Պուերտո Կառենյո
Բնակավայր | |||
---|---|---|---|
Պուերտո Կառենյո | |||
իսպ.՝ Puerto Carreño[1] | |||
| |||
Երկիր | Կոլումբիա | ||
Համայնք | Վիչադա | ||
Հիմնադրված է | հուլիսի 16, 1930 թ. | ||
Մակերես | 12 409 կմ² | ||
ԲԾՄ | 51±1 մետր | ||
Բնակչություն | 16 763 մարդ (2023) | ||
Փոստային դասիչ | 990001–990017 | ||
Պաշտոնական կայք | puerto-carreno.com(անգլ.) | ||
| |||
Պուերտո Կառենյո (իսպ. Puerto Carreño), Կոլումբիայի արևելքում գտնվող ինքնավար քաղաք, Վիչադայի վարչական կենտրոնը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից քաղաքավայրում եվրոպացի քրիստոնեական ժողովուրդների առաջին բնակեցումը 1666 թվականին հիմնված էր Հիսուսի միաբանության վանական Ալոնսո դե Նեյրոնի կողմից։ 1991 թվականի հուլիսի 5-ին քաղաքը հռչակվել է որպես Վիչադայի վարչական կենտրոն։
Աշխարհագրական դիրքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը տեղակայված է դեպարտամենտի հյուսիսարևելյան մասում, Օրինոկո գետի ձախ ափին, Մետա գետի միախառնման մոտ, Բոգոտա մայրաքաղաքից մոտավորապես 740 կիլոմետր հյուսիս-արևելք հեռավորության վրա։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը 36 մետր է[2]։
Քաղաքապետարանի հրապարակի մակերեսը կազմում է 12410 կմ²[3]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցիչ | Հնվ. | Փետ. | Մարտ | Ապր. | Մայ. | Հունիս | Հուլիս | Օգոտ. | Սեպ. | Հոկ. | Նոյեմ. | Դեկ. | Տարի |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միջին առավելագույնը, °C | 34,7 | 35,8 | 36,1 | 34,5 | 32,4 | 31 | 30,6 | 31,2 | 32,2 | 33,1 | 33,5 | 33,9 | 33,3 |
Միջին ջերմաստիճան, °C | 28,9 | 29,8 | 30,4 | 29,6 | 28,2 | 27,1 | 26,9 | 27,2 | 27,9 | 28,4 | 28,7 | 28,6 | 28,5 |
Միջին նվազագույնը, °C | 23 | 23,7 | 24,6 | 24,7 | 24 | 23,3 | 23,1 | 23,3 | 23,6 | 23,8 | 23,9 | 23,3 | 23,7 |
Տեղումների նորմային քանակ, мм | 43 | 18 | 38 | 133 | 270 | 458 | 459 | 347 | 195 | 177 | 100 | 30 | 2268 |
Աղբյուր։ Weatherbase |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Կոլումբիայի ազգային վարչության վիճակագրության 2012 թվականի մարդահամարի տվյալների` բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 15 012 մարդ։ Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների[4]։
2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|
13 288 | 13 535 | 13 783 | 14 030 | 14 276 | 14 522 | 14 767 | 15 012 |
2005 թվականի տվյալների համաձայն տղամարդիկ կազմել են քաղաքի բնակչության 50,5%-ը, կանայք կազմել են 49,5%։ Ռասայական հարաբերությամբ քաղաքի բնակչության սպիտակները և մետիսներ կազմել են 70,7%; հնդկացիները՝ 23,8%; սևամորթները՝ 5,5%[5]: Բնակչության գրագիտության մակարդակը 15 տարեկանից մեծերի մոտ կազմում է 85,8%։
Տնտեսություն և տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի տնտեսության հիմնական մասը կազմում է գյուղատնտեսությունը, օգտակար հանածոները, ինչպես նաև ձկնորսությունը։ Քաղաքային և տեղական ձեռնարկությունների ընդհանուր թվի 52,5%-ը կազմում են առևտրային ձեռնարկությունները, 43,9%-ը` սպասարկման ոլորտի ձեռնարկությունները, արդյունաբերական ձեռնարկությունները կազմում են 3,1%-ը, տնտեսության այլ ոլորտի ձեռնարկությունները կազմում են 0,5%։ Դեպի արևմուտք մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվում է օդանավակայանը (ICAO: SKPC, IATA: PCR):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.puerto-carreno.org
- ↑ «Puerto Carreno, Colombia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Municipalities of Colombia» (անգլերեն). Statoids.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Proyecciones de Población departamentales y municipales por área 2005 - 2020» (իսպաներեն). Departamento Administrativo Nacional de Estadística. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Censo General 2005. Perfil Puerto Carreño - Vichada» (PDF) (իսպաներեն). Departamento Administrativo Nacional de Estadistica. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.