Ռեյնջեր-1
Կազմակերպություն | ՆԱՍԱ |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՌՇԼ |
COSPAR ID | [1] 1961-021A[1] |
NSSDCA ID | 1961-021A |
SCN | 00173 |
Գործարկման ամսաթիվ | 1961 օգոստոսի 23, 10:04:10 UTC[1][2] |
Գործարկման վայր | Քանավերալ |
Գործարկման հրթիռ | Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ |
Աշխատանքի ավարտ | 1961 օգոստոսի 30 |
Ուղեծրից դուրս գալու ժամկետ | օգոստոսի 30, 1961 |
Զանգված | 306,2 կգ[1] |
Ռեյնջեր-1, (անգլ.՝ Ranger-1), ԱՄՆ ՆԱՍԱ-ի Ռեյնջեր ծրագրի շրջանակներում իրականացված առաջին առաքելությունը, որով նախատեսվում էր փորձարկել սարքավորումները և գործընթացները, որոնք հետագայում պետք է կիրառվեին լուսնային և մոլորակային առաքելությունների ժամանակ, որպես երկրորդական նպատակ էր դրված հետազոտել տիեզերական միջավայրում առկա մասնիկների և դաշտերի բնույթը։ Արձակվել է 1961 թվականի օգոստոսի 23-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։
Կրող հրթիռի խափանման պատճառով կայանը կարողացավ հասնել միայն ցածր Երկրի ուղեծիր և կարողացավ իրականացնել միայն հետազոտությունների մի մասը[1]։
Կայանի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայանը կառուցված էր Բլոկ I հիմքի վրա, որը ներառում էր վեցանկյուն հիմք 1,5 մետր չափերով, որի վրա ամրացված էր ալյումինե հենարաններից բաղկացած 4 մետրանոց կոնաձև աշտարակ։ Արեգակնային վահանակների երկու թևերը ունեին 5,2 մետր երկարությունը և ամրացված էին հիմքին։ Հիմքի ներքևի մասում տեղադրված էր մեծ հզորության ուղղորդված ալեհավաք։ Հիմքի և աշտարակի վրա տեղադրված էին տիեզերանավի գիտական սարքավորումները։ Գիտական սարքավորումները ներառում էին՝ Լիմանի-ալֆա աստղադիտակ, մագնիսաչափ, էլեկտրաստատիկ անալիզատորներ, միջին էներգիայի միջակայքի մասնիկների տվիչներ, երկու աստղադիտակներ, տիեզերական ճառագայթների ինտեգրման իոնացման խցիկ, տիեզերական փոշու և արևային ռենտգենյան ճառագայթման տվիչներ։ հաշվիչներ. Այս կառուցվածքում նախատեսված չէին տեսախցիկներ կամ կայանի շարժումը կարգաբերոց շարժիչներ[1]։
Թռիչք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռեյնջեր-1» կայանը արձակվել է 1961 թվականի օգոստոսի 23-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։ Կրող հրթիռը նոր էր, և նրա գործարկումը ուներ առանձնահատկություններ՝ հրթիռի երկրորդ աստիճանը պետք է գործարկվեր երկու անգամ։ Առաջին անգամը պետք է դուրս բերեր կայանը ցածր Երկրի ուղեծիր, և երկրորդը պետք է հաղորդեր կայանին երկրորդ տիեզերական արագություն։ Սակայն երկրորդ անգամ Աջենա մոդուլի շարժիչները հնարավոր չեղավ գործարկել, և կայանը մնաց 446 կմ բարձրությամբ ապոգեյով ուղեծրում։
1961 թվականի օգոստոսի 30-ին կայանը մտավ Երկրի մթնոլորտի խիտ հատվածներ և այրվեց[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 NASA. «Ranger 1». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Баевский А. В. (1971). Космические автоматические аппараты США для изучения Луны и окололунного пространства 1958-1968 гг. М.: Производственно-издательский комбинат ВИНИТИ.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «National Space Science Data Center - Ranger 1». National Air and Space Administration. Վերցված է 2012 թ․ հունիսի 19-ին.
- «LUNAR IMPACT: A History of Project Ranger - Part I. THE ORIGINS OF RANGER - TEST FLIGHTS AND DISAPPOINTMENTS - A LEARNING EXPERIENCE». NASA. 2006. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.