Ռիկարդո Ջակոնի
Ռիկարդո Ջակոնի (իտալ.՝ Riccardo Giacconi, հոկտեմբերի 6, 1931[1][2][3][…], Ջենովա, Իտալիայի թագավորություն[4] - դեկտեմբերի 9, 2018[5][6], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ծագումով իտալացի ամերիկացի ֆիզիկոս, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Ջակոնին արժանացել է մրցանակի կեսին աստղաֆիզիկայի բնագավառում կատարած հետազոտությունների համար, որոնք բերել են ռենտգենյան ճառագայթման տիեզերական աղբյուրների բացահայտմանը, իսկ մյուս կեսը շնորհվել է Ռայմոնդ Դեվիսին[21] և Մասատոշի Կոշիբային՝ նեյտրինային աստղագիտության մեջ ներդրումների համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիկարդո Ջակոնին ծնվել է ոչ մեծ ընկերության սեփականատեր Անտոնինո Ջակոնիի և ֆիզիկայի ու մաթեմատիկայի ուսուցչուհի Էլզա Կանի Ջակոնիի ընտանիքում։ Երբ Ռիկարդոն ութ տարեկան է եղել, նրա ծնողները բաժանվել են, և նա սկսել է ապրել մայրիկի հետ՝ Միլանում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1954 թվականին Միլանի համալսարանում դիսերտացիայի պաշտպանությունից հետո Ռիկարդոն այնտեղ գտել է ֆիզիկայի պրոֆեսորի օգնականի աշխատանք։ 1956 թվականին անցել է աշխատանքի Ինդիանա նահանգի համալսարանում Բլումինգթոնում, իսկ 1958 թվականին՝ Փրինսթոնի համալսարանում։ 1959 թվականից սկսած նա աշխատել է Քեմբրիջում Գիտության և տեխնիկայի ամերիկյան կորպորացիայում (անգլ.՝ American Science and Engineering), ընկերություն, որն ստեղծվել էր Բրունո Ռոսսիի[Ն 1] կողմից՝ պետական միջոցների հետազոտություններ անցկացնելու նպատակով։ 1966 թվականին Ռիկարդոն ընտրվել է ընկերության տնօրենների խորհրդում և 1969 թվականից դարձել ընկերության փոխնախագահ։
1973 թվականից աշխատել է որպես տնօրենի տեղակալ Քեմբրիջում (Մասսաչուսեթս) Հարվարդ-Սմիտսոնովսկու աստղաֆիզիկայի կենտրոնի բարձր էներգիաների աստղաֆիզիկայի բաժնում։ 1981 թվականից աշխատել է Բալթիմորում՝ որպես Տիեզերական աստղադիտակների գիտական ինստիտուտի տնօրեն և Ջոնս Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր։ 1991 թվականից մինչև 1999 թվականը եղել է ֆիզիկայի և աստղագիտության պրոֆեսոր Միլանում։ 1993 թվականից մինչև 1999 թվականը եղել է գլխավոր տնօրեն Եվրոպական հարավային աստղադիտարանում (անգլ.՝ ESO, European Southern Observatory ), որը գտնվում է Գարխինգում (Մյունխենի շրջակայքում)։ 1999 թվականին վերադարձել է ԱՄՆ և այդ ժամանակից հանդիսացել է Վաշինգտոնի միացյալ համալսարանների նախագահ և պրոֆեսոր-հետազոտող՝ Ջոնս Հոփքինսի համալսարանում՝ Բալթիմորում։
Ստորագրել է «Գիտնականների նախազգուշացումը մարդկությանը» մանիֆեստը (1992)[22]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիկարդո Ջակոնին ամուսնացել է Միրելե Ջակոնիի հետ, որին ճանաչել է դպրոցական նստարանից։ Նա աշխատել է թարգմանչուհի МТИ-ում։ Նրանք ունեցել են երկու դուստր՝ Ջինան և Աննան։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջակոնիի աշխատանքը մինչև 1959 թվականը բնութագրվել է անհաջողությունների շարքով։ Նրա սեփական բառերով, նա AKHT ընկերությունում նոր մեկնարկ է սկսել, իսկ այդ կորպորացիայում աշխատանքի տարիները եղել են ամենաարդյունավետը նրա կյանքում։ 1959 թվականից մինչև 1962 թվականը նա մասնակցել է 23 հետազոտական հրթիռների և 6 արբանյակների գործարկմանը, և մեկ թռիչքի՝ ինքնաթիռով։
1962 թվականի հունիսի 12-ին մեկնարկել է մեծ բարձրությունների վրա գործունակ (բարձրագործ) Աերոբի (անգլ.՝ Aerobee) հետազոտական հրթիռը, որի վրա կար ռենտգենյան դետեկտոր (անգլ.՝ detector)[Ն 2][23]: Նախագիծը նպատակ էր դրվել լուսանկարել Լուսինը ռենտգենյան դիապոզոնում[24]։ Թեև այդ նպատակին հասնել չի հաջողվել, բայց այսօր արդեն հայտնի է, որ ճառագայթման ինտենսիվությունը բավարար չի եղել այդ ժամանակվա դետեկտորների զգայունության համար։ Դրա փոխարեն հաջողվել է Կարիճ համաստեղությունում հայտնաբերել պայծառ օբյեկտ՝ Կարիճ X-1-ը։
Ջակոնիի հաջորդ նախագիծը եղել է առաջին ուղեծրային ռենտգենյան աստղադիտարանը՝ Uhuru արբանյակը, որը գործարկվել է 1970 թվականին և, որի միջոցով կատարվել է երկնքի լրիվ նկարահանումը ռենտգենյան դիապազոնում։ 2-ից մինչև 6 կէվ դիապոզոնում գտնվել են 339 օբյեկտներ։ Արբանյակային հաջորդ նախագիծը եղել է ռենտգենյան ճառագայթները ֆոկուսավորող առաջին հայելային տիեզերական HEAO-2 (Էյնշտեյնի անվան) աստղադիտարանը, որը գործարկվել է 1978 թվականի նոյեմբերի 12-ին։
1976 թվականին Ռիկարդո Ջակոնին Հարվի Տանանբաումի (Harvey Tananbaum) հետ միասին մշակել և ՆԱՍԱ-յին են ներկայացրել նաև Չանդրա ռենտգենյան աստաղդիտարանի նախագիծը, որը նրանք կոչել են AXAF «Ռենտգենյան ֆիզիկայի առաջադեմ սարք» (անգլ.՝ Advanced X-ray Astrophysics Facility)։ Նախնական աշխատանքները սկսվել են հաջորդ տարի, և կատարելագործման աշխատանքները շարունակվել են մինչև 1998 թվականը, երբ մրցույթային կարգով որոշվել է աստղադիտարանն անվանվել է CXO Չանդրա ռենտգենյան աստղադիտարան (անգլ.՝ Chandra X-ray Observatory)[25]։ Այն 1978 թվականին տիեզերք ուղարկված «Էյնշտեյնի աստղադիտարանի» առավել առաջադեմ տարբերակն էր՝ ռեկորդային՝ 22 753 կգ թռիչքային զանգվածով, նախատեսված տասներկու հայելիներից չորսը հեռացված և վեց գիտական սարքավորումներից երկուսը կրճատված[26]։ Այն տիեզերք է ուղարկվել Կոլումբիա շաթլի օգնությամբ, 1999 թվականի հուլիսի 23-ին[27]։ Չանդրան 20-րդ դարի վերջից մինչև 21-րդ դարի սկիզբը ՆԱՍԱ-ի տիեզերք ուղարկած չորս «Մեծ աստղադիտարաններից» երրորդն է[28]։ Առաջինը Հաբլ աստղադիտակն էր, երկրորդը Կոմպտոնը և չորրորդը Սպինցերը։ Այն շարունակում է գործել[29][30]։
1981 թվականից մինչև 1993 թվականը Ջակոնին եղել է ուղեծրային Հաբլ աստղադիտակի նախագծման և շինարարության պատասխանատուն։
Հաջորդ՝ ROSAT ռենտգենյան արբանյակի նախագծմանը Ջակոնին չի մասնակցել, բայց ունեցել է էական ներդրում նրանում՝ ամերիկյան միջոցները նախագծի մեջ ներգրավելու միջոցով, ի թիվս այլ բաների, նաև՝ անվճար գործարկումը։ Այդպիսի ակտիվությունը շատ օգտակար էր, քանի որ այդ ժամանակ, նախագծերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար Հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման գերմանական նախարարության առաջ քաշած պայմաններից մեկն էր՝ ընդարձակ միջազգային համագործակցությունը։
Ռենտգենյան աստղագիտության բնագավառում իր վաստակի համար, նախ և առաջ, Կարիճ X-1 աղբյուրի բացահայտման համար, Ջակոնին 2002 թվականին արժանացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եվրոպական հարավային աստղադիտարան -
Հարվարդ-Սմիտսոնովսկու աստղաֆիզիկայի կենտրոն -
HEAO-2 կամ Էյնշտեյնի անվան աստղադիտարանը -
Աերոբի հետազոտական հրթիռը -
Ուհուրու արբանյակը -
Հաբլ տիեզերական աստղադիտակը
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1956-1958 թվականներ՝ Ֆուլբրայտի կրթաթոշակակիր
- 1966 թվական՝ Հելեն Ուորների մրցանակ, Ամերիկյան աստղագիտական ընկերություն
- 1967 թվական՝ Կոմո մրցանակ, Իտալիայի ֆիզիկական ընկերություն
- 1971 թվական՝ Ռենտգենի մրցանակ աստղաֆիզիկայում, Վյուրցբուրգի ֆիզիկական-բժշկական ընկերություն
- 1971 թվական՝ NASA մեդալ՝ բացառիկ գիտական նվաճումների համար
- 1972 թվական՝ NASA պարգև՝ հասարակական բացառիկ ծառայությունների համար
- 1975 թվական՝ Ռիխտմայերի հիշատակի մրցանակ
- 1980 թվական՝ NASA մեդալ՝ բացառիկ գիտական նվաճումների համար
- 1980 թվական՝ Էլլիոտ Կրեսսոնի մեդալ, Ֆիլադելֆիա, Ֆրանկլինի ինստիտուտ
- 1981 թվական՝ Կետրին Բրյուսի անվան ոսկե մեդալ, Խաղաղօվկիանոսյան աստղագիտական ընկերություն
- 1981 թվական՝ Դեննի Խայնեմանի պարգևատրում աստղաֆիզիկայից, Ամերրիկյան աստղագիտական ընկերություն/ ֆիզիկայի ամերիկյան ինստիտուտ
- 1981 թվական՝ Հենրի Նորիս Ռասսելի մրցանակ, Ամերիկյան աստղագիտական ընկերություն
- 1982 թվական՝ Արքայական ստղագիտական ընկերության ոսկե մեդալ
- 1982 թվական՝ Բնական գիտության Կրեսի Մորիսոնի անվան պարգևատրում, Նյու Յորքի գիտություների ակադեմիա
- 1987 թվական՝ Վոլֆի մրցանակ ֆիզիկայից
- 2000 թվական՝ Մարսել Գրոսմանի մրցանակ
- 2002 թվական՝ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ
- 2003 թվական՝ ԱՄՆ Ազգային գիտական մեդալ
- 2004 թվական՝ Կարլ Շվարցշիլդի մեդալ, գերմանական աստղագիտական ընկերություն
- 2012 թվական՝ Կարլ Սագանի հուշամրցանակ՝ Ամերկյան տիեզերագնացության ընկերության
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստղադիտարան
- Ռիխտմայերի հիշատակի մրցանակներ(ռուս.)
- Եվրոպական հարավային աստղադիտարան
- Կետրին Բրյուսի մեդալ(ռուս.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #128167173 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.esa.int/Our_Activities/Space_Science/Riccardo_Giacconi_1931_2018
- ↑ 6,0 6,1 6,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Notable Names Database — 2002.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 10,0 10,1 CONOR.Sl
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/2002/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.fi.edu/en/laureates/riccardo-giacconi
- ↑ https://aas.org/grants-and-prizes/helen-b-warner-prize-astronomy
- ↑ https://astronomische-gesellschaft.de/en/activities/awards/schwarzschild
- ↑ https://wolffund.org.il/riccardo-giacconi/
- ↑ https://phys-astro.sonoma.edu/brucemedalists/riccardo-giacconi
- ↑ https://aas.org/grants-and-prizes/dannie-heineman-prize-astrophysics
- ↑ https://aapt.org/Programs/awards/richtmyer.cfm
- ↑ https://www.carnegie.org/awards/great-immigrants/2008-great-immigrants/
- ↑ Дейвис // Григорьев — Динамика. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 431. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 8). — ISBN 978-5-85270-338-5.
- ↑ WORLD SCIENTISTS' WARNING TO HUMANITY (Գիտնականների նախազգուշացումը մարդկությանը) (անգլ.)
- ↑ РМГ 29-2013 ГСИ. Метрология. Основные термины и определения п.6.14
- ↑ «ОСНОВЫ РЕНТГЕНОВСКОЙ ДИФРАКТОМЕТРИИ» (PDF). 2012.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Tucker, Wallace (2013 թ․ հոկտեմբերի 31). «Tyrel Johnson & Jatila van der Veen - Winners of the Chandra-Naming Contest - Where Are They Now?». Harvard-Smithsonian Center for Astrophysics. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «NASA - Chandra X-ray Observatory Quick Facts». www.nasa.gov (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Chandra X-ray Observatory Status Report». web.archive.org. 2000 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Телескоп "Хабблл", "Чандра", "Комптон", "Спитцер"». galspace.spb.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Chandra Press Room :: 2020 Press Releases». chandra.si.edu. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Schwartz, Daniel A. (2004-08). THE DEVELOPMENT AND SCIENTIFIC IMPACT OF THE CHANDRA X-RAY OBSERVATORY (անգլերեն). Vol. 13. էջեր 1239–1247. doi:10.1142/S0218271804005377. ISSN 0218-2718.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г. Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп. — Киев: Наукова думка, 1986. — С. 89. — 512 с.
- Fabbiano G. Riccardo Giacconi (1931-2018)(անգլ.) // Nature. — 2019. — Т. 565. — С. 430. —
- Rosati P. Riccardo Giacconi (1931-2018)(անգլ.) // Science. — 2019. — Т. 363. — С. 349. —
- Schreier E.J., Tananbaum H., Tucker W. Riccardo Giacconi // Physics Today. — 2019. — Vol. 72. — № 2. — P. 71. —
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Информация с сайта Нобелевского комитета(անգլ.)
- Джиаккони Р. У истоков рентгеновской астрономии (Нобелевская лекция)(ռուս.) // Успехи физических наук. — Физический институт имени П. Н. Лебедева РАН, 2004. — Т. 174. — № 4. — С. 427—438. —
- Итальянцы — лауреаты Нобелевской премии ДЖАККОНИ (Giacconi) Риккардо (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդո Ջակոնի» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 6 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Ջենովա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 9 մահեր
- 2018 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Միլանի համալսարանի շրջանավարտներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ֆուլբրայթի կրթաթոշակակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի աստղագետներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Իտալացի աստղագետներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով