Jump to content

Ռեյնջեր-8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյնջեր-8
ԿազմակերպությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ՆԱՍԱ
Հիմնական կապալառուներՌՇԼ
COSPAR ID[1] 1965-010A[1]
NSSDCA ID1965-010A
SCN01086
Գործարկման ամսաթիվ1965 փետրվարի 17, 17:05:00 UTC[1]
Գործարկման վայրՔանավերալ
Գործարկման հրթիռԱտլաս ԼՎ-3 Աջենա-Բ
Աշխատանքի ավարտ1965 փետրվարի 20
Ուղեծրից դուրս գալու ժամկետփետրվարի 20, 1965
Զանգված366,87 կգ[1][2]

Ռեյնջեր-8, (անգլ.՝ Ranger-8), ԱՄՆ ՆԱՍԱՌեյնջեր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն, որով նախատեսվում էր հարվածել Լուսնի մակերևույթին, և հարվածի պահից առաջ ուղարկել մակերևույթի լուսանկարներ։ Արձակվել է 1965 թվականի փետրվարի 17-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։ Ծրագրի երկրորդ հաջողված առաքելությունն էր։

Կայանի վրա տեղադրված էին 6 իրարից անկախ հեռուստախցիկներ, երկու լայն անկյունով և չորս նեղ անկյունով։ Բարձր հուսալիության պահովման համար ամեն խցիկը ուներ իր առանձին հոսանքի աղբյուրը, ժամացույցն ու հաղորդիչը։ Ռեյնջեր 8-ը փոխանցեց 7137 լուսանկարներ։

Ռեյնջեր կայաններով ստացված լուսանկարները օգնեցին ընտրել Ապոլոն տիեզերանավերի վայրէջքի վայրերը[3]։

Կայանի կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեյնջեր-6», «Ռեյնջեր-7», «Ռեյնջեր-8» և «Ռեյնջեր-9» կայանները կառուցվել էին նոր Բլոկ 3 հիմքի վրա։ Կայանն ուներ 1,5 մետր չափերով ալյումինե վեցանկյուն հիմք, որի վրա տեղադրված էին շարժիչները և ուժային համակարգերը, վերին մասում տեղադրված էր կոնաձև աշտարակ որի վրա էլ տեղադրված էին հեռուստախցիկները։ Կայանը ուներ երկու արևային մարտկոցներով թևեր, որոնց չափերն էին 739 մմ լայնություն և 1537 մմ երկարություն։ Հիմքի ներքևի մասում տեղադրված էր մեծ հզորության ուղղորդված ալեհավաք, իսկ կոնաձև աշտարակի վերին մասում տեղադրված էր գնդաձև քվազի բազմակողմանի անտենա։ Կայանի ամբողջական առավելագույն լայնությունը կազմում էր 4,6 մ, իսկ բարձրությունը կազմում էր 3,6 մ[1]։

«Ռեյնջեր-8» կայանը արձակվել է 1965 թվականի փետրվարի 17-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։ Արձակումը անցավ հաջող, և կայանը ուղևորվեց դեպի Լուսին։

Կայանը հասավ Լուսին փետրվարի 20-ին[4]։ Առաջին լուսանկարը կատարվել է 2510 կմ բարձրությունից։ Թռիչքի վերջին 23 րոպեի ընթացքում կայանը հասցրեց փոխանցել բարձր որակի 7137 լուսանկար[4]։ Վերջին լուսանկարը որը կատարվել էր բախումից անմիջապես առաջ ուներ 1,5 մետր թույլտվություն։

64,9 ժամ տևած թռիչքից հետո Ռեյնջեր-8-ը հարվածեց Լուսնի Հանդարտության ծովի մակերևույթին[5]։ Հարվածը տեղի ունեցավ մոտ 2,68 կմ/վ արագության տակ։

Ռեյջեր-8-ի առաջացրած մոտ 13,5 մ տրամագծով խառնարանը լուսանկարվել է Լունար Օրբիտեր 4 կայանի կողմից[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 NASA. «Ranger 8». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  2. «Ranger 8». NASA's Solar System Exploration website. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. Green, Nick (2013). «Ranger 8 Information». New York: About.com. {{cite web}}: |archive-url= requires |url= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  4. 4,0 4,1 Darling, David (2003). The Complete Book of Spaceflight: From Apollo 1 to Zero Gravity. Hoboken, New Jersey: John Wiley & Sons. էջ 339. ISBN 978-0-471-05649-2.
  5. Samuel Lawrence (2013 թ․ սեպտեմբերի 24). «LROC Coordinates of Robotic Spacecraft - 2013 Update». lroc.sese.asu.edu. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  6. North, Gerald (2007 թ․ հուլիսի 5). Observing the Moon. Cambridge, England, UK: Cambridge University Press. էջ 140. ISBN 978-1-139-46494-9.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]