Jump to content

Պոռնոգրաֆիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոռնոֆիլմի նկարահանման ժամանակ

Պոռնոգրաֆիա, պոռնկագրություն (πόρνη (վաճառում եմ[1]) > հուն․՝ πόρνη - մարմնավաճառ և γράφω - գրում եմ, նկարում եմ, նկարագրում եմ[2]; խոսակցական՝ պոռնո), սեռական օրգանների և սեռական գործողության անմիջապես բնանկարագրական պատկերում կամ դրանց բանավոր նկարագրում, որի նպատակն է սեռական ցանկության առաջացումը։ Պատմության ընթացքում պոռնոգրաֆիան արգելման է ենթարկվելպետական և կրոնական իշխանությունների կողմից, այժմ նույնպես աշխարհի բազմաթիվ երկրներում արգելված է։

Հիվանդագին կախում, որի ընթացքում սեռական հակումը ուղղված է հիմնականում պոռնոգրաֆիկ նյութերին, իսկ սեռական գրգռման և սեռական հաճույքի հասնելը կատարվում է պոռնոգրաֆիկ նյութերի օգտագործմամբ դա կոչվում է պոռնոգրաֆամանիա կամ պոռնոգրաֆամոլություն։[փա՞ստ]

Եզրը ծագումով պարտական է 18-րդ դարի ֆրանսիացի Ռետիֆ դե լա Բրետոնի «Պոռնոգրաֆը կամ Օրինավոր մարդու մտորումները պոռնկության իրական անբարոյականության մասին» Տվյալ գրքում դիտարկվում են մարդու կենսագործունեության այն ոլորտները, որոնք հասարակությունում ավանդաբար անպարկեշտ էին համարվում, ինչի արդյունքում գրքի անունը վերածվել է սեռականության հետ կապված անպարկեշտության հասարակ անվան։

Տարբերությունը էրոտիկայից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոռնոգրաֆիան և էրոտիկան տարբեր են։ Պոռնոգրաֆիային հատուկ են[3]՝:

  • սեռական գործողության մանրամասն պատկերներ կամ բառացի նկարագիր, որի նպատակը սեռական գրգռվածության առաջացնելն է,
  • սեռական գործողությունների ժամանակ դիտավորյալ ուշադրության սևեռում սեռական օրգաններին կամ նրանց մանրամասն նկարագիրը,
  • մարդու բնական սեռականության ժամանակ հոգեկան ապրումների պատկերների կամ նկարագրի բացակայությունը,
  • սեռական ամենաթողության, անբարոյականության, անպատասխանատվության և դաժանության կարծրատիպերի ներշնչումը։

Էրոտիկան «ներկայացվում է որպես սերնդի շարունակության բնազդի ազնվացված հոգևոր հակում» Արվեստում էրոտիկան «մարդկանց սեռական հարաբերությունների խանդավառության մարմնավորումն է»[3]։

Մարդու սեռական օրգանների կամ սեռական գործողության պատկերները գիտական շրջանակներում պոռնոգրաֆիա չեն հանդիսանում, քանի որ տվյալ դեպքում նպատակը ոչ թե սեռական գրգռվածություն առաջացնելն է, այլ մարդու ֆիզիոլոգիայի, հոգեբանության և կազմախոսական առանձնահատկությունների բացահայտումն է։

Գրաֆիկական պատկերումը սեռական ակտի և սեռական օրգանների, եկել է դեռ հնուց։ այդպիսի նկարներ դեռ եղել են հին հունական սափորների, հին հռոմեական ֆրեսկոների, պերուական կերամիկայի վրա, բայց այն ժամանակ դրանց չէին անվանում պոռնոգրաֆիա։

Սկսած Վերածննդի դարաշրջանից մինչ 18-րդ դար ստացել են տարածում պոռնոգրաֆիկ փորագրությունը։

Ֆոտոնկարի ստեղծումից 19-րդ դարում և կինեմատոգրաֆիայի 20-րդ դարում պոռնոգրաֆիան ստացավ նոր շունչ։

Հայաստանի օրենքի անդրադարձը պոռնոգրաֆիային

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի հիման վրա, պոռնկագրական նյութեր և առարկաներ պատրաստելը և տարածելը հանդիսանում է հանցագործություն։

Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելը կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելը՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով[4][5]։

Պարտադրաբար որևէ մեկին պոռնոգրաֆիայի ցուցադրումը կարող է սեռական հետապնդում համարվել[6]

Գյուստավ Կուրբեի «Աշխարհի ծագումը» կտավը կարելի է դիտարկել որպես էրոտիկ գեղանկարի գլուխգործոց[7] կամ պոռնոգրաֆիկ պատկեր[8] (Օրսե թանգարան, Փարիզ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Frisk H. Griechisches etymologisches Wörterbuch, Band II. — Heidelberg: Carl Winter’s Universitätsbuchhandlung. — 1960. — С. 581.
  2. «pornography - Definition from the Merriam-Webster Online Dictionary» (անգլերեն). Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. 3,0 3,1 Эротическое воображение, Порнография // Полный справочник сексопатолога / Абрамович О. Д., Атрощенков Д. В., Богдашич Н. А. и др. / Под ред. Ю. Ю. Елисеева. — М.: Эксмо, 2006. — 576 с.
  4. ՀՀ քրեական օրենսգիրք, Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը, հոդված 263
  5. «Պատասխանատվությունը պոռնոգրաֆիական ֆիլմեր նկարելու կամ դրանցում նկարվելու համար ՀՀ-ում». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
  6. Նվարդ Մելքոնյան, Յուլիանա Մելքումյան (2015). «Արխիվացված պատճենը» (PDF). Սեռական բնույթի հետապնդումները աշխատավայրում որպես կանանց մասնագիտական առաջընթացը խոչընդոտող գործոն. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
  7. Матанцева Т. (15 декабря 2007). «Происхождение Курбе». Взгляд: деловая газета. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. «Полиция Португалии посчитала порнографией работу французского классика Гюстава Курбе». NEWSru.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.