Ջիա Խան
Ջիա Խան | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 20, 1988 |
Ծննդավայր՝ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | հունիսի 3, 2013[1] (25 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մումբայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ Հնդկաստան |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, երգչուհի և մոդել |
IMDb։ | ID 2318317 |
therealjiahkhan.com |
Նաֆիսա «Ջիա» Խան (հինդի՝ नफीसा «जिया» खान, փետրվարի 20, 1988, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 3, 2013[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և երգչուհի։ Իր կարիերայի ընթացքում հասցրել է նկարահանվել ընդամենը 3 ֆիլմում, որոնցից երկուսը վարձույթում վաստակել են ավելի քան 1 մլրդ ռուփի։ Իր առաջին դերի համար առաջադրվել է Filmfare Award մրցանակի` Լավագույն կանացի դեբյուտ անվանակարգում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաֆիսա Խանը (իսկական անունը՝ Ջիա) ծնվել է 1988 թվականի փետրվարի 20-ին, Նյու Յորքում՝ Ալի Ռիզվի Խանի և դերասանուհի Ռաբիա Ամինի ընտանիքում։ Հետագայում նրա ծնողները բաժանվել են։ Մոր հաջորդ ամուսնությունից Ջիան երկու կրտսեր քույր ուներ՝ Կավիտան և Կարիշման[2]։
Դերասանուհի դառնալը Ջիայի երազանքն է եղել վեց տարեկանից, երբ նա դիտել է «Ուրախ մարը» ֆիլմը, որում խաղում էր Ուրմիլա Մատոնդկարը։ Խանը որպես կեղծանուն օգտագործել է Ջիա անունը՝ ի պատիվ «Ջիա» (1998) ֆիլմում Անջելինա Ջոլիի հերոսուհու[3]։
2004 թվականին, տասնվեց տարեկանում, նա հավակնում էր խաղալ Tumsa Nahin Dekha ֆիլմի գլխավոր դերում, սակայն տարիքի պատճառով չի անցել քասթինգը, և նրան փոխարինել է Դիյա Միրզան։ Երկու տարի անց նորամուտը նշել է «Հեշտ չէ հավատալ սիրուն» ֆիլմում` չնայած դրա սադրիչ համատեքստին։ Ֆիլմը ձախողվել է վարձույթում, սակայն նրա դերը արժանացել է քննադատների գովասանքին[4]։
2008 թվականին թողարկվել է «Գաջինի» ֆիլմը, որտեղ նա խաղացել է գլխավոր հերոսի պատմությունն ուսումնասիրող բժշկական քոլեջի ուսանողուհու դերը, և որը դարձել էր Հնդկաստանի այդ տարվա տարվա և կինեմատոգրաֆի ամենահասութաբեր ֆիլմն այդ պահին[5]։
2010 թվականին Խանը գրեթե ավարտել է նկարահանումները «Պարիր հանուն շանսի» ֆիլմում, որտեղ նրա գործընկերը պետք է դառնար Շահիդ Կապուրը, սակայն հեռացել է նախագծից, և նրան փոխարինել է Ժենելիա Դե Սոուզան։ Նույն տարում թողարկվել է նրա վերջին` «Լիքը տունը» Ֆիլմը, որտեղ նա խաղում է գլխավոր հերոսի նախկին կնոջ դերը։ Ֆիլմը բացասական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, սակայն կոմերցիոն հաջողություն է ունեցել։ Նա համաձայնություն է տվել նաև մի քանի ֆիլմերում մասնակցելու համար, որոնցից էր Aap Ka Saaya-ն, որտեղ պետք է խաղար Ռանբիր Կապուրի կնոջ դերը, ֆիլմը, սակայն, այդպես էլ չի ավարտվել[6]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կյանքի ընթացքում դերասանուհին նկարահանվել է միայն երեք ֆիլմերում։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2007 | ֆ | Հեշտ չէ հավատալ սիրուն | Nishabd | Ջիա |
2008 | ֆ | Գաջինի | Ghajini | Սունիտա |
2010 | ֆ | Լիքը տուն | Housefull | Դևիկա Սամտանի |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանուհու վերջին ընկերը, որի հետ նա սկսել է հանդիպել 2012 թվականի սեպտեմբերին, Սուրաջ Պանչոլին էր՝ հնդիկ դերասաններ Ադիտա Պանչոլիի և Զարինա Վահաբի որդին։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]25-ամյա Ջիան 2013 թվականի հունիսի 3-ին կախվել է Ջուհուի (Մումբայ, Հնդկաստան) իր տանը և մահացած է հայտնաբերվել իր մոր կողմից՝ երեկոյան ժամը 11:23-ին[7]։
Դատական փորձաքննությունը ցույց է տվել, որ աղջկա արյան մեջ ալկոհոլ է եղել։
Մի քանի օր անց հայտնաբերվել է դերասանուհու` ինքնասպանությունից առաջ գրած վեց էջանոց գրությունը։ Դրանում Ջիան դիմել է անհայտ տղամարդու՝ խոստովանելով, որ սիրում է նրան և բողոքելով նրա վատ վերաբերմունքից։
Այն բանից հետո, երբ Ջիայի մայրը հրապարակել է այդ գրությունը, 2013 թվականի հունիսի 10-ին Սուրաջ Պանչոլին կալանավորվել է` ինքնասպանության հասցնելու մեղադրանքով[8] և բանտում անցկացնելով 21 օր, ազատ է արձակվել 50 հազար ռուփի գրավի դիմաց[9]։
2013 թվականի հոկտեմբերին Ջիայի մայրը հայտարարել է, որ իր դուստրը սպանվել է «իրեն շատ մոտ ինչ-որ մեկի կողմից», և հրապարակել էր անկախ բժշկական փորձաքննության եզրակացությունը, որում նշվում էր «մեծ հավանականության» մասին, որ դերասանուհու մահը «կախաղանի միջոցով սպանություն էր»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bollywood actor Jiah Khan commits suicide
- ↑ Farhana Farook (2013 թ․ հուլիսի 9). «"I know Jiah is in a safe place now" - Rabia Khan» (անգլերեն). Filmfare. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Had destiny sealed Jiah Khan's fate the day she renamed herself?» (անգլերեն). Zee Media. 2013 թ․ հունիսի 4. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Nishabd is a total loss». Rediff.com. 2007 թ․ մարտի 5. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Box Office 2008». Box Office India. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Bollywood actor's movies after demise- Scoopwhoop». Scoopwhoop.com. 2016 թ․ մարտի 21.
- ↑ «Failing career, troubled love life killed 25-year-old Jiah Khan?» (անգլերեն). Hindustan Times. 2013 թ․ մայիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Singh, Vijay V (2013 թ․ հունիսի 11). «Aditya Pancholi's son Suraj held for abetting Jiah Khan's suicide» (անգլերեն). The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «HC grants Suraj Pancholi bail, downplays Jiah Khan letter» (անգլերեն). DNA. 2013 թ․ հուլիսի 2. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջիա Խան (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիա Խան» հոդվածին։ |
|
- Փետրվարի 20 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հունիսի 3 մահեր
- 2013 մահեր
- Մումբայ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի անգլիացի կանայք
- 21-րդ դարի անգլիացիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Ինքնասպան դերասանուհիներ
- Ինքնասպան երաժիշտներ
- Հնդիկ դերասանուհիներ
- Հնդիկ երգիչներ