Պրիպյատ (գետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պրիպյատ (այլ կիրառումներ)
Պրիպյատ | |
---|---|
Պրիպյատը Մոզիրի մոտ | |
Բնութագիր | |
Երկարություն | 775 կմ |
Ավազանի մակերես | 114 300 կմ²[1] |
Ջրի ծախս | 460 |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Ուկրաինա |
Գետաբերան | Կիևի ջրամբար |
Գետաբերանի տեղակայում | Դնեպր[1] |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Pina?, Jasieĺda River?, Tsna River?, Լան, Sluch River?, Pcič?, Ipa?, Braginka River?, Գորին, Stokhid River?, Ստիր, Տուրյա, Ուբորտ, Uzh?, Slovechna?, Tenetyska?, Vyzhivka?, Stviga?, Zhelon?, Upper Bobryk?, Lower Bobryk?, Tremlya?, Tur?, Vyboy River?, Mytva?, Salakucha?, Svіnavod?, Skolodina?, Wić?, Skrypіca?, Little Turia?, Naravlyanka?, Veratsёnka?, Vetlitsa?, Zakovanka?, Smierdź?, Buklёvka?, Nienač?, Turaŭ-Algomelski-canal?, Krushynnaya?, Pieradoĺ? և Mikaševicki? |
Երկիր | Ուկրաինա Բելառուս |
Երկրամաս | Կիևի մարզ, Գոմելի մարզ և Բրեստի մարզ |
Ջրահավաք | Պրիպյատի լողավազան |
Պրիպյատ (ուկրաիներեն՝ Прип'ять, բելառուսերեն՝ Прыпяць), գետ Բելառուսում և Ուկրաինայում, Դնեպրի աջ վտակը։ Երկարությունը 775 կմ է (դրա մեծագույն մասը գետը հոսում է Բելառուսի տարածքով), ավազանը՝ 114․3 հզ. կմ²։ Դնեպրի ամենամեծ աջակաղմյան վտակն է երկարության, ջրառատության և ջրավազանի մակերեսի տեսակետներից[2]։ Թափվում է Կիևի ջրամբարը[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկիզբ է առնում Կովել քաղաքի մոտից, հոսում Պոլեսիեով, թափվում Կիևյան ջրամբարը։ Խոշոր վտակներն են Ստոխոդը, Ստիրը, Գորինը, Ուբորտը, Ուժը, Յասելդան, Լանը, Սլուչը, Պտիչը։ Սնումը խառն է (հիմնականում ձնային)։ Վարարում է մարտի սկզբներին։
Ջրի միջին ծախսը գետաբերանում 460 մ³/վրկ է, առավելագույնը՝ մոտ 6000մ³/վրկ։ Սառցակալում է դեկտեմբերի կեսերին, սառցագերծվում՝ մարտի վերջերին։
Գետի լայնությունը վերին հոսանքում հասնում է մինչև 40, միջին հասանքներում՝ 50—70, ստորինում՝ 100 — առավելապես 250 մետրի, իսկ Կիևի ջրամբար մուտք գործելիս՝ 4—5 կիլոմետրի։ Հունի հատակը ավազային է և ավազճմային։ Գետի թեքությունը 0,08 մ/կմ է։
Պրիպյատը նավարկելի է գետաբերանից վեր մինչև 591 կմ։ Գետով լաստառաքում է իրականացվում։ Զարգացած է նաև ձկնորսությունը։
Պրիպյատը Դնեպր—Բուգյան ջրանցքով կապված է Բուգի, Դնեպր- Նեմանի ջրանցքով և Շարա գետով՝ Նեմանի հետ։ Նավարկելի է մինչև Ստոխոդի գետաբերանը։ Պրիպյատի ափերին են Պինսկ, Պետրիկով, Մոգիր, Նարովլյա, Չեռնոբիլ քաղաքները։
Գետի ափերին գտնվող ամենախոշոր քաղաքը Մոզիրն է, երկրորդը՝ Պինսկը։ Մյուս քաղաքներից, Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի 1986 թվականի աղետալի վթարից հետո, հանրաճանաչ են դարձել հատկապես Չեռնոբիլ և Պրիպյատ քաղաքները, որոնք վերածվել են աղետի գոտու։
Քանի որ Պրիպյատի ջրահավաք տարածքները ախտահարված են ռադիոնուկլիդներով, և հատկապես՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի օտարման գոտու սահմաններում, ուստի հենց այդ գետն է համարվում Կիևի ջրամբար ռադիոնուկլիդներ հասցնող գլխավոր աղբյուրը։ Այդ փաստը հաստատվել է նաև գիտական ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տվյալներով[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պրիպյատը Լունիցի մերձակայքում, 2008
-
Գետը ստորին հոսանքում, 2008
-
Պրիպյատը Պետրիկովի մերձակայքում, 2009
-
Պրիպյատը Չեռնոբիլում, 2009
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тутковский П. А., (1890–1907). «Припять». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - Кокорев Ю. М. По рекам и озёрам Белоруссии. — Изд. 2-е, доп. — М.: Физкультура и спорт, 1975. — 136 с. — (По родным просторам). — 40 000 экз. (1-е издание — 1966)
- Александр Цинкаловский[uk] Старая Волынь и Волынское Полесье. Краеведческий словарь - от древнейших времен до 1914 года. — Виннипег: Общество «Волынь», 1986. — Т. 2.(ուկր.)
- Географическая энциклопедия Украины: в 3-х томах / О. М. Маринич (отв. ред.). — К.: «Украинская энциклопедия» им. М. П. Бажана, 1989.(ուկր.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Каталог річок України (укр.) — Київ: 1957. — P. 70. — 192 p.
- ↑ Припять // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- ↑ Днепр // Энциклопедия украиноведения - В 10 т. / Гол. ред. В. Кубийович.. — Париж-Нью-Йорк: Молодая жизнь, 1957. — Т. 2. — С. 573—574.
- ↑ «Река Припять в зоне отчуждения». www.chornobyl.in.ua (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Припять հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- «Совместная программа по управлению реками. Итоговый Отчёт: Бассейн реки Припять» (PDF). www.jointrivers.org.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) (Февраль 2004)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրիպյատ (գետ)» հոդվածին։ |
|