Ջրընկույզ (լատին․՝ Trapa), փնջակոկոռ, ջրաշագանակ, ջրընկուզազգիների ընտանիքի ջրային միամյա խոտաբույսերի ցեղ։
Հայտնի է ավելի քան 35 տեսակ։ Հայաստանի բնական և արհեստական ջրավազաններում ջրընկույզը բացակայում է։
Արմեն Թախտաջյանի, Ի. Պալիբինի և այլոց աշխատանքներում հիշատակվում է ջրընկույզի բրածո ձևերի գոյությունը Մեղրիի և Վայքի տարածքներում։
Ջրընկույզ լողացողը (Trapa natans) հանդիպում է միայն ակվարիումներում, բնորոշ է տարատերևությունը, ջրի մակերեսին լողացող տերևները կաշեկերպ են, անհավասար ատամնաեզր, ջրասույզները՝ թելանման, հակադիր դասավորված։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։