Ջորջ II
Գեորգ II Հանովերցի (Ջորջ Օգոստոս), Հանովերի կորֆյուրստ և Բրունսվիկ-Լյունեբուրգի դուքս 1727 թվականի հունիսի 11-ից (22), Ջորջ I-ի որդին։ Բրիտանիայի վերջին միապետը, որը ծնվել է Բրիտանիայից դուրս։
Որպես թագավոր 1727 թվականից՝ Ջորջը համեմատաբար քիչ ազդեցություն ուներ բրիտանական ներքին քաղաքականության վրա, որը հիմնականում վերահսկվում էր բրիտանական խորհրդարանի կողմից։ Որպես Սրբազան Հռոմեական կայսրության կորֆյուրստ, նա 12 ամառ անցկացրեց Հաննովերում, որտեղ ավելի անմիջական վերահսկողություն ուներ հանրային քաղաքականության վրա։ Նա բարդ հարաբերություններ ուներ իր ավագ որդու՝ Ֆրեդերիկի հետ, ով աջակցում էր խորհրդարանական ընդդիմությանը։ Ավստրիական իրավահաջորդության պատերազմի ժամանակ Ջորջը կռվել է Դետինգենի ճակատամարտում 1743 թվականին և այդպիսով դարձել է բրիտանացի վերջին միապետը, ով անձամբ է առաջնորդել զորքերը մարտի։
1745 թվականին բրիտանական գահի կաթոլիկ հավակնորդ Ջեյմս Ստյուարտի («Ծեր հավակնորդ») կողմնակիցները Ջեյմսի որդու՝ Չարլզ Ստյուարտի («Երիտասարդ հավակնորդ» կամ «Գեղեցիկ արքայազն Չարլի») գլխավորությամբ, Հակոբական վերջին ապստամբության ժամանակ փորձեցին տապալել Գեորգին,բայց չհաջողվեց։ 1751 թվականին արքայազն Ֆրեդերիկի անսպասելի մահից հետո Ջորջի թոռը՝ Ջորջ III-ը, դարձավ ակնհայտ ժառանգորդ և ի վերջո թագավոր։
Գեորգը համակրում էր Վիգերի կուսակցությանը։ Իր գահակալության առաջին տարիներին կարևոր դեր է խաղացել Վիգերի առաջնորդ Ռոբերտ Ուոլփոլը, ով համարվում է Մեծ Բրիտանիայի առաջին փաստացի վարչապետը։
Ջորջի կենդանության օրոք օգտագործվել է երկու օրացույց՝ Հուլյան օրացույց (հին ոճ) և Գրիգորյան օրացույց (նոր ոճ)։ 1700 թվականի փետրվարի 19-ին (մարտի 1) Հանովերը հուլյանից անցավ Գրիգորյան օրացույցին։ Մեծ Բրիտանիան անցավ 1752 թվականի սեպտեմբերի 3-ին (14)։ Տարին սկսվեց հունվարի 1-ից, այլ ոչ թե մարտի 25-ից (այս օրը անգլիական Նոր տարին էր)։
Ջորջ II-ը ներկայացրել է միապետի պաշտոնական ծննդյան տարեդարձը տաք սեզոնին նշելու ավանդույթը։ Որոշումը կայացվել է այն պատճառով, որ այնքան էլ հարմար չէր պաշտոնական տոնակատարություններ անցկացնել օրացուցային ծննդյան օրը՝ ցուրտ և անձրևոտ նոյեմբերին, և շատ տպավորիչ իրադարձություններից պետք է հրաժարվեին։ Առաջին անգամ բրիտանական միապետի երկու ծննդյան օրը նշվել է 1748 թվականին, իսկ 20-րդ դարից բրիտանական թագավորի (թագուհու) պաշտոնական ծննդյան օրը նշվում է հունիսի առաջին, երկրորդ, ավելի քիչ հաճախակի երրորդ շաբաթ օրը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «George II of Great Britain» (անգլերեն). 2022 թ․ հունիսի 18.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)