Պերոգի
Ուկրաինական խոհանոց[1] և լեհական խոհանոց | |
---|---|
Տեսակ | մակարոնի տեսակ |
Ենթատեսակ | խմորի շերտով կիսաֆաբրիկատներ |
Առաջացման երկիր | Լեհաստան և Չինաստան[2] |
Pierogi Վիքիպահեստում |
Պերոգի (լեհ.՝ pierogi), տարբեր լցոնումներով՝ մսով, ձկով, բանջարեղենով բարակ խմոր, որը ավանդական լեհական ուտեստ է։ Ուտեստը տարածված է նաև Կենտրոնական և արևելյան Եվորպայում[3][4]։ Պատրաստվում է աղի կամ քաղցր համով լցոնված խմորից։ Եփվում է եռացող ջրում կամ տապակվում է թավայի մեջ։ Եռացող ջրի մեջ պատրաստված կարկանդակը ասոցացվում է Կենտրոնական և արևելյան Եվրոպայի խոհանոցների հետ, որտեղ այն համարում են ազգային ուտեստ, հատկապես Լեհաստանում[5][6][7]։ Պերոգին հայտնի են Կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասում, ինչպես նաև հրեաների մոտ և ժամանակակից ամերիկական խոհանոցում՝ հրեա-աշկենազների միջև։
Տիպիկ լցոնումները համարվում են կարտոֆիլը, աղանդերը, թթու դրած կաղամբը, պանիրը, մրգերը։ Պերոգին կարելի է մատուցել կերակրալցուկների հետ, ինչպիսին է հալած յուղը, թթվասերը կամ տապակած սոխը, կամ այս բաղադրիչների համակցությունը։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհական անվանումը՝ pierogi (pieróg-ի հոգնակի ձևը), ընդհանուր սլավոնական տերմին՝ ալյուրով պատրաստվող լցոնումներով ուտեստների համար։ Ծագել է пиръ բառից, որն իր հերթին ծագել է pirъ բառից[8]։ Լցոնված խմորից պատրաստվող ուտեստը տարածված է Եվրասիայում։ «перо́ги» բառը արևմտասլավոնական և արևելասլավոնական լեզուներում՝ ներառյալ ռուսերենում, «пирог» և «пирожки» բառերը ցույց են տալիս անվանման սլավոնական ծագումը։
Այլ անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական պերոգի — Լեհաստանում ամենատարածված տարբերակն է։ Լցոնվում է կաթնաշոռով կամ էլ սոխով կարտոֆիլով։ Անվանումը ծագում է Ռուտենիա շրջանի (Լեհաստանի հարավ-արևելք) անվանումից[9]։
Վարենիկի — պերոգիի անվանում՝ տարածված Ուկրաինայում, Ռուսաստանում, Բելառուսում և այլ ԽՍՀՄ նախկին երկրներում։ Անվանումը ծագում է вар՝ «Եռացող հեղուկ»-ից, որը ցույց է տալիս այս տարբերակով պատրաստվող կարկանդակի եփման հիմնական մեթոդը։
Bryndzové pirohy — բրինզա պանրի տեսակով պատրաստվող կարկանդակ, որը պատրաստվում է Սլովակիայում[10]։
Colțunași — պերոգիի ռումինական տարբերակ[11]։ Անվանումը ծագում է հունարեն καλτσούνι kaltsúni բառից, որն իր հերթին ծագում է իտալական Կալցոնեից։
Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում, բոլոր տեսակները հայտնի են perogi (/pɪˈroʊɡi/) անվանումով[9]։
Ծագման լեգենդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի լեգենդներում ասվում է, որ պերոգին գալիս են Չինաստանից՝ Իտալիայով՝ Մարկո Պոլոյի արշավավանքի ժամանակ[12]։ Մի քանի լեգենդներում էլ ասվում է, որ ուտեստը Լեհաստան է բերվել Կիևյան Ռուսիայից[13]։ Մի լեգենդ էլ պատմում է, որ պերոգին բերվել են արևմուտք՝ մոնղոլների կողմից XIII դարում՝ մոնղոլների արևմտյան արշավանքի ժամանակ։ Լեհաստանում պերոգին աղբյուրներում հիշատակվել են սկսած XIII դարից[14]։ Հորթի երիկամով կարկանդակի բաղադրատոմսը առաջին անգամ գրվել է լեհական խոհարարական «Compendium Ferculorum, albo Zebranie potraw» գրքում (1682)[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դամպլինգներ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բալով կարկանդակ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The dumpling that comforts Poland — обзорная статья BBC(անգլ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://cocinaycomparte.com/recetas/pierogi-o-ravioles-ucranianos
- ↑ https://web.archive.org/web/20170519021030/http://www.minrol.gov.pl/pol/Jakosc-zywnosci/Produkty-regionalne-i-tradycyjne/Lista-produktow-tradycyjnych/woj.-pomorskie/Pierogi-z-kasza-gryczana
- ↑ «pierogi». Canadian Oxford Dictionary. Oxford University Press. 2005. ISBN 9780191735219.
- ↑ «varenyky». Canadian Oxford Dictionary. Oxford Universityand the oners iar gavin adler Press. 2005. ISBN 9780191735219.
- ↑ (Russian) [[[s:ЭСБЕ/Вареники]] [[s:ЭСБЕ/Вареники]]]
{{citation}}
: Check|url=
value (օգնություն); Missing or empty|title=
(օգնություն); URL–wikilink conflict (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link). The dish was classified as «малороссийский» (malorossiyskiy, Little Russian), with «Малороссия» (Malorossiya, Little Russia) being at that time a common geographical term referring to the territory of modern-day Ukraine. - ↑ Українські страви, Державне видавництво технiчної лiтератури УРСР (Ukrainian Dishes (Ukrainian), State publishing house for technical literature of Ukrainian SSR
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)) - ↑ Українська нацiональна кухня, Сталкер (Ukrainian Ethnic Cuisine (Ukrainian), Stalker Publishers
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)) - ↑ Food Culture in Russia and Central Asia, 2005, p 75, By Glenn Randall Mack, Asele Surina
- ↑ 9,0 9,1 9,2 The dumpling that comforts Poland, BBC, 2019
- ↑ «Bryndza Pierogi (Bryndzové Pirohy) recipe - Slovak Cooking». www.slovakcooking.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «COLŢUNÁŞ» (ռումիներեն). DEX on line. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Facts & History About Pierogi». www.polskafoods.com. 2014 թ․ մայիսի 2. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Paluch, Marta. «O cudach św. Jacka, który karmił krakowian pierogami». Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Polish Food 101 ‒ Pierogi | Artykuł | Culture.pl». Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.