Jump to content

Ռիո-Սալադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռիո-Սալադո (իսպ.՝ Río Salado - «աղի գետ»), գետ Հարավային Ամերիկայում, Պարանա գետի աջ վտակը։ Այն հոսում է Արգենտինայի Սալտայի, Սանտիագո Դել Էստերոյի և Սանտա Ֆե նահանգների տարածքներով։ Ունի 1300 կմ երկարություն, ավազանի տարածքը մոտ 160 հազար քառ. կմ է։ Վերին վտակում այն կոչվում է Գուաչինաս, ներքևում` Ջուրամիտոն կամ Ռիո-դե-Պասախ։

Գետը սկիզբ է առնում Կենտրոնական Անդերի արևելյան լանջից։ Վերին հատվածում այն ունի լեռնային բնույթ. դուրս գալով Գրան Չակոյի հարթավայրից այն բաժանվում է մի քանի վտակի։ Ռիո-Սալադոյի միակ խոշոր վտակը Օրկոնես գետն է (Horcones): Այն թափվում է Պարանա գետ։ Գետի մոտակայքում է Տոստադո բնակավայրը։

Գետը հիմնականում սնվում է անձրևներով, հատկապես հորդառատ է լինում նոյեմբերից մինչև մարտը։ Ներկայումս գետը նավարկելի է։ Մայիսից մինչև սեպտեմբեր գետը ցամաքում է, երբեմն նույնիսկ չորանում` ձևավորելով ջրվեժների և աղի լճերի համակարգ. այստեղից էլ առաջացել է նրա անվանումը։

Սալտայի մոտ գտնվող գետի վերին հոսանքում կառուցվել է Կաբրա-Կորալ ջրամբարը։

2003 թվականի ապրիլի 28-ին Ռիո-Սալադոն կտրուկ հորդացավ` մի քանի ժամվա ընթացքում լցնելով Սանտա Ֆե քաղաքի մեկ երրորդը։ Փորձագետների կարծիքով, պատճառը եղել են անսովոր ծանր նստվածքները (ամսվա վերջին շաբաթվա ընթացքում 300-400 մմ)։ Արգենտինայում այս առաջին խոշոր ջրհեղեղը ավելի քան 40 հազար մարդու թողեց անօթևան[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Roque Pedace. «Argentina - The Salado River has taken everything away» (անգլերեն). Friends of the Earth International. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 8-ին.
  2. Romina C. Giampieri, Pablo A. Tassi, Leticia B. Rodriguez, and Carlos A. Vionnet NUMERICAL SIMULATION OF THE EXTRAORDINARY FLOOD OF THE SALADO RIVER, SANTA FE // Mecánica Computacional. — 2003. — Т. XXII.