Ջոն Մայքլ Քոսթերլից
Ջոն Մայքլ Քոսթերլից անգլ.՝ John M. Kosterlitz | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1943[1][2] (81 տարեկան) Աբերդին, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Բնակության վայր(եր) | Փրովիդենս |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Բրաունի համալսարան և Բիրմինգհեմի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկոս |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Գոնվիլ և Քիիզ քոլեջ, Robert Gordon's College? և Բրեյսնոուզ քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Դեյվիդ Ջեյմս Թաուլես |
Պարգևներ | |
Հայր | Hans W. Kosterlitz? |
Կայք | vivo.brown.edu/display/jkosterl |
Michael Kosterlitz Վիքիպահեստում |
Ջոն Մայքլ Քոսթերլից (անգլ.՝ John M. Kosterlitz, հունիսի 22, 1943[1][2], Աբերդին, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ֆիզիկոս, Բրաունի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր։ Դունքան Հալդեյնի և Դեյվիդ Ջեյմս Թաուլես հետ համատեղ արժանացել է 2016 թվականի ֆիզիկայի ասպարեզում Նոբելյան մրցանակի[8], տոպոլոգիական փուլային անցումների և նյութի տոպոլոգիական փուլերի ասպարեզում տեսական հայտնագործությունների համար[9][10][11]։
Ծնվել է Շոտլանդիայի Աբերդին քաղաքում[12], բիոքիմիկոս Հանս Վալտեր Քոսթերլիցի որդին է։ Ստացել է բակալավրի և մագիստրոսի աստիճաններ Քեմբրիջի համալսարանում[12]։ 1969 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան Օքսֆորդի համալսարանում[13]։
Հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի աշխատատեղեր փոխելուց հետո, 1974 թվականին, նա ընդունվեց Բիրմինգհեմի համալսարանի դասավանդող անձնակազմ[12], որպես դասախոս։ 1982 թվականից սկսած նա աշխատել է որպես ֆիզիկայի պրոֆեսոր Բրաունի համալսարանում։ Քոսթերլիցը այժմ հետազոտական թիմի անդամ է Ֆինլանդիայի Աալտո համալսարանում և 2016 թվականից սկսած Կորեայի առաջավոր հետազոտությունների ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր է։
Քոսթերլիցի հետազոտությունների ուղղություններն են խտացված նյութի տեսությունը, մեկ և երկու չափումներով ֆիզիկան, ֆազային անցումները՝ պատահական համակարգեր, էլեկտրոնների տեղաբաշխումը և սփին ապակիները, իսկ դինամիկայում՝ հալումը և սառեցումը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայքլ Քոսթերլիցը ստացել է Նոբելյան մրցանակ 2016 թվականին[14], Մաքսվելի մեդալ և մրցանակ Բրիտանական Ֆիզիկայի ինստիտուտից 1981 թվականին և Լարս Օնսագերի մրցանակ Ամերիկյան ֆիզիկական միությունից 2000 թվականին, հատկապես Քոսթերլից-Թաուլես անցման մասին հետազոտությունների համար։ 1993 թվականից նա անդամակցում է Ամերիկյան ֆիզիկական միությանը։
Աբերդինի համալսարանում հիմնված Քոսթերլիցի կենտրոնը անվանվել է նրա հոր Հանս Քոսթերլիցի պատվին[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 J. Michael Kosterlitz Facts — Nobel Foundation.
- ↑ 2,0 2,1 Gregersen E. Encyclopædia Britannica
- ↑ The Nobel Prize in Physics 2016 — Nobel Foundation.
- ↑ The Nobel Prize amounts — Nobel Foundation.
- ↑ Le Nobel de physique attribué à trois Britanniques pour leurs recherches sur la matière (ֆր.) // Le Monde / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 2016. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ Lars Onsager Prize — APS.
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/onsager.cfm
- ↑ Gibney, Elizabeth; Castelvecchi, Davide (2016). «Physics of 2D exotic matter wins Nobel: British-born theorists recognized for work on topological phases». Nature journal. London: Springer Nature. 538 (7623): 18–18. Bibcode:2016Natur.538...18G. doi:10.1038/nature.2016.20722.
- ↑ The international who's who 1991–92
- ↑ The Nobel Prize in Physics 2016
- ↑ Gibney, Elizabeth; Castelvecchi, Davide (2016). «Physics of 2D exotic matter wins Nobel: British-born theorists recognized for work on topological phases». Nature. London: Springer Nature. 538 (7623): 18–18. Bibcode:2016Natur.538...18G. doi:10.1038/nature.2016.20722.
- ↑ 12,0 12,1 12,2 «Two former Birmingham scientists awarded Nobel Prize for Physics». University of Birmingham. 2016 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Kosterlitz, John Michael (1969). Problems in strong interaction physics (DPhil thesis). University of Oxford.(չաշխատող հղում)
- ↑ Devlin, Hannah; Sample, Ian (2016 թ․ հոկտեմբերի 4). «British trio win Nobel prize in physics 2016 for work on exotic states of matter – live». the Guardian. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Launch of Kosterlitz Centre in Aberdeen 2010». abn.ac.uk. University of Aberdeen.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Մայքլ Քոսթերլից» հոդվածին։ |
|
- Հունիսի 22 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Բրիտանացի ֆիզիկոսներ
- Բրիտանացի նոբելյան մրցանակակիրներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Բրիտանացի գիտնականներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Բրաունի համալսարանի դասախոսներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Բրիտանացի լեռնագնացներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ