Jump to content

Ռաֆա Սիլվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆա Սիլվա
Rafa Silva
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Rafael Alexandre Fernandes Ferreira da Silva
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 17, 1993(1993-05-17)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Forte da Casa, Póvoa de Santa Iria e Forte da Casa, Վիլա Ֆրանկա դի Շիրա
Հասակ 170 սմ
Քաշ 63 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պորտուգալիա Բենֆիկա
Համար 27
Պատանեկան կարիերա
2002-2003 Պորտուգալիա Պովոենսի
2003-2011 Պորտուգալիա Ալվերկա
2011-2012 Պորտուգալիա Ֆեյրենսե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2013 Պորտուգալիա Ֆեյրենսե 41 (10)
2013-2016 Պորտուգալիա Բրագա 88 (13)
2014 Պորտուգալիա Բրագա B 1 (0)
2016-ներկա Պորտուգալիա Բենֆիկա 41 (5)
Ազգային հավաքական
2013 Պորտուգալիա Պորտուգալիա Մ20 2 (0)
2013-2015 Պորտուգալիա Պորտուգալիա Մ21 13 (3)
2014-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 10 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 18-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 18-ի, 2018

Ռաֆա Սիլվա (պորտ.՝ Rafa Silva, մայիսի 17, 1993(1993-05-17)[1], Forte da Casa, Póvoa de Santa Iria e Forte da Casa, Վիլա Ֆրանկա դի Շիրա), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բենֆիկայի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Սիլվան սկսել է Ֆեյրենսեում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի հուլիսի 29-ին՝ Պորտուգալիայի լիգայի գավաթի Պենաֆիելի դեմ խաղում[3]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց օգոստոսի 11-ին՝ Բելենենսիշի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 23-ին՝ Պենաֆիելի դեմ խաղում[5]։ 2013 թվականի ապրիլի 28-ին նա դուբլ ձևակերպեց Ֆրեամունդեի դեմ խաղում[6]։ Իր առաջին մրցաշրջանում Սիլվան անցկացրեց 47 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ։

2013 թվականի հունիսին Սիլվան 5 տարվա պայմանագիր կնքեց Բրագայի հետ[7]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 26-ին՝ Բելենենսիշի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 10-ին՝ դուբլ ձևակերպելով Պորտուգալիայի գավաթի Օլյանենսիի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը Պորտուգալիայի առաջնությունում Սիլվան խփեց նոյեմբերի 29-ին՝ կրկին Օլյանենսիի դեմ խաղում[10][11]։ 2014 թվականի հունվարի 10-ին նա 2 գոլային փոխանցոմ տվեց Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում[12]։ Փետրվարի 9-ին՝ Ժիլ Վիսենտեի դեմ խաղում պորտուգալացին դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Բրագային հաղթել 4-1 հաշվով[13]։ Իր առաջին մրցաշրջանում Սիլվան անցկացրեց 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[14]։

2014 թվականի նոյեմբերի 29-ին՝ Պենաֆիելի դեմ խաղում Սիլվան դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 6-1 հաշվով[15]։ Դեկտեմբերի 22-ին պորտուգալացին գոլ խփեց Պասուշ դե Ֆերեյրայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[16]։ 2015 թվականի մայիսի 31-ին նա գոլի հեղինակ դարձավ Պորտուգալիայի գավաթի եզրափակչում՝ Սպորտինգ Լիսաբոնի դեմ խաղում, սակայն հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով, և Բրագան պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[17][18]։ 2014-15 մրցաշրջանում Սիլվան անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[19]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Սիլվան անցկացրեց 2015 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի Սլովան Լիբերեցի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ և հաղթանակ պարգևելով Բրագային[20][21]։ Հոկտեմբերի 31-ին՝ Բելենենսիշի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[22]։ 2016 թվականի ապրիլի 29-ին Սիլվան դուբլ ձևակերպեց Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[23]։ Մայիսի 22-ին նա խաղադաշտ դուրս եկավ Պորտուգալիայի գավաթի եզրափակչի Պորտուի դեմ խաղում[24]՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը[25]։ 2015-16 մրցաշրջանում Սիլվան դարձավ 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 50 խաղերում[26]։

2016 թվականի սեպտեմբերի 1-ին Սիլվան 16 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Բենֆիկա[27][28]։ Ակումբը նրա հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[29]՝ սահմանելով 60 միլիոն եվրո հրաժարագին[30]։ Իր դեբյուտը Բենֆիկայի կազմում նշեց սեպտեմբերի 9-ին՝ Արոկայի դեմ խաղում[31]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց նոյեմբերի 23-ին՝ փոխարինելով Ֆրանկո Սերվիին Բեշիկթաշի դեմ խաղում[32]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի հունվարի 22-ին՝ Տոնդելայի դեմ խաղում[33]։ Մայիսի 28-ին պորտուգալացին փոխարինեց Ֆրանկո Սերվիին Պորտուգալիայի գավաթի եզրափակչի Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում[34]՝ օգնելով Բենֆիկային հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը։ Իր առաջին մրցաշրջանում Սիլվան անցկացրեց 21 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[35]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլվան ներկայացրել է Պորտուգալիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Մ21 հավաքականի կազմում նա մասնակցեց 2015 թվականի Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում[36], իսկ Պորտուգալիան մրցաշարի եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Շվեդիային[37][38]։

Իր դեբյուտը Պորտուգալիայի ազգային հավաքականում Սիլվան նշեց 2014 թվականի մարտի 5-ին՝ Կամերունի դեմ ընկերական խաղում[39][40]։ 2014 թվականին նա մասնակցեց աշխարհի առաջնությանը[41][42], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[43], իսկ Պորտուգալիան դուրս մնաց խմբային փուլից[44][45]։ 2016 թվականի հունիսին Սիլվան ընդգրկվեց Պորտուգալիայի՝ Եվրոպայի առաջնության համար վերջնական կազմում[46][47]։ Առաջնությունում նա անցկացրեց միայն 1 րոպե՝ խաղադաշտ դուրս գալով Ավստրիայի դեմ խաղում[48][49], իսկ Պորտուգալիան հաղթեց գավաթը[50][51]՝ եզրափակչում պարտության մատնելով Ֆրանսիային[52][53]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[54]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆեյրենսե 2012–13 Սեգունդա Լիգա 41 10 2 1 4 0 47 11
Բրագա 2013–14 Պրիմեյրա Լիգա 23 3 5 4 0 0 4 2 32 9
2014–15 34 2 6 3 0 0 3 0 43 5
2015–16 30 8 5 0 12 3 3 1 50 12
2016–17 1 0 0 0 0 0 1 0 2 0
Ընդհանուր 88 13 16 7 12 3 11 3 127 26
Բենֆիկա 2016–17 Պրիմեյրա Լիգա 20 2 4 0 3 0 4 0 31 2
2017–18 20 3 2 0 1 0 2 0 25 3
2018–19 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 41 5 6 0 4 0 6 0 57 5
Կարիերայի ընդհանուր 170 25 24 8 16 3 21 3 231 42

Միջազգային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[54]

Պորտուգալիա
Տարի Խաղեր Գոլեր
2014 3 0
2015 2 0
2016 5 0
Ընդհանուր 10 0

Բրագա

Բենֆիկա

Պորտուգալիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Portugal - Rafa Silva - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  3. «CD Feirense - FC Penafiel, Jul 29, 2012 - Allianz Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  4. «Os Belenenses SAD - CD Feirense, Aug 11, 2012 - Ledman Liga Pro - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «FC Penafiel - CD Feirense, Sep 23, 2012 - Ledman Liga Pro - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  6. «CD Feirense - SC Freamunde, Apr 28, 2013 - Ledman Liga Pro - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  7. «:.: Rafa até 2018 - Sp. Braga - Jornal Record :.:». 2013 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  8. «SC Braga - Os Belenenses SAD, Aug 26, 2013 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  9. «SC Olhanense - SC Braga, Nov 10, 2013 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  10. «SC Braga - SC Olhanense, Nov 29, 2013 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  11. «Primeira Liga: Braga 4 Olhanense 1». FourFourTwo (անգլերեն). 2013 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  12. «SC Braga - Vitória Guimarães SC, Jan 10, 2014 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  13. «SC Braga - Gil Vicente FC, Feb 9, 2014 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  14. «Rafa | Football Stats | Benfica | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  15. «FC Penafiel - SC Braga, Nov 29, 2014 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  16. «SC Braga - FC Paços de Ferreira, Dec 22, 2014 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  17. «Sporting CP - SC Braga, May 31, 2015 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  18. «Sporting beats Braga on penalties to win Portuguese Cup». AP News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  19. «Rafa | Football Stats | Benfica | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  20. «FC Slovan Liberec - SC Braga, Sep 17, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  21. UEFA.com. «UEFA Europa League - Liberec-Braga». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  22. «SC Braga - Os Belenenses SAD, Oct 31, 2015 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  23. «SC Braga - Vitória Setúbal FC, Apr 29, 2016 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  24. «FC Porto - SC Braga, May 22, 2016 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  25. 25,0 25,1 «Braga beats Porto on penalties to win Portuguese Cup». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  26. «Rafa | Football Stats | Benfica | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  27. AS, Diario (2016 թ․ օգոստոսի 19). «Benfica break Portuguese transfer record to sign Silva». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  28. «Transfer talk: Rafa Silva signs for Benfica; Galastaray poach MLS midfielder». The National (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  29. «Benfica break Portuguese transfer record to sign Rafa Silva – report». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  30. «Rafa Silva signs five-year deal at Benfica after €16.4m switch from Braga». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  31. «FC Arouca - SL Benfica, Sep 9, 2016 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  32. «Besiktas JK - SL Benfica, Nov 23, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  33. «SL Benfica - CD Tondela, Jan 22, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  34. «SL Benfica - Vitória Guimarães SC, May 28, 2017 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  35. «Rafa | Football Stats | Benfica | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  36. uefa.com. «Under-21 2015 - History - Portugal – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  37. «Sweden U21 - Portugal U21, Jun 30, 2015 - 2015 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  38. uefa.com (2015 թ․ հունիսի 30). «Under-21 2015 - History - Sweden-Portugal – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  39. «Portugal - Cameroon, Mar 5, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  40. uefa.com (2014 թ․ մարտի 5). «Friendlies 2014-16 - Portugal-Cameroon – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  41. «Portugal squad for 2014 World Cup: the 23 chosen by Paulo Bento». the Guardian (անգլերեն). 2014 թ․ հունիսի 6. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  42. «World Cup 2014: Ricardo Quaresma cut from Portugal squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  43. FIFA.com. «2014 FIFA World Cup™ - Teams - Portugal - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  44. FIFA.com. «Ronaldo downs Ghana but Portugal crash out». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  45. White, Jim (2014 թ․ հունիսի 26). «Portugal v Ghana: Cristiano Ronaldo bows out of World Cup 2014 despite scoring in 2-1 win» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  46. uefa.com. «UEFA EURO 2016 - History - Portugal – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  47. «Bayern's Sanches picked for Portugal». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  48. «Portugal - Austria, Jun 18, 2016 - EURO 2016 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  49. uefa.com (2016 թ․ հունիսի 18). «UEFA EURO 2016 - History - Portugal-Austria – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  50. 50,0 50,1 Taylor, Daniel (2016 թ․ հուլիսի 10). «Portugal beat France to win Euro 2016 final with Éder's extra-time goal». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  51. «Portugal win Euro 2016: Fernando Santos's men are worthy winners». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  52. «Portugal - France, Jul 10, 2016 - EURO 2016 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  53. «Eder seals Euro 2016 glory for defiant Portugal». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  54. 54,0 54,1 «Rafa Silva». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  55. «Benfica 3-0 Braga :: Supertaça Cândido de Oliveira 2016 :: Ficha do Jogo :: zerozero.pt». www.zerozero.pt (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  56. «Benfica win fourth straight Portuguese title». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  57. «Double for Benfica after Portuguese Cup win». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  58. «Benfica 3-1 V. Guimarães :: Portugal Supercup 2017 :: Match Events :: thefinalball.com». www.thefinalball.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆա Սիլվա» հոդվածին։