Պերպինյան
Քաղաք | |||
---|---|---|---|
Պերպինյան | |||
ֆր.՝ Perpignan | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Շրջան | Արևելյան Պիրենեյներ | ||
Համայնք | canton of Perpignan-7?, canton of Perpignan-8?, canton of Perpignan-9?, Արևելյան Պիրենեյներ, Perpignan Méditerranée Métropole? և arrondissement of Perpignan? | ||
Ղեկավար | Louis Aliot | ||
Հիմնադրված է | 1901 թ. | ||
Առաջին հիշատակում | 927 | ||
Մակերես | 68,07 կմ² | ||
ԲԾՄ | 100 ± 1 մ | ||
Պաշտոնական լեզու | կատալաներեն[1] | ||
Բնակչություն | 120 489 մարդ (2012) | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | +33 468 | ||
Փոստային ինդեքս | 66000 | ||
Փոստային դասիչ | 66000[2] և 66100[2] | ||
Պաշտոնական կայք | mairie-perpignan.fr | ||
| |||
Պերպինյան (ֆր.՝ Perpignan [pɛʁpi'ɲɑ̃], կատ.՝ Perpinyà), քաղաք Ֆրանսիայում` Թետ գետի ափին, Արևելյան Պիրենեյների գավառի վարչական կենտրոնը։ Պատմականորեն հանդիսանում է Ռոսելյո նահանգի գլխավոր քաղաքը։ Միջերկրական ծովից 13 կմ և ֆրանսա-իսպանական հյուսիսային սահմանից 31 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը` 120 489 բնակիչ (2012)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերքառատ հարթավայրում տեղակայված քաղաքը հին ժամանակներից ի վեր համարվել է տեղական գինեգործության կենտրոնը։ Առաջին անգամ հիշատակվել է 927 թվականին։ Ռուիլոնական կոմսերն այն ընտրեցին որպես իրենց նստավայր և ղեկավարեցին Պերպինյանը մինչև 1172 թվականը, որից հետո այն ժառանգեցին Բարսելոնյան կոմսերը։ Հայմե I կողմից իրականացված կատալոնիական հողերի բաժանման ժամանակ Պերպինյանը Բալեարյան կղզիների հետ միասին բաժին հասան Հայմե 2 կրտսերին, և 1276-1344 թվականներին դարձավ այդ թագավորի և նրա երկու հետնորդների համար որպես մայրաքաղաք։
17-րդ դարում, երբ Ֆրանսիան և Իսպանիան բախվեցին Ռուսիլյոնը գրավելու համար, Պերպինյանը վերափոխվեց ամրոցի։ Ըստ 1659 թվականի Պիրենեյան համաձայանագրի՝ մնաց Լյուդովիկոս 14-րդին։ 19-րդ դարում քաղաքային պարիսպները քանդվեցին։ 1936 թվականին Պերպինյան քաղաք Իսպանիայից եկան փախստականներ, որտեղ կատաղի քաղաքացիական պատերազմ էր ընթանում։ 1960 թվականից հետո այստեղ վերաբնակեցվեցին հյուսիսաֆրիկյան գաղութները լքած ֆրանսիացիները[3]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերպինյանի այցեքարտ է համարվում Le Castillet փոքր բերդը, որը կառուցվել է 1368 թվականին և այժմ բաց է զբոսաշրջիկների համար թանգարանի տեսքով։ Ժամանակների հայտնի Պերպինյան միջնաբերդի հիմնասյուների հետևում «խիստ ռեժիմով» պահպանվում է վերջին ժամանակներին վերականգնված Մայլորկի միջնադարի թագավորների ամրոցը։ Սուրբ Հովհաննես տաճարը, հիմնադրված 1324 թվականին Սանչո թագավորի կողմից, կառուցվել է հիմնականում XV և XVI դարերում։ Հնաոճ ծովային տրիբունալը (Loge de Mer) տարիների ընթացքում վերածվել է թատրոնի։
Գեղարվեստական հուշարձաններից զբոսաշրջիկների ուշադրությունը գրավում է Պերպինյան կայարանը, որը զարդարվել է Սալվադոր Դալիի կողմից։ Ռիգո թանգարանում ցուցադրվում են և՛ նկարչի, և՛ կատալոնական վարպետների կտավներ։
-
17-18-րդ դարերի Պերպինյանի ամրությունները
-
Էլ-Կաստելետ
-
Եկեղեցու խորան
-
Կամուրջ
Միջազգային հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաք-եղբայրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանիա, Հաննովեր (1960)
- Միացյալ Թագավորություն, Լանքասթեր (1962)
- ԱՄՆ, Լեյք-Չարլզ, Լուիզիանա (1991)
- ԱՄՆ, Սարասոտա, Ֆլորիդա (1995)
- Լիբանան, Տյուրոս (1997)
- Ալժիր, Մոստագնեմ (2010)
Քաղաք-գործընկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարոկկո, Բերկան
- Իսպանիա, Ժիրոնա (1988)
- Իսպանիա, Բարսելոնա (1994)
- Իսպանիա, Ֆիգերաս (1996)
- Իսրայել, Մաալոտ Տարշիխա (1998)
- Իսպանիա, Լյեյդա (2000)
- Պորտուգալիա, Տավիրա (2001)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Clar J. V. i., Griera L. P. i. Atles Lingüístic del Domini Català (կատ.) — Secció Filològica de l'Institut d'Estudis Catalans. — ISBN 978-84-7283-720-1
- ↑ 2,0 2,1 Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Perpignan: Статья из Encyclopædia Britannica
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերպինյան» հոդվածին։ |
|