Ռեբեկա Ուեստ
Ռեբեկա Ուեստ անգլ.՝ Rebecca West | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1892[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | մարտի 15, 1983[1][2][4][…] (90 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5] |
Գերեզման | Բրուքվուդ գերեզմանատուն[5] |
Գրական անուն | Lynx[6] |
Մասնագիտություն | լրագրող, գրող, գրական քննադատ, ակնարկագիր, սուֆրաժիստ, արձակագիր, հրապարակախոս և վիպասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | George Watson's College? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Henry Maxwell Andrews? |
Համատեղ ապրող | Հերբերտ Ուելս |
Զավակներ | Anthony West? |
Rebecca West Վիքիպահեստում |
Ռեբեկա Ուեստ կամ Սեսիլ Իզաբել Ֆեյրֆիլդ (անգլ.՝ Rebecca West, դեկտեմբերի 21, 1892[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 15, 1983[1][2][4][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), բրիտանացի գրող, լրագրող, գրականագետ, սուֆրաժիստական շարժման ակտիվիստ[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեբեկա Ուեստը ծնվել է շոտլանդացի դաշնակահարուհու և անգլո-իռլանդական լրագրողի ընտանիքում, որը թողել էր ընտանիքը, երբ Սեսիլը դեռ 7 տարեկան էր։ Դրանից հետո ընտանիքը տեղափոխվել է Էդինբուրգ։ Սեսիլը սովորել է Ջորջ Ուոտսոնի աղջիկների դպրոցում, սակայն 1907 թվականին ստիպված թողել է ուսումը տուբերկուլյոզի պատճաով[8]։ Առողջանալուց հետո 16 տարեկանում չի կարողացել վերադառնալ ուսումը շարունակելու, քանի որ ընտանիքը գումար չի ունեցել։
Նա իր Ռեբեկա Ուեստ կեղծանունը վերցրել է ի պատիվ Հենրիկ Իբսենի Ռոզմերսհոլմ պիեսում իր խաղացած դերի։ Ընդ որում, սկզբում նա ցանկացել է դերասանուհի դառնալ, սակայն 1911 թվականից որոշել է զբաղվել լրագրությամբ և միացել է սուֆրաժիստական շարժմանը[9][10]։ Շուտով իր հոդվածներով հայտնի է դարձել ձախ մամուլում, որում նա հանդես էր գալիս կանանց ձայնի իրավունք տալու օգտին[11]։
Եղել է Հերբերտ Ուելսի սիրուհին և նրանից տղա է ունեցել, ով հետագայում դարձել է դերասան և գրող[12]։
Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուեստը 1916 թվականին հրապարակել է Հենրի Ջեյմսի կենսագրությունը։ 1918 թվականին լույս է տեսել նրա առաջին վեպը «Զինվորի վերադարձը» (անգլ.՝ Return of Soldier): Այդ վեպը Առաջին աշխարհամարտի արկից ցնցված զինվորի մասին է[13]։ Նրան հաջողվել Է գրողի հաջող կարիերա ձեռք բերել։ 1930 թվականին ամուսնացել է մի բանկիրի հետ, բայց այս ամուսնությունն իրականում ձևական էր։ 1940 թվականին Ուեստը Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կին գրողներից մեկն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա իր երկրի կալվածքում ֆերմա է հիմնել Հարավսլավացի փախստականների համար։
Նրա ամենահայտնի գործերից են «Դատավորը» (անգլ.՝ The Judge, 1922 թվական), «Հարրիեթ Հյում» (անգլ.՝ Harriet Hume, 1929 թվական), «Մտածող եղեգը» (անգլ.՝ The Thinking Reed, 1936 թվական), «Շատրվանը վարարում է» (անգլ.՝ The Fountain Overflows, 1936 թվական), «Թռչուններն ընկնում են» (անգլ.՝ The Birds Fall Down, 1966 թվական), ինչպես նաև «Սև գառն ու մոխրագույն բազե» (անգլ.՝ Black Lamb and Grey Falcon, 1942 թվական), որը գրված է գրողի՝ 1937 թվականին Հարավսլավիա կատարած ճանապարհորդությունից հավաքված նյութերի հիման վրա։ Նրա ամենահայտնի հրապարակախոսական աշխատանքներից են նացիստական պատերազմի հանցագործների նկատմամբ Նյուրնբերգյան դատավարության ընթացքի մասին լուրերի հաղորդումները, որոնք ժողովվել են «Փոշի գնացք» (անգլ.՝ A Train of Powder, 1955 թվական) ժողովածուում։ 1959 թվականին նա դարձել է Բրիտանական կայսրության շքանշանի կին-հրամանատար։
Նա բավական հաջողված վեպեր է գրել, սակայն ըստ քննադատների, դրանք տաղանդով զիջում են նրա հրապարակախոսական աշխատանքներին։ Թեև XX դարի վերջին հետազոտողները նրա գեղարվեստական ստեղծագործությունները համարել են ֆեմինիստական գրականության զարգացման կարևոր նշաձողեր[14]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ական թվականների վերջին Ուեստը տառապում էր տեսողության խանգարումից և արյան բարձր ճնշումից, և նա գնալով թուլանում էր։ Կյանքի վերջին ամիսները հիմնականում անցկացրել է անկողնին գամված։ Մահացել է 1983 թվականի մարտի 15-ին։ Թաղվել է Բրուքվուդ գերեզմանատանը, Ուոքինգում[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Find A Grave — 1996.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Roiphe, Katie (2012 թ․ դեկտեմբերի 18). «Rebecca West: 10 Reasons to Worship Her». Slate Magazine (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Glendinning, Victoria (1987). «Rebecca West, a life». Knopf. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ West, Rebecca (2013 թ․ մայիսի 3). «From the Stacks: "The World's Worst Failure"». Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Rollyson, Carl E. (1996). «Rebecca West : a life». Scribner. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Rollyson, Carl E. (2007). «The literary legacy of Rebecca West». iUniverse. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Norton, Ann V. (2000). «Paradoxical feminism : the novels of Rebecca West». International Scholars Publications. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Schweizer, Bernard (2002). «Rebecca West : heroism, rebellion, and the female epic». Greenwood Press. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Rebecca West today : contemporary critical approaches». University of Delaware Press. 2006. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Six Scotswomen 'overlooked' by history to be honoured». www.scotsman.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Dame Rebecca West (Cicily Isabel Andrews (née Fairfield)) - National Portrait Gallery». www.npg.org.uk (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
- «Authors: West Rebecca (sorted by popularity)». Project Gutenberg (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
- «LibriVox». librivox.org. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեբեկա Ուեստ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 21 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Մարտի 15 մահեր
- 1983 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բրիտանացի գրողներ
- Անգլիացի գրականագետներ
- Անգլիացի լրագրողներ
- Անգլիացի ֆեմինիստ գրողներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Բրիտանացի գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Մոդեռնիզմ
- Մոդեռնիստ գրողներ
- Սուֆրաժիստներ
- Ֆեմինիստ գրողներ