Պորտու (պորտ.՝ Porto), քաղաք Պորտուգալիայում։ Բնակչությունը՝ 221 800 մարդ (2008) ։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Մեծությամբ երկրորդ քաղաքն է մայրաքաղաք Լիսաբոնից հետո։ Գտնվում է Լիսաբոնից 270 կմ դեպի հյուսիս։ Քաղաքի կենտրոնը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։
2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 240 հազար, իսկ Մեծ Պորտու ագլոմերացիայում ապրող մարդկանց ընդհանուր թիվը՝ ավելի քան 2,1 միլիոն[2]։ Երկրի մայրաքաղաք Լիսաբոնի հետ մեկտեղ՝ Պորտուն ընդգրկված է աշխարհի գլոբալ քաղաքների ցանկում (ըստ GaWC-ի) և համարվում է համաշխարհային տնտեսական համակարգի կարևորագույն օղակ[3]։
↑ITDS, Rui Campos, Pedro Senos. «Statistics Portugal». Instituto Nacional de Estatística. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)