Ջոն Քվինսի Ադամս
Ջոն Քվինսի Ադամս անգլ.՝ John Quincy Adams | |
Կուսակցություն՝ | Վիգերի կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հարվարդի համալսարան, Լեյդենի համալսարան և Հարվարդի քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, դիվանագետ, պետական գործիչ, օրագրի հեղինակ և գրող |
Դավանանք | ունիտարիստություն |
Ծննդյան օր | հուլիսի 11, 1767[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրեյնթրի, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանի օր | փետրվարի 23, 1848[1][2][3][…] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Կապիտոլիում, Վաշինգտոն, ԱՄՆ[4] |
Թաղված | United First Parish Church |
Դինաստիա | Adams family? |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Բրիտանական Ամերիկա |
Ի ծնե անուն | անգլ.՝ John Quincy Adams |
Հայր | Ջոն Ադամս[5][6] |
Մայր | Էբիգեյլ Ադամս[6] |
Ամուսին | Լուիզա Ադամս[6] |
Զավակներ | Ջորջ Վաշինգտոն Ադամս, Ջոն Ադամս 2-րդ, Չարլզ Ֆերնսիս Ադամս[6] և Louisa Catherine Adams?[2] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ջոն Քվինսի Ադամս (անգլ.՝ John Quincy Adams, հուլիսի 11, 1767[1][2][3][…], Բրեյնթրի, Սաֆֆոլկ շրջան, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ, Մեծ Բրիտանիայի թագավորություն - փետրվարի 23, 1848[1][2][3][…], Կապիտոլիում, Վաշինգտոն, ԱՄՆ[4], ԱՄՆ 6-րդ նախագահը (1825-1829) և Ռուսաստանում ԱՄՆ առաջին պաշտոնական դեսպանորդը (1809-1814)։
ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսի ավագ որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Քվինսի Ադամսը ծնվել է 1767 թվականին Բրեյնթրիում (Մասսաչուսեթս Բեյ պրովինցիա)։ Տղան երկու անգամ հորն ուղեկցել է Եվրոպա, երիտասարդությունն անցկացրել է Փարիզում, Հաագայում և Անգլիայում։ Այս ճամփորդությունների շնորհիվ նա ստացավ մեծ գիտելիքների պաշար, որը հետագայում նրան դարձրեց ԱՄՆ-ում ամենավառ արտաքին քաղաքական գործիչներից մեկը։
1788 թվականին Ադամսն ընդունվում է Հարվարդի քոլեջ, իսկ երեք տարի անց բացում է իր փաստաբանական գրասենյակը Բոստոնում։ 1791 թվականին բնակվում էր Բոստոնում և ուներ փաստաբանի որակավորում, բայց արդեն 1794 թվականին տեղափոխվում է Հաագա որպես դեսպան, իսկ 1798 թվականին (իր հոր նախագահության շրջանում) դեսպան էր Բեռլինում։
1797 թվականի հուլիսի 26-ին Ադամսն ամուսնանում է Լոնդոնից եկած ծխախոտի առևտրականի աղջկա հետ։
Ադամսն ամբողջովին կիսում էր իր հոր հայացքները, այդ պատճառով էլ 1801 թվականին Թոմաս Ջեֆերսոնի հրավերով վերադարձել է Բեռլինից։ Նորից զբաղվել է փաստաբանությամբ, բայց 1802 թվականին ընտրվել է Մասսաչուսեթսի սենատի անդամ, իսկ 1803 թվականին՝ Կոնգրեսի անդամ։
1814 թվականի դեկտեմբերի 24-ին Ադամսը բանտարկվել է Գենտի բանտում, որից հետո դարձել է Անգլիայի դեսպան, իսկ 1817 թվականին նախագահ Ջեյմս Մոնրոյի նշանակմամբ դառնում է ԱՄՆ պետքարտուղար և այս պաշտոնում մնում 8 տարի։ Ջոն Ադամսը եղել է Մոնրոյի ուսմունքի գլխավոր հեղինակներից մեկը։
Մոնրոյի լիազորությունների դադարելուց հետո ընտրությունների ընթացքում ոչ մի թեկնածու չկարողացավ հաղթել և ըստ Սահմանադրության՝ Ադամսը ներկայացուցչական պալատի կողմից ընտրվեց Միացյալ Նահանգների նախագահ (չնայած հավաքել էր ավելի քիչ ձայն, քան Էնդրյու Ջեքսոնը)։ Սա եղել է Միացյալ Նահանգների պատմության մեջ միակ դեպքը, երբ նախագահին որոշել է Կոնգրեսը։
Կոնգրեսում նրա դեմ էին մեծաթիվ հյուսիսային նահանգների ներկայացուցիչներ՝ չվստահելով նրան, որպես ստրկության հակառակորդ և մաքսային քաղաքականության պաշտպան, այդ պատճառով էլ Ադամսին չհաջողվեց կառավարել ներքին գործերը։ Չնայած նրան հաջողվեց մի շարք եվրոպական և հարավամերիկյան երկրիների հետ կնքել առևտրային պայմանագրեր, բայց 1828 թվականին ընդունված նոր հարկացուցակը սպառնում էր լուրջ անհամաձայնություն Անգլիայի հետ։ 1829 թվականի մարտին՝ լիազորությունների դադարելուց հետո, նրան հաջորդեց ստրկության եռանդուն հովանավոր գեներալ Ջեքսոնը։
Ադամսը մահացել է 1848 թվականի փետրվարի 28-ին՝ կոնգրեսի նիստի ժամանակ Վաշինգտոնում։ Հին ամերիկյան դպրոցի ներկայացուցիչ պետական գործիչների շարքում նա Եվրոպայի հետ հարաբերություններում հմուտ և բանիմաց դիվանագետ էր։
Ֆիլմեր Ադամսի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ադամսների ժամանակագրություն» (1976), ԱՄՆ, Մարսել Տրենչարդ, Սթիվ Օսթին, Սթիվեն Գրովեր, Մարկ Վինկվորվ, Դևիդ Բերնի, Ուիլյամ Դենիելս։
- «Ամիսթադ» (1997), ԱՄՆ, Էնթոնի Հոփքինս։
- «Ջոն Ադամս» (2008), ԱՄՆ, Ստիվեն Հինկլ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://web.archive.org/web/20210706181211/https://history.house.gov/Blog/2019/February/2-26_JQA_lasthours/
- ↑ Адамсъ (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1835. — Т. 1. — С. 172.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Kindred Britain
- ↑ https://www.amacad.org/sites/default/files/media/document/2019-10/electionIndex1780-1799.pdf
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adams, John Quincy (1903). «Life in a New England town, 1787, 1788 : diary of John Quincy Adams while a student in the office of Theophilus Parsons at Newburyport». Internet Archive. Boston: Little, Brown. OCLC 749195912. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
- Adams, John Quincy (1874–1877). Adams, Charles Francis (ed.). Memoirs of John Quincy Adams: Comprising Portions of His Diary from 1795 to 1848. 12 v. Philadelphia: J.B. Lippincott & Co. ISBN 9780836950212. OCLC 559230698.
- Adams, John Quincy (1913–1917). Ford, Worthington C (ed.). Writings of John Quincy Adams. 7 v. New York: The Macmillan Company. OCLC 564019879.
- Adams, John Quincy (1810). Lectures on Rhetoric and Oratory: Delivered to the Classes of Senior and Junior Sophisters in Harvard University. 2 v. Cambridge: Printed by Hilliard and Metcalf. OCLC 456915710.
- Butterfield, L. H.; Taylor, Robert J.; Ryerson, Richard A., ed. (1961). The Adams Papers. Cambridge, Mass: Belknap Press of Harvard University Press. OCLC 56354007.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քվինսի Ադամս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 66)։ |
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Լեյդենի համալսարանի շրջանավարտներ
- Հուլիսի 11 ծնունդներ
- 1767 ծնունդներ
- Փետրվարի 23 մահեր
- 1848 մահեր
- Վաշինգտոն քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի նախագահներ
- ԱՄՆ-ի պետքարտուղարներ
- ԱՄՆ-ի նախագահների երեխաներ
- ԱՄՆ-ի դեսպանները Մեծ Բրիտանիայում
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ