultline/
- ↑ http://www.rosatom.ru/en/rosatom-group/the-nuclear-icebreaker-fleet/
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ https://web.archive.org/web/20220301124030/https://www.rosatom.ru/main/. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ https://www.atomic-energy.ru/news/2013/11/21/45154.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ https://armenpress.am/arm/news/1038568.html.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ https://www.aysor.am/am/news/2021/06/29/%D5%8C%D5%B8%D5%BD%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B4-%D4%B1%D4%B7%D4%BF/1847925.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)