Ջոն Վուդեն
Ջոն Վուդեն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1910[1][2] |
Ծննդավայր | Hall, Մորգան շրջան, Ինդիանա, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 4, 2010[3][1] (99 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Պերդյու համալսարան, Martinsville High School? և Ինդիանայի պետական համալսարան |
Մասնագիտություն | սպա, բասկետբոլի մարզիչ, բասկետբոլիստ և գրող |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | coachwooden.com |
John Wooden Վիքիպահեստում |
Ջոն Ռոբերտ Վուդեն (անգլ.՝ John Robert Wooden, հոկտեմբերի 14, 1910[1][2], Hall, Մորգան շրջան, Ինդիանա, ԱՄՆ - հունիսի 4, 2010[3][1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի բասկետբոլիստ և բասկետբոլի մարզիչ։ Վուդենը համարվում է Բասկետբոլի փառքի սրահի խաղացող (ներառյալ 1960 թվականը), ինչպես նաև մարզիչ (ներառյալ 1973 թվականը)։ Նա դարձել է փառքի սրահի առաջին անդամը, որն իր մեջ ներառում էր միանգամից երկու կատեգորիա։ Այդ հաջողությունը հետագայում կրկնել են Լենի Ուիլքենսը, Բիլ Շերմանը և Թոմ Հեյնսոնը։ Վուդենը ուսանողների ազգային առաջնությունում 10 անգամ ղեկավարել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի տղամարդկանց թիմը[4], որտեղ նրանք հաղթել են, ինչն էլ ռեկորդային է ուսանողական բասկետբոլի համար[4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վուդենը ծնվել է 1910 թվականին Ինդիանայի Հոլլ քաղաքում։ 1918 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Կենտերտոնում գտնվող ոչ մեծ ֆերմա։ Մանկության տարիների Վուդենը եղել է տեղական դպրոցական բասկետբոլային աստղ Ֆազի Վանդայվերի երկրպագուն։ 14 տարեկանում Ջոնի ընտանիքը տեղափոխվել է Մարտինսվիլ, որտեղ Վուդենը դարձել է դպրոցական բասկետբոլային թիմի աստղը. 3 անգամ նա թիմին օգնել է հասնել նահանգի առաջնության եզրափակիչ (հաղթել հաջողվել է միայն մեկ անգամ՝ 1927 թվականին), իսկ անձամբ նա ներառված է եղել նահանգի լավագույն խաղացողների խորհրդանշական թիմում:1928 թվականին դպրոցն ավարտելուց հետո Վուդենն ընդունվել է Պերդյուի համալսարան, որտեղ նրա մարզիչն էր Ուորդ «Պիգի» Լամբերտը։ 1932 թվականին համալսարանական թիմը հաղթել է ազգային ուսանողական մրցաշարում, իսկ Վուդենը համարվել է մրցաշարի լավագույն խաղացող, իսկ երեք տարի անընդմեջ ներառվել է հավաքականի լավագույն խաղացողների խորհրդանշական թիմում, ինչը նախկինում չի հաջողվել ոչ մի բասկետբոլիստի։ Վուդենին անվանել են անվանվել է «Ռետինե մարդ Ինդիանայից»՝ հատակին ընկնելիս իր վտանգավոր ցատկերի համար։
Համալսարանն ավարտելուց հետո 1932 թվականի օգոստոսին ՋոնՎուդենն ամուսնացելէ Նելլ Ռայլիի հետ, իսկ սեպտեմբերին դարձել է Կենտուկիում գտնվող Դեյտոնի ավագ դպրոցի բասկետբոլային մարզիչ և անգլերենի ուսուցիչ։ Մարզչական կարիերան Վուդենը սկսել է անհաջողությամբ. Առաջին մրցաշրջանում թիմը նրա գլխավորությամբ 11 խաղից հաղթել է ընդամենը 6-ում։ Վուդենիկարիերայում այս մրցաշրջանը միակն է, որը բացասական տարբերությունունի հաղթանակների և պարտությունների մեջ։ 1934 թվականին Վուդենը վերադարձել է Ինդիանա և Սաութ Բենդի ավագ դպրոցում սկսել է աշխատել որպես անգլերենի ուսուցիչ, բեյսբոլիև բասկետբոլի մարզիչ, ինչպես նաև խմբագիր տեղական հրատարակչությունում։ Հետագայում մի քանի տարի անց Վուդան պրոֆեսիոնալ խաղացել է Բասկետբոլի ազգային լիգայի «Ինդիանապոլիս Կաուտսկիս» թիմի համար։ 1938 թվականին նա ընդգրկվել է NBL-ի լավագույն խաղացողների խորհրդանշական հավաքականում։
1942 թվականին Վուդենը կամավորցուցակագրվել է նավատորմում և ծառայել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ստանալով լեյտենանտի կոչում։ Իր առաջին մուտքը դեպի ծով Վուդենը բաց է թողել կույրաղիքի բորբոքման պատճառով, իսկ նրան փոխարինող սպան մահացել է կամիկաձեների հարձակման պատճառով։ Պատերազմից հետո Վուդենը Ինդիանայի ուսուցիչների քոլեջում (ժամանակակից Ինդիանայի համալսարան) դարձել է բասկետբոլի և բեյսբոլի մարզիչ։ 1946 թվականին բասկետբոլային թիմը նրա գլխավորությամբ զբաղեցրել է առաջին հորիզոնականը Ինդիանայի նահանգային կոնֆերենցիայում և հրավեր ստացել մասնակցելու Կանզասի նահանգում անցկացվող ազգային մրցաշարին, սակայն Վուդենը հրաժարվել է մասնակցությունից, քանի որ մրցաշարի կանոնները աֆրոամերիկացիներին արգելում էին մասնակցել դրան, իսկ Չիկագոյից սևամորթ բասկետբոլիստ Կլարենս Ուոքերը խաղում էր Վուդանի թիմում։ Հաջորդ մրցաշրջանում համալսարանական թիմը կրկնել է իր նվաճումը և կրկին հրավեր ստացել ազգային առաջնությունից, որտեղ աֆրոամերիկացիների համար վերացրել էին մասնակցության սահմանափակումները։
1948 թվականին Վուդենը Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի բասկետբոլի թիմում դարձել է մարզիչ։ Նա այս պաշտոնը զբաղեցնում էր մինչև 1975 թվականը ՝ ամերիկյան քոլեջի բասկետբոլի պատմության մեջ ունենալով ամենահաջողակ կարիերան։ Վուդենի գլխավորությամբ թիմը 10 անգամ դարձել է ազգային չեմպիոն, ընդ որում 1967-1973 թվականներին թողարկել է յոթ անընդմեջ չեմպիոնական տիտղոսների շարք, թիմը նաև առանց որևէ պարտության անցկացրել է չորս մրցաշրջան[5]։ Այն խաղացողներից շատերը, ովքեր ավարտել են Վուդենի դպրոցը, այնուհետև հաջող կարիերա են ունեցել NBA-ում։ Նրանց թվու են փառքի սրահի անդամներ Քարիմ Աբդուլ-Ջաբարը, Բիլ Ուոլթոնը և Գեյլ Գուդրիչը։
1975 թվականին Ջոն Վուդենն անցել է թոշակի, մի քանի գիրք գրել իր կյանքի և բասկետբոլի մասին։ 2003-ին պարգևատրվել է նախագահի ազատության մեդալով։ Մահացել է 2010 թվականի հունիսի 4-ին 99 տարեկան հասակում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 http://sports.espn.go.com/los-angeles/news/story?id=5253601
- ↑ 4,0 4,1 «Ukleja Center Presents Award to Legendary Coach John Wooden». California State University. 2009 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ 5,0 5,1 «John Wooden, former UCLA coach, dies». Associated Press. 2010 թ․ հունիսի 5. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ U S Congress Congressional Record, V. 149, PT. 14, July 17, 2003 to July 25, 2003. — Government Printing Office, 2007. — С. 19569. — 1472 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վուդենի պաշտոնական կայք(չաշխատող հղում)(անգլ.)
- Ջոն Վուդենը փառքի սրահում (որպես խաղացող)(անգլ.)
- Ջոն Վուդենը փառքի սրահում (որպես խաղացող)(անգլ.)
- Հոկտեմբերի 14 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունիսի 4 մահեր
- 2010 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի բասկետբոլային մարզիչներ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Բասկետբոլի փառքի սրահի անդամներ