Ջեյմս Մարապե
Ջեյմս Մարապե | |
Կուսակցություն՝ | Pangu Party? |
---|---|
Կրթություն՝ | University of Papua New Guinea? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | ապրիլի 24, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Tari, Tari-Pori District, Hela Province, Պապուա Նոր Գվինեա |
Քաղաքացիություն | Պապուա Նոր Գվինեա |
Ջեյմս Մարապե (անգլ.՝ James Marape, ապրիլի 24, 1971, Tari, Tari-Pori District, Hela Province, Պապուա Նոր Գվինեա), Պապուա Նոր Գվինեայի պետական և քաղաքական գործիչ։ 2007 թվականի հուլիսին դարձել է Պապուա-Նոր Գվինեայի ազգային խորհրդարանի անդամ՝ ներկայացնելով Խելա նահանգի Թարի-Պորի շրջանը։ 2019 թվականի մայիսի 30-ը դարձավ Պապուա Նոր Գվինեայի ութերորդ վարչապետը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Մարապեն պատկանում է երկրի խոշորագույն ցեղերից և էթնիկ խմբերից մեկի՝ հուլիի ժողովրդին[2]։ Մարապեյի հայրը յոթերորդ օրվա Ադվենտիստական եկեղեցու քահանա էր[3], և Ջեյմս Մարապեն նույնպես կիսում է այդ հավատը[4]։ Ջեյմս Մարապեն հաճախում էր Պապուա Նոր Գվինեայի լեռնաշխարհի Մինջի հիմնական դպրոց և Կաբուֆա ադվենտիստական ավագ դպրոց։ 1993 թվականին ստացել է Պապուա Նոր Գվինեայի համալսարանի արվեստի բակալավրի աստիճան, իսկ 2000-ին` շրջակա միջավայրի պահպանության գիտությունների մագիստրոսի կոչում[5]։ 2001-2006 թվականներին զբաղեցրել է աշխատակազմի կառավարման դեպարտամենտում քաղաքականության նախարարի օգնականի պարտականությունները[6]։ Մարապեն ամուսնացած է Ռեյչել Մարապի հետ, ով ծագում է Արևելյան Սեպիկ նահանգից[7][8]։ Զույգը ունի 6 երեխա[7][8]։
2002 թվականին Ջեյմս Մարապեն առաջին անգամ փորձել է Ազգային խորհրդարան ընտրվել Թարի-Պորի օկրուգում ժողովրդական առաջընթացի կուսակցությունից, սակայն Սաութերն-Հայլենդս նահանգում քվեարկությունը չեղյալ է հայտարարվել բռնության տարածված դեպքերի պատճառով[9][10]։ 2003 թվականին Ջեյմսը կրկին մասնակցեց ընտրություններին, բայց պարտվեց գործող պատգամավոր Թոմ Տոմիապեին[11][12]։ Ջեյմս Մարապեն չի համաձայնել պարտվողի հետ և դատական կարգով վիճարկել է ընտրությունների արդյունքները, սակայն պարտվել է գործը, իսկ հետագա բողոքը մերժվել է[13][14]։
2007 թվականին կրկին մասնակցել է ընտրություններին որպես ազգային դաշինք կուսակցության թեկնածու և հաղթանակ տարել Թոմիապեի նկատմամբ[15][16]։ Այնուհետև դարձավ Մայքլ Սոմարի աշխատակազմի աշխատանքի, տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի խորհրդարանական քարտուղար[17]։ Աշխատել է նաև արտոնությունների կոմիտեի նախագահի տեղակալ և միջկառավարական հարաբերությունների խորհրդարանական ուղղորդման կոմիտեի անդամ։ 2008 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2011 թվականի օգոստոսի 2-ը եղել է կրթության նախարար։ 2012-ի փետրվարին լքել է Ազգային դաշինքի կուսակցությունը և միացել Ժողովրդական ազգային կոնգրեսին[6]։
2012 թվականին վերընտրվեց Թարի-Փորի շրջանի ընտրություններում[18]։ Այնուհետև նշանակվել է ֆինանսների նախարար Փիթեր Օ'Նիլի կառավարությունում[19]։ 2017 թվականին կրկին վերընտրվել Է ընտրություններում՝ ներկայացնելով ժողովրդական ազգային կոնգրեսը[20]։ 2019 թվականի ապրիլի 11-ին Ջեյմսը հրաժարական տվեց ֆինանսների նախարարի պաշտոնից, բայց մնաց ժողովրդական ազգային կոնգրեսի և կառավարության անդամ[19]։ Այնուամենայնիվ, 2019 թվականի ապրիլի 9-ին Ջեյմս Մարապեն հեռացավ կուսակցությունից, իսկ Սեմ Բազիլը 2019 թվականի ապրիլի 18-ին նշանակվեց ֆինանսների նախարար[21]։ 2019 թվականի մայիսին նշանակվեց որպես Փիթեր Օ'Նիլիին վարչապետի պաշտոնում փոխարինելու հավանական թեկնածու[22]։ 2019 թվականի մայիսի 29-ին Փիթեր Օ'Նիլը հրաժարական է տվել, իսկ Ջեյմս Մարապեն 2019 թվականի մայիսի 30-ին վարչապետ է ընտրվել և երդվել նույն օրը[23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Auka-Salmang, Grace (2019 թ․ մայիսի 30). «Marape Sworn In As Country's 8th PM». Papua New Guinea Post-Courier. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Armbruster, Stefan (2019 թ․ մայիսի 31). «Who is James Marape, 8th PM of PNG?». Special Broadcasting Service. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «New Papua New Guinea leader a wildcard in Pacific power play | Reuters». Արխիվացված է օրիգինալից 2020-10-29-ին. Վերցված է 2020-10-26-ին.
- ↑ Hon. James Marape, MP - Tenth Parliament of Papua New Guinea
- ↑ «Hon. James Marape, MP - Ninth Parliament of Papua New Guinea». www.parliament.gov.pg. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 6,0 6,1 «Hon. James Marape, MP - Tenth Parliament of Papua New Guinea». www.parliament.gov.pg. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 7,0 7,1 Zarriga, Miriam (2019 թ․ մայիսի 30). «First Lady Rachael Steps Into Focus». Papua New Guinea Post-Courier. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
- ↑ 8,0 8,1 Tarawa, Helen (2019 թ․ մայիսի 31). «Marape's wife vows to support husband». The National (Papua New Guinea). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Bunpalau, Wesley. «PPP names 78 for poll». Papua New Guinea Post-Courier, March 28, 2002.
- ↑ Rheeney, Alex. «SHP candidates urged to await new elections». Papua New Guinea Post-Courier, August 12, 2002.
- ↑ «Tomiape wins Tari-Pori seat». Papua New Guinea Post-Courier, May 5, 2003.
- ↑ «Death threat and bashing for election official». New Zealand Herald, May 5, 2003.
- ↑ «Tari-Pori petition thrown out». Papua New Guinea Post-Courier, October 25, 2004.
- ↑ «Court dismisses bid to re-open petition». Papua New Guinea Post-Courier, May 3, 2007.
- ↑ «Election losers, supporters urged to accept defeat». The National, August 8, 2007
- ↑ «NA’s Marape leading in Tari Open count». The National, July 19, 2007.
- ↑ «Papua New Guinea premier names vice-ministers». The National, August 30, 2007
- ↑ «Marape is the Happiest Dad». postcourier.com.pg. PNG Post-Courier Online. 2012 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին. «Re-elected for a second term, Tari-Pori MP James Marape slipped into Port Moresby after being declared at 2pm in Tari.»
- ↑ 19,0 19,1 «James Marape resigns as finance minister». Papua New Guinea Post-Courier (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Well done dad». The National. 2017 թ․ հուլիսի 10. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Basil replaces Marape as new Finance Minister». Papua New Guinea Post-Courier (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «James Marape nominated as PNG's alternative PM». RNZ (անգլերեն). 2019 թ․ մայիսի 7. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Lyons, Kate (2019 թ․ մայիսի 30). «Papua New Guinea MPs elect James Marape to be next prime minister». The Guardian (անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Մարապե» հոդվածին։ |
|