Ջանղա
Արտաքին տեսք
Ջանղա | |
---|---|
վրաց.՝ ჯანღა, կարաչ.-բալկ.՝ Джангы тау | |
Ջանղիթաուն ձախ կողմի ամենաբարձր գագաթն է։ Նրանից աջ գտնվում է Կատընթաուն։ Ավելի աջ (եռանկյունաձև գագաթ, մասամբ ծածկված ամպերով) Գեստոլան է։ Լուսանկարն արված է Սեմենովսկի պիկից։ | |
Տեսակ | լեռ |
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածքային միավոր | Սամեգրելո-Զեմո Սվանեթ և Կաբարդա-Բալկարական Հանրապետություն |
Լեռնաշղթա | Main Caucasus Range? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 5051 մետր |
Հարաբերական բարձրություն | 335 մետր[1] |
Ջանղա (վրաց.՝ ჯანღა, կարաչ.-բալկ.՝ Джангы тау ― Ջանղիթաու ― «Նոր լեռ»), լեռնագագաթ Կովկասյան Գլխավոր լեռնաշղթայի կենտրոնական մասում, Ռուսաստանի և Վրաստանի սահմանագծում։ Գլխավոր գագաթի բարձրությունը 5085 մ է, բարձրությամբ 5-րդն է Կովկասում և Ռուսաստանում, և 2-րդը Վրաստանում (Շխարայից հետո)։
Լեռնաշղթայում Ջանղիթաուն առաջացնում է ևս 2 գագաթ՝ արևմտյան 5058,8[2] մ (43°01′08″ N, 43°03′07″E), հենց այս գագաթն է քարտեզներում նշվում որպես Ջանղիթաու լեռ, և արևելյան՝ 5033,6 մ (43°00′48″ N, 43°04′14″E)։ Այս գագաթը գլխավոր շտաբի քարտեզներում սխալմամբ նշված է որպես Պուշկինի Պիկ, որն իրականում գտնվում է 6.5 կմ հյուսիս-արևելք, Դիխթաու լեռնազանգվածում։
Ջանղիթաուն 13 կիլոմետրանոց յուրօրինակ լեռնազանգվածի՝ Բեզենգյան պատի կենտրոնական մասն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանղա» հոդվածին։ |
|