Ծնվել է ԻսպանիայիՏուդելա քաղաքում։ Սովորել է Մադրիդի տեխնիկական համալսարանում, որտեղ 1961 թվականին ստացել է ճարտարապետի կոչում։ Նախագծել է Մասաչուսեթսի Վելեսլի քոլեջի թանգարանի և Հյուսթոնի գեղարվեստի թանգարանի շենքերը։ Նրա նախագծով է կառուցվել նաև Ռոդ Այլենդի Դիզայնի դպրոցի շենքը[13]։ 2010 թվականին բացվել է Կոլումբիայի համալսարանի` Մոնեոյի նախագծով կառուցված մասնաշենքը։ Ճարտարապետի վերջին աշխատանքը Փրինսթոնի համալսարանի` Նյարդաբանության ինստիտուտի շենքն է, որ բացվել է 2013 թվականի դեկտեմբերին։ 2012 թվականին Մոնեոն ստացել է Աստուրիայի արքայադստեր մրցանակ։ Ժյուրիի կարծիքով Մոնեոն ունիվերսալ բնույթի ճարտարապետ է, որի աշխատանքները հարստացնում են քաղաքային տարածությունները այնպիսի գործերով, որոնք բծախնդիր են ու հանդարտ։ Լինելով արհեստավարժ` նա ամեն մի նախագծի վրա իր հետքն է թողնում` համադրելով գեղագիտական ու ֆունկցիոնալ գործառույթները հատկապես ընդարձակ տարածություններում[14]։