Ջոնաթան Գրոֆ
Ջոնաթան Գրոֆ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մարտի 26, 1985[1][2] (39 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լանկաստեր, Փենսիլվանիա |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | երգիչ, հնչյունավորող, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 2676147 |
Ջոնաթան Դրյու Գրոֆ (անգլ.՝ Jonathan Drew Groff, մարտի 26, 1985[1][2], Լանկաստեր, Փենսիլվանիա), ամերիկացի դերասան և երգիչ։ «Գրեմմի» մրցանակի դափնեկիր և «Թոնի» մրցանակի կրկնակի հավակնորդ։ Գրոֆն առավել հայտնի է Բրոդվեյի մյուզիքլներում իր ելույթների շնորհիվ, ինչպես նաև «Glee» (2010—2015), «Որոնման մեջ» (2014—2015) և «Բանականության որսորդ» (2017) սերիալներում խաղացած դերերով։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրոֆը ծնվել և մեծացել է Փենսիլվանիա նահանգի Լանքասթեր քաղաքում՝ ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Ջուլի Գրոֆի (ծննդյամբ Ուիթմերից) և ձիերի մարզիչ Ջիմ Գրոֆի ընտանիքում[5]։ Ունի ավագ եղբայր՝ Դևիդը[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրոդվեյի բեմում Գրոֆի առաջնաելույթ է ունեցել 2005 թվականին, որից հետո առաջատար դեր է ստացել «Գարնանային զարթոնք» մյուզիքլում, իսկ հետո ավելի մեծ հաջողությունների է հասել «Երաժշտության հնչյուններ», «Մազերը» և այլ մյուզիքլներում ունեցած դերերի շնորհիվ։ Մեծ էկրանին առաջնաելույթ է ունեցել 2009 թվականին «Գրոհելով Վուդստոկը» ֆիլմում։
2007 թվականի սկզբին Գրոֆը հեռուստատեսությունում երկրորդական դերով առաջնաելույթ է ունեցել ABC-ի «Մեկ կյանք ապրելու համար» ցերեկային սերիալում։ Ապա Ջեսսի Սենտ Ջեյմսի դերով հայտնվել է «Glee» սերիալում։ Մի քննադատ բացասաբար է գնահատել նրան այդ դերում, նշելով, որ նա համոզիչ չէ հետերոսեքսուալ երիտասարդի կերպարում[6]։ Այնուամենայնիվ, Քրիստին Չենովետն ու շոուի ստեղծող Ռայան Մերֆին պաշտպանել են Գրոֆին[7]։
2012 թվականին նկարահանվել է «Բոս» սերիալի երկրորդ եթերաշրջանում, իսկ հետո հնչյունավորել է հաջող առևտրային անիմացիոն «Սառցե սիրտը» ֆիլմի հիմնական կերպարներից մեկին։ 2015 թվականին ստացել է առանձնահատուկ համբավ՝ «Համիլթոն» մյուզիքլում կատարելով թագավոր Գեորգ III-ի կամեո դերը։ 2014-2016 թվականներին HBO-ի «Որոնման մեջ» սերիալում Գրոֆը կատարել է գլխավոր դեր[8]։ Շոուն բարձր է գնահատվել քննադատների կողմից, սակայն ցածր վարկանիշների պատճառով փակվել է երկրորդ եթերաշրջանից հետո։ Գրոֆը նաև նկարահանվել է նաև «Որոնման մեջ։ Ֆիլմը» (2016) հեռուստաֆիլմում։
2017 թվականից սկսած՝ Գրոֆը գլխավոր դեր է կատարել Նեթֆլիքսի «Բանականության որսորդ» սերիալում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրոֆը գեյ է[9][10]։ 2009-2010 թվականներին նա հանդիպել է դերասան Գևին Կրիլի հետ[11], 2010-2013 թվականներին՝ դերասան Զաքարի Քուինտոյի հետ[12]։ 2018 թվականից հարաբերությունների մեջ է պարուսույց Կորի Բեյքերի հետ[13].
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2009 | Գրավելով Վուդստոկը | Taking Woodstock | Մայքլ Լենգ | |
2010 | Տասներկու երեսուն | Twelve Thirty | Ջեֆ | |
2010 | Դավադիրը | The Conspirator | Լուի Վեյչման | |
2013 | Աստծո զավակը | C.O.G. | Սեմյուել | |
2013 | Սառցե սիրտը | Frozen | Քրիստոֆ (հնչեցում) | |
2014 | Սոֆի | Sophie | Բեն | Կարճամետրաժ ֆիլմ |
Ամերիկացի դիպուկահարը | American Sniper | երիտասարդ Վետմադս | ||
2015 | Սառը տոնակատարություն | Frozen Fever | Քրիստոֆ (հնչեցում) | |
2017 | Օլաֆը և Սառը արկածը | Olaf’s Frozen Adventure | ||
2018 | Ամերիկացի մարդասպանը | American Murderer | Ջեյսոն | Կարճամետրաժ ֆիլմ |
2019 | Սառը սիրտը 2 | Frozen 2 | Քրիստոֆ (հնչեցում) | |
Մատրիցա 4 | The Matrix 4 | պրե-փրոդաքշն |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2007 | Մեկ կյանք ապրելու համար | One Life to Live | Հենրի Մեյքլեր | 11 էպիզոդ |
2008 | Գեղեցիկ/ սիրելի | Pretty/Handsome | Պատրիկ Ֆիտցպեյն | Անհայտ օդաչու |
2010—2015 | Glee | Glee | Ջեսսի Սենտ Ջեյմս | 14 էպիզոդ |
2012 | Լավ կին | The Good Wife | Ջիմի Ֆելներ | «Live from Damascus» Էպիզոդ |
2012 | Շեֆը | Boss | Իեն Թոդ | Կանոնավոր դեր, 10 էպիզոդ |
2014—2015 | Որոնման մեջ | Looking | Պատրիկ | Կանոնավոր դեր, 18 էպիզոդ |
2014 | Սովորական սիրտ | The Normal Heart | Քրեյգ Դոներ | Հեռուստատեսային ֆիլմ |
2016 | Որոնման մեջ։ Ֆիլմը | Looking: The Movie | Պատրիկ | Հեռուստատեսային ֆիլմ |
2017 | Բանականության որսորդ | Mindhunter | Հոլդեն Ֆորդ | Կանոնավոր դեր, 19 էպիզոդ |
2018 | Սիմփսոնները | The Simpsons | դերասան, խաղում՝ եղբայր | Էպիզոդ․ «Bart’s Not Dead» |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ https://variety.com/2024/theater/news/jonathan-groff-cries-winning-first-tony-award-1236039665/
- ↑ 5,0 5,1 Shields, Rachel (2010 թ․ օգոստոսի 22). «Jonathan Groff: Rock Hudson for the 21st century». The Independent (անգլերեն).
- ↑ Satoodeh, Ramin (2010 թ․ ապրիլի 26). «Straight Jacket». Newsweek. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
- ↑ EW staff (2010 թ․ մայիսի 11). «'Glee' creator Ryan Murphy pushes for 'Newsweek' boycott». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «HBO Sets Debut Dates For 'True Detective', 'Looking' & 'Girls' Season 3». Deadline.com. 2013 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Fallon, Kevin (2016 թ․ հուլիսի 20). «How 'Looking' Helped Jonathan Groff Learn to Like Being Gay». The Daily Beast (անգլերեն).
- ↑ Hansen-Bundy, Benjy (2017 թ․ դեկտեմբերի 1). «Mindhunter's Jonathan Groff Talks David Fincher, Coming Out, and Serial Killers». GQ (անգլերեն).
- ↑ Wontorek, Paul (2017 թ․ նոյեմբերի 29). «Mindhunter's Jonathan Groff on Spring Awakening Giggle Fits, His Hamilton Dream Role, Lea Michele the Goat & More». Broadway (անգլերեն).
- ↑ Duffy, Nick (2015 թ․ հուլիսի 8). «Jonathan Groff opens up about dating Zachary Quinto». PinkNews (անգլերեն).
- ↑ Paulson, Michael (2019 թ․ հոկտեմբերի 2). «Jonathan Groff Is a Seymour at Heart». The New York Times (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Գրոֆ» հոդվածին։ |
|
- Մարտի 26 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի երգիչներ և երգչուհիներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի սցենարիստներ