Ռադիոհեդ
Ռադիոհեդ | |
---|---|
(ձախից աջ)։ Թոմ Յորք, Ջոննի Գրինվուդ, Քոլին Գրինվուդ, Էդ Օ'Բրայեն, Ֆիլ Սելուեյ | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Աբինգդոն, Օքսֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | Ալտերնատիվ ռոք Արթ-ռոք Էլեկտրոնային երաժշտություն |
Գործունեություն | 1985 - ներկա |
Լեյբլ | EMI Parlophone Capitol Records |
Պարգևներ | |
Կայք | radiohead.com |
Անդամներ | |
Թոմ Յորք Ջոննի Գրինվուդ Էդ Օ'Բրայեն Քոլին Գրինվուդ Ֆիլ Սելուեյ | |
Radiohead Վիքիպահեստում |
Ռադիոհեդ (անգլ.՝ Radiohead), բրիտանական ռոք խումբ։ Խումբը հիմնադրվել է 1985 թվականին, և նրա կազմը մինչ այսօր չի փոփոխվել։ Ռադիոհեդի ոճը ավանդաբար բնորոշվում է որպես ալտերնատիվ ռոք, չնայած նրանց կատարումների մեջ կարելի է հանդիպել բրիթ փոփից մինչև արթ-ռոք և էլեկտրոնային երաժշտություն։
Նրանց դեբյուտային սինգլ Creep-ը դուրս եկավ 1992 թ. և Pablo Honey (1993 թ.) ալբոմի թողարկումից հետո այն դարձավ հիթ։ The Bends (1995 թ.) ալբոմը նրանց հայտնի դարձրեց Մեծ Բրիտանիայում, իսկ նրանց երրորդ ալբոմը՝ OK Computer (1997 թ.), որը նվիրված էր օտարմանը հասարակության մեջ, նրանց բերեց համաշխարհային հաջողություն և հռչակ։ Այդ ալբոմը համարվում է 1990-ականների առավել մեծ նշանակություն ոնեցող ռոք ալբոմներից մեկը[2]։
Առայժմ նրանց վերջին ալբոմը A Moon shaped pool-ն է, որը թողարկվել է 2016 թ։
Ռադիոհեդը մեծ ազդեցություն ունեցավ ժամանակակից ռոք երաժշտության վրա[3]։ 2008 թ. տվյալներով վաճառվել է Ռադիոհեդի ալբոմների մոտ 28 միլիոն օրինակ[4][5]։ 2005 թ. «Ռոլինգ Սթոն» ամսագիրը Ռադիոհեդին տեղադրեց 73-րդ տեղում "Ողջ պատմության հզորագույն երաժիշտների" ցուցակում[6]։ Նրանց բոլոր ալբոմները, սկսած OK Computer-ից մինչև The King of Limbs առաջադրվել են «Լավագույն ալտերնատիվ ալբոմ»-ի համար «Գրեմմի» մրցանակի, որոնցից 3-ը հաղթել են։ Բոլոր ալբոմները ունեն ոսկե կամ պլատինե կարգավիճակ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։
Սկիզբը (1985-1991)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռադիոհեդի ապագա անդամները միասին հաճախում էին տղաների համար մասնավոր, փակ դպրոց, Աբինգդոնում (Օքսֆորդշիր)[7]։ Յորքը և Քոլին Գրինվուդը նույն տարիքի են, Օ'Բրայենը և Սելուեյը մեկ տարով մեծ են նրանցից, իսկ Ջոննի Գրինվուդը՝ երկու տարով փոքր։ 1985 թ. նրանք հիմնադրում են «On a Friday» խումբը, որի անվանումը պայմանավորված է նրանով, որ նրանք իրենց փորձերը դպրոցում անում էին հինգշաբթի օրերին[8]։ Ըստ տարբեր տվյալների նրանց առաջին ներկայացումը կատարվել է Օքսֆորդի Jericho Tavern գինետանը 1986 թ.[9] կամ 1987 թ.[8]: Ջոննի Գրինվուդը սկզբում նվագում էր փողային գործիքներ, հետո ստեղնաշար, բայց վերջում դարձավ կիթառիստ։ Վաղ ներկայացումներում խմբում կային նաև 3 սաքսաֆոնիստներ[10]։ Հետո բոլոր երաժիշտները ընդունվեցին համալսարան և 4 տարի խումբը դադարեց ելույթներ տալ, նրանք փորձեր էին անում միայն արձակուրդներին[8]։
1991 թ. Յորքը, ավագ Գրինվուդը, Օ'Բրայենը և Սելուեյն ավարտեցին համալսարանը։ «On a Friday»-ը սկսեց թողարկել դեմո-կասետներ և հաճախ տալ համերգներ Օքսֆորդշիրում։ Առաջին դեմո-ձայնագրություններից մեկը, որը նրանք ինքնուրույն թողարկեցին, դուրս եկավ որպես «EP Manic Hedgehog» (տեղի երաժշտական խանութներից մեկի պատվին)։ Այդ ժամանակ էլ առաջին անգամ «On a Friday»-ի անունը հայտնվեց Curfew օքսֆորդյան ամսագրի կազմում։ Խումբը երաժշտությունը կատարում էր Pixies, The Smiths, Joy Division[11], Siouxsie and the Banshees[11], R.E.M. և Talking Heads խմբերի ոգով։ Երիտասարդ խումբը գրավեց Օքսֆորդի «Courtyard Studios» ձայնագրական ստուդիայի համասեփականատեր՝ Քրիս Հաֆորդի ուշադրությունը, ով իր գործընկերոջ՝ Բրայս Էջի հետ դարձավ «On a Friday»-ի մենեջեր (նրանք այժմ էլ խմբի մենեջերներն են)։ 1991 թ. վերջում Քոլին Գրիվուդը, ով աշխատում էր երաժշտական խանութում, պատահական ծանոթանում է EMI Records-ի գործակալի՝ Քեյթ Ուոզենկրոֆտի հետ, որի արդյունքում «On a Friday»-ը պայմանագիր է կնքում EMI-ի հետ, 6 ալբոմի համար։ EMI-ի երաժիշտները փոխեցին խմբի անունը «Radiohead», Talking Heads-ի համանուն երգի պատվին։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմը | Թողարկման տարեթիվը |
---|---|
«Pablo Honey» | 1993 |
«The Bends» | 1995 |
«OK Computer» | 1997 |
«Kid A» | 2000 |
«Amnesiac» | 2001 |
«Hail to the Thief» | 2003 |
«In Rainbows» | 2007 |
«The King of Limbs» | 2011 |
«A Moon Shaped Pool» | 2016[12] |
Անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թոմ Յորք (անգլ. Thom Yorke) - վոկալ, կիթառ, ստեղնաշար
- Ջոննի Գրինվուդ (անգլ. Jonny Greenwood) - կիթառ, ստեղնաշար, այլ գործիքներ
- Էդ Օ'Բրայեն (անգլ. Ed O’Brien) - կիթառ, բեկ-վոկալ
- Քոլին Գրինվուդ (անգլ. Colin Greenwood) - բաս-կիթառ, ստեղնաշար
- Ֆիլ Սելուեյ (անգլ. Phil Selway) - հարվածային գործիքներ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռադիոհեդը imusic.am֊ում
- Ռադիոհեդի պաշտոնական կայքէջ (անգլ.)
- Radiohead-ը MySpace-ում
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.grammy.com/grammys/artists/radiohead/8042
- ↑ Erlewine, Stephen Thomas. «Radiohead». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «The 50 albums that changed music». The Observer. 15 июля 2006. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Adam Sherwin (28 декабря 2007). «EMI accuses Radiohead after group's demands for more fell on deaf ears». The Times. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Daniel Kreps (15 октября 2008). «Radiohead Publishers Reveal "In Rainbows" Numbers». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Dave Matthews (2005). «73) Radiohead». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Don’t worry, be happy - Интервью The Sydney Morning Herald 14 июля 2003 г.
- ↑ 8,0 8,1 8,2 Randall, Mac (1 апреля 1998). «Radiohead interview: The Golden Age of Radiohead». Guitar World. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Martin Clarke Radiohead: Hysterical and Useless.
- ↑ Mic Randall Exit Music: The Radiohead Story. P. 30.
- ↑ 11,0 11,1 "10 Bullet Points From The Thom Yorke Interview with Marc Baron" Արխիվացված 2018-06-29 Wayback Machine. thelmagazine.com, 22/07/2013
- ↑ «Radiohead: A Moon Shaped Pool». Google Play Music-ում. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադիոհեդ» հոդվածին։ |
|