Ջեյմս Լովել
Ջեյմս Լովել James Lovell | |||
Բնօրինակ անուն ազգանուն | James Lovell | ||
Ի ծնե | James Arthur Lovell, Jr. Ջեյմս Արթուր Լովելլ կրտսեր | ||
Պետություն | ԱՄՆ | ||
Մասնագիտություն | Տիեզերագնաց, օդաչու | ||
Զինվորական կոչում | Կապիտան | ||
Առաքելություն | Ջեմինի-7, Ջեմինի-12, Ապոլոն-8, Ապոլոն-13 | ||
Տիեզերքում անցկացրած ժամանակը | 29 օր 19 ժամ 03 րոպե | ||
Ծնվել է | 1928 մարտի 25 | ||
Ծննդավայր | Կլիվլենդ, Օհայո, ԱՄՆ | ||
Ամուսին | Մերիլին Լովել | ||
Պարգևներ |
Ջեյմս Արթուր (Ջիմ) Լովել կրտսեր (անգլ.՝ James Arthur "Jim" Lovell, Jr., մարտի 25, 1928[1][2][3][…], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց, օդաչու, ռազմածովային նավատորմի առաջին կարգի կապիտան։ Ավարտել է Վիսկոնսինի համալսարանը Անապոլիսի (Մերիլենդ նահանգ) ռազմածովային ակադեմիան։
«ՆԱՍԱ»-ի տիեզերագնացների խմբում է 1962 թվականից։ 1965 թվականի դեկտեմբերի 4-18-ը Ֆրենք Բորմանի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Զեմինի-7» տիեզերանավով։ 1966 թվականի նոյեմբերի 11-15-ը, Բազ Օլդրինի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ջեմինի-12» տիեզերանավով։ 1968 թվականի դեկտեմբերի 21-27-ը, Բորմանի և Ուիլիամ Անդերսի հետ, որպես հիմնական բլոկի օդաչու, «Ապոլոն-8» տիեզերանավով առաջին թռիչքն է կատարել դեպի Լուսին։ 1970 թվականի ապրիլի 11-17-ը Ջեք Սուայգերտի և Ֆրեդ Հեյսի հետ, որպես հրամանատար, «Ապոլոն-13» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ 1973 թվականին հեռացել է տիեզարագնացի կարիերայից ստանձնել Հյուստոնի ղեկավարվող տիեգերանավերի կենտրոնի գիտության և կիրառական հետազոտությունների բաժնի տնօրենի տեղակալի պաշտոնը։
Լովելի անունով է կոչվում Լուսնի հակառակ երեսի խառնարաններից մեկը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Babelio (ֆր.) — 2007.
- ↑ «Lovell (crater) : Who, What, Where, When». Servinghistory.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Լովել» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 666)։ |