Ջեյսոն Բիգս
Ջեյսոն Բիգս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 12, 1978[1] (46 տարեկան) |
Ծննդավայր՝ | Pequannock Township, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող և կինոպրոդյուսեր |
IMDb։ | ID 0004755 |
Ջեյսոն Մեթյու Բիգս (անգլ.՝ Jason Matthew Biggs, մայիսի 12, 1978[1], Pequannock Township, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որն ավելի հայտնի է դարձել «Ամերիկյան թխվածք» կինոկատակերգությունում իր կատարած դերով։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիգսը ծնվել է Նյու Ջերսիում բուժքրոջ և բեռնափոխադրող ընկերության մենեջերի ընտանիքում[2][3]։«Ամերիկյան թխվածք»-ում հրեա Ջիմ Լևենստեյնի դերակատարումից հետո դերասանը հարցազրույցներից մեկում կատակել է, որ նա ունի հրեական բնավորություն, սակայն ինքը պատկանում է իտալացիների սերնդին[4][5]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր գործունեությունը Բիգսը սկսել է տասներեք տարեկանից։ 1991 թվականին նա նկարահանվել է Fox հեռուստաընկերության Drexell’s Class(անգլ.) հեռուստասերիալում։ Նույն թվականին Բիգսը ելույթ է ունեցել Բրոդվեյ թատրոնում բեմադրվող «Զրույց իմ հայրիկի հետ» բեմադրությունում, որն օգնել է իրեն մասնակցել «Աշխարհը շրջվում է» սերիալում։ Այս դերակատարումների համար նա ստացել է «Էմմի» մրցանակ։
15 տարեկանում նրան վերցրեցին մշտական դերակատարման «Ինչպես է պտտվում աշխարհը» հայտնի սերիալում։ Նա նկարահանվել է այնտեղ երկու եթերաշրջան (1994—1995)՝ նվաճելով հեռուստատեսային մրցանակաբաշխության «Դայջեստ օպերա» անվանակարգը։
Այս ամենի պատճառով Բիգսը չկարողացավ ավարտել քոլեջը։ Առաջին կիսամյակը նա սովորում է Նյու Յորքի համալսարանում այնուհետև հեռանալով այնտեղից փորձում է ուսումը շարունակել Նյու Ջերսիի Մոնքլերի համալսարանում։ Բիգսի ուսումը այնտեղ տևեց մի քանի շաբաթ, որի ընթացքում էլ լրացել էր հեռուստատեսության հետ պայմանագրի ժամանակը։ Բիգսը որոշում է մեկնել Հոլիվուդ, որտեղ 1997 թվականին ստանում է իր առաջին դերը «Արձակուրդները Էլվիս Փրեսլիի հետ» ֆիլմում։ Blockbuster Entertainment Awards և MTV Movie Awards կինոմրցանակաբաշխություններում առաջադրված «Ամերիկյան թխվածք»-ում ցնցող հաջողություն ունենալով, Բիգսը սկսեց շատ նկարահանվել։ Բացի այդ, նա բացառիկ պայմանագիր է կնքել Miramax Films-ի հետ և միևնույն ժամանակ գործարք՝ 21st Century Fox-ի հեռուստատեսության հետ նոր նախագծեր մշակելու համար։
Բավականին նման արտաքին տեսք ունենալու պատճառով Ջեյսոնին հաճախ համեմատում են հայտնի դերասան Ադամ Սենդլերի հետ, օրինակ՝ իրենց նմանությունները նշվում է «Ամերիկյան թխվածք. Բոլորը հավաքված են» ֆիլմում։
Ավելի ուշ նկարահանվել է «Նարնջագույն — սեզոնի հիթը» հեռուստասերիալում, որտեղ նույնպես հանդես է գալիս հրեայի կերպարով։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի հունվարին Բիգսը նշանվել է դերասանուհի Ջենի Մոլլենի հետ, որի հետ նա ծանոթացել է «Իմ լավագույն ընկերոջ ընկերուհին» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նրանք ամուսնացել են նույն թվականի ապրիլի 23-ին։ Ամուսինները ունեն երկու զավակ՝ Սիդը (ծնվել է 2014-ի փետրվարին)[6] և Լազլոն (ծնվել է 2017-ի հոկտեմբերին)[7].
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1990 | ֆ | — | Mike Mulligan and His Steam Shovel | փոքրիկ տղա |
1991 | ֆ | Շան հետ դժոխք | The Boy who Cried Bitch | Ռոբերտ |
1991-1992 | ս | Դրեքսելայի դաաը | Drexell’s Class | Ուիլի Թրանքս |
1994 | ս | Ինչպես է պպտտվում աշխարհը | As the World Turns | Պիթ Ուենդալ |
1997 | ֆ | Ճամբարային պատմություններ | Camp Stories | Էբբի |
1997 | ս | Բացարձակ անվտանգություն | Total Security | Ռոբի Ռոզենֆելդ |
1999 | ֆ | Ամերիկյան թխվածք | American Pie | Ջիմ Լևենստեյն |
1999 | ֆ | Դետրոյթ — ռոքի քաղաք | Detroit Rock City | Տղա կարմիր սպորտային հագուտով |
2000 | ֆ | Տղաներ և աղջիկներ | Boys and Girls | Խանտեր/ Սթիվ |
2000 | ֆ | Անահաջողակ | Loser | Պոլ Տանեք |
2001 | ֆ | Լիրբ | Saving Silverman | Դարեն Սիլվերման |
2001 | ֆ | Ամերիկյան թխվածք 2 | American Pie 2 | Ջիմ Լևենստեյն |
1999 | ֆ | Ջեյը և լռակյաց Բոբը հարվածում են | Jay and Silent Bob Strike Back | ինքն իր դերում |
2001 | ֆ | Պրոզակի ազգը | Prozac Nation | Ռեյֆ |
2002 | ս | Ոչ կենտրոնում | Off Centre | Ռիկ Սթիվ |
2003 | ֆ | Ամերիկյան թխվածք։Ամուսնություն | American Wedding | Ջիմ Լևենստեյն |
2003 | ֆ | Ինչ-որ բան ևս | Anything Else | Ջերի Ֆոլկ |
2004 | ֆ | Աղջիկը Ջերսիից | Jersey Girl | Արթուր Բրիքման |
2004 | ս | Ֆրեյզր | Frasier | Բժիշկ Խոուկ |
2005 | ֆ | Իքս տղան | Guy X | Ռուդի Սպրուենս |
2005 | ս | Ուիլը և Գրեյսը | Will & Grace | Երեխա Գլեն |
2006 | ֆ | Սպիտակ գերի | Eight Below | Չարլի Կուպեր |
2006 | ֆ | Կամուսնանամ առաջին հանդիպմանը | Wedding Daze | Անդերսոն |
2006 | ֆ | Պինգվինների Ֆարսը | Farce of the Penguins | անվստահ պինգվին |
2007 | ֆ | — | The Glitch | Ալան |
2007 | ֆ | Ես դժոխքում | I’m in Hell | Նիկ |
2008 | ֆ | Հարսնացուն այն աշխարհից | Over Her Dead Body | Դեն |
2008 | ֆ | Իմ լավագույն ընկերոջ ընկերուհին | My Best Friend’s Girl | Դասթին |
2008 | ֆ | Ցածր կրթություն | Lower Learning | Թոմ Ուիլոմեն |
2009 | ֆ | Քեյթլինի առևանգումը | Kidnapping Caitlynn | Մակս |
2009 | ֆ | Երջանկությունը դեռ ամեն ինչ չէ | Happiness Isn’t Everything | Ջեյսոն Համբուրգեր |
2010 | ֆ | Երրորդ կանոնը | The Third Rule | Դոն |
2010 | ֆ | Իրական սեր | True Love | Հենրի |
2011 | ս | Խենթ սեր | Mad Love | Բեն Պար |
2011 | ֆ | Լավագույն ընկերներ և երեխա | Life Happens | Սերգեյ |
2012 | ֆ | Ամերիկյան թխվածք․ Բոլորը հավաքվել են | American Reunion | Ջիմ Լևենստեյն |
2012 | ֆ | Ընտրություններ | Grassroots | Ֆիլ Քեմփլ |
2012-2013 | ս | Լավ կին | The Good Wife | Դիլան Սթեք |
2012-2014 | ս | Նինջա - կրիաներ | Teenage Mutant Ninja Turtles | Լեոնարդո |
2013 | ֆ | — | Yukon Kornelius | Չկա տվյալ |
2013-2017 | ս | Լավ կին | The Good Wife | Դիլան Սթեք |
2014 | ս | Նարնջագույն — սեզոնի հիթը | Orange Is the New Black | Լարի Բլում |
2016 | ֆ | Բոլոր մեծահասակները | Amateur Night | Գայ Քարթեր |
2016 | ֆ | Երկուսը մեկի համար | All At Once | Մարկսուս |
2016 | ս | Նայելով գիշերը | Nightcap | Ինքն իր դերում |
2016 | ս | Ես սիրում եմ քեզ իմ ձևով | I Like You Just the Way I Am | Ջեյսոն |
2017 | ս | Լավ կռիվ | The Good Fight | Դիլան Սթեք |
2017 | ֆ | Հարգելի Դիկտատոր | Coup d’Etat | Պարոն Սփայնս |
2017 | ֆ | Ովքեր ենք մենք դարձել | Who We Are Now | Վինս |
2017 | ֆ | — | Charlie Foxtrot | Կապիտան Չարլի Թրեյլոր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ «TeenHollywood.com — Jason Biggs is Hot». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Jason Biggs profile at FilmReference.com
- ↑ A Nice Not-Jewish Boy | Arts | Jewish Journal Արխիվացված 2012-07-16 Wayback Machine
- ↑ «Jason Biggs — Times Online». Արխիվացված է օրիգինալից 2011-06-15-ին. Վերցված է 2019-08-03-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 12 (օգնություն) - ↑ «Jason Biggs posts intimate videos of birth of baby boy Sid». Mail Online. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «He's Here! Jason Biggs and Jenny Mollen Welcome Son Lazlo - See His First Photos». PEOPLE.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյսոն Բիգս Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյսոն Բիգս» հոդվածին։ |
|
- Մայիսի 12 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի տղա երեխա դերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ