Պինդ մարմին
Պինդ մարմին, նյութի հիմնական վիճակներից մեկը։ Պինդ մարմնի հատկանիշներն են կառուցվածքային պնդությունը և ձևի ու ծավալի փոփոխման դեմ դիմակայությունը։ Ի տարբերություն հեղուկի, պինդ մարմինը չի հոսում՝ իր պարունակող անոթի ձևը ընդունելու համար, և ի տարբերություն գազի, այն չի ընդարձակվում բոլոր հնարավոր ծավալը լցնելու համար։ Պինդ մարմնի ատոմները ամուր կապված են իրար, լինի դա կանոնավոր երկրաչափական ցանցով (բյուրեղային պինդ մարմիններ, որոնք ընդգրկում են մետաղները և հասարակ ջրի սառույցը, թե անկանոն կերպով (անձև պինդ մարմին ինչպես հասարակ պատուհանի ապակի)։
Ֆիզիկայի այն ճյուղը, որն ուսումնասիրում է պինդ մարմինները կոչվում է պինդ մարմնի ֆիզիկա, որն իր հերթին սեղմ նյութի ֆիզիկայի հիմնական ճյուղն է (որը նաև ընդգրկում է հեղուկները)։ Նյութագիտությունը նախնականորեն վերաբերվում է պինդ մարմինների ֆիզիկական և քիմիական հատկություններին։ Պինդ մարմնի քիմիան հատկապես վերաբերվում է նոր նյութերի սինթեզին, ինչպես նաև ճանաչման և քիմիական կառուցվածքի գիտության։
Մանրադիտակային նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պինդ մարմինը կազմող ատոմները, մոլեկուլները կամ իոնները կարող են կանոնավոր կրկնվող օրինակով կամ անկանոն դասավորված լինել։ Այն նյութերը, որոնց բաղադրիչները կանոնավոր օրինակով են դասավորված, կոչվում են բյուրեղներ։ Որոշ պարագաներում այդ կանոնավոր դասավորումը կարող է առանց խանգարումի երկար տարածքում շարունակվել, օրինակ՝ ադամանդները, որոնք միայնակ բյուրեղից են կազմված։ Պինդ մարմինները, որոնք բավականին մեծ են տեսնելու և դիպչելու համար, հազվադեպ են միայնակ բյուրեղից կազմված լինում, այլ միայնակ բյուրեղների մի մեծ քանակից, որոնք կրիստալիտ (crystallite) են կոչվում, և որոնց չափը կարող է լինել մի քանի նանոմետրից մինչև մի քանի մետր։ Այս նյութերը կոչվում են պոլիբյուրեղ (պոլիկրիստալ)։ Մոտավորապես բոլոր հասարակ մետաղները և շատ կերամիկաներ պոլիբյուրեղ են։
Ուրիշ նյութերում ատոմների մեջ ոչ մի երկար շարունակվող կարգ չկա։ Այս պինդ մարմինները կոչվում են անձև (ամորֆ) պինդ մարմիններ, որոնց օրինակներից են պոլիստիրոլը և ապակին։ Պինդ մարմնի բյուրեղ կամ ամորֆ լինելը կապված է նյութի և այն պայմանների հետ, որում այդ պինդ մարմինը կազմվել է։ Դանդաղ սառեցմամբ կազմված պինդ մարմինները հակված են բյուրեղ լինելու, իսկ արագ սառեցմամբ կազմված պինդ մարմինները ավելի հավանական է ամորֆ լինեն։ Նաև, բյուրեղյա մարմնի առանձնահատուկ բյուրեղային կառուցվածքն է կապված նյութի և կազմվելու ձևի հետ։
Որոշ հասարակ իրեր, ինչպիսին են սառույցը կամ մետաղադրամը, ծայրեծայր քիմիականորեն նույնատեսակ են, իսկ շատ ուրիշները պարունակում են մի շարք տարբեր նյութեր՝ սեղմված իրար կողքի։ Օրինակ՝ մի տիպիկ քար տարբեր շատ միներալների և միներալոիդների հավաքածուն է, առանց որևէ հատուկ քիմիական բաղադրության։ Փայտը բնական օրգանական նյութ է, որը բաղկացած է նախնականապես օրգանական լիգնինի մատրիցում տեղավորված բջջանյութի (ցելյուլոզի) մանրաթելերից։
Պինդ մարմինների դասեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պինդ մարմնի ատոմների միջև ուժերը կարող են տարբեր ձևեր ստանալ։ Օրինակ՝ նատրիումի քլորիդի (հասարակ աղի) բյուրեղը կազմված է իոնային նատրիումից և քլորից, որոնք իրար են միացված իոնային կապերի միջոցով։ Ադամանդում կամ սիլիցիումում ատոմները համատեղ են դնում ինենց էլեկտրոնները և ձևակերպում կովալենտ կապեր։ Մետաղներում էլեկտրոնները համատեղացվում են մետաղային կապով։ Որոշ պինդ մարմիններ, հատկապես շատ օրգանական բաղադրություններ, իրար են միացած վան դեր Վաալս ուժերով, որոնք ամեն մոլեկուլի վրայի լիցքի ամոպի բևեռացմամ արդյունքն է։ Պինդ մարմինների տեսակների միջև տարբերությունները իրենց ներքին կապերի արդյունքն են։
- Մետաղներ
- Հանքաքարեր (միներալներ)
- Կերամիկաներ
- Ապակե կերամիկաներ
- Օրգանական պինդ մարմիններ
- Փայտ
- Պոլիմերներ
- Կոմպոզիտ նյութեր
- Կիսահաղորդիչներ
- Նանոնյութեր
- Կենսանյութեր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 297)։ |