Պեպե (ֆուտբոլիստ, 1935)
Պեպե | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | պորտ.՝ Pepe |
Մասնագիտացում՝ | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Երկիր՝ | Բրազիլիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 25, 1935[1] (89 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սանտոս, Սան Պաուլու, Բրազիլիա |
Ակումբ՝ | Սանտոս և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքական |
Հասակ՝ | 175 սանտիմետր |
Քաշ՝ | 71 կիլոգրամ |
Ժոզե Մասիա (պորտ.՝ José Macia, փետրվարի 25, 1935[1], Սանտոս, Սան Պաուլու, Բրազիլիա), ավելի հայտնի է որպես Պեպե (պորտ.՝ Pepe), բրազիլացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել է 40 հանդիպման։ Աշխարհի կրկնակի չեմպիոն (1958, 1962), երկու անգամ էլ ոչ մի րոպե չի խաղացել մրցաշարերում (Կաստիլյոյի և Գ. Մազետիի նման (1934, 1938)), քանի որ, ընդգրկված լինելով հայտացուցակում, հենց մեկնարկից առաջ վնասվածք է ստացել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է իսպանացի էմինգրանտների ընտանիքում։
Պեպեն ավելի շատ հայտնի է որպես «Սանթոս» ՖԱ-ի կազմում ավելի քան 400 գոլի հեղինակ[2][3][4][5]։ Նա եղել է 1950-1960-ականների «Սանթոսի» մեծ թիմի առաջատարներից մեկը (ակումբում խաղացել է 1954-1969 թվականներին) և ակումբի կազմում գոլերի քանակով զիջում է միայն Պելեին։ Պեպեն Բրազիլիայի հավաքականի հիմնական խաղացողն էր հարձակման ձախ եզրում, սակայն ամեն անգամ աշխարհի առաջնության մեկնարկից առաջ վնասվածքներ էր ստանում և իր տեղը զիջում Մարիո Զագալոյին[6]։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո դարձել է «Սանթոսի» երիտասարդական թիմերի մարզիչը։ 1973 թվականին՝ որպես գլխավոր մարզիչ ինքնուրույն աշխատելու առաջին իսկ տարում, «Սանթոսի» հետ հաղթել է Սան Պաուլու նահանգի առաջնությունը։
1978 թվականից սկսվեց Պեպեի մարզչական կարիերայի ավելի ակտիվ շրջանը։ 1981 թվականին «Ատլետիկո Մինեյրոյի» հետ հաղթել է Մինաս Ժերայս նահանգի առաջնությունը։ 1986 թվականին «Ինտերնասիոնալ Լիմեյրա» թիմը տարավ Պաուլիստա լիգայի հաղթանակ, ինչը մինչ օրս այդ ակումբի պատմության մեջ ամենաբարձր նվաճումն է։ Նույն թվականին գլխավորել է «Սան Պաուլուն» և օգնել «եռագույններին» դառնալ Բրազիլիայի չեմպիոն։
Ընդհանուր առմամբ, ավելի քան 30 տարվա մարզչական կարիերայի ընթացքում Պեպեն աշխատել է երեք մայրցամաքների չորս երկրների ավելի քան մեկուկես տասնյակ ակումբների հետ, 1989 թվականին գլխավորել Է Պերուի հավաքականը։
2004 թվականին հեռացել է ակտիվ մարզչական գործունեությունից։
Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես խաղացող
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1958, 1962 թվականների Աշխարհի չեմպիոն (2)
- 1955, 1956, 1958, 1960, 1961, 1962, 1964, 1965, 1967, 1968 թվականների Պաուլիստա Լիգա (10)
- 1961, 1962, 1963, 1964, 1965 թվականների Բրազիլիայի չեմպիոն (5)
- 1963, 1964, 1966 թվականների Ռիո-Սան-Պաուլու մրցաշար (3)
- 1962, 1963 թվականների Լիբերտադորեսի Գավաթ (2)
- 1962, 1963 թվականների Միջմայրցամաքային գավաթ (2)
- 1968 թվականի Միջմայրցամաքային չեմպիոնների Սուպերգավաթ (1)
Որպես մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1986 թվականի (Սան-Պաուլու) Բրազիլիայի Չեմպիոն (1)
- 1993 թվականի Ճապոնիայի Չեմպիոն(1)
- 1973 (Սանտոս), 1986 (Ինտերնասիոնալ Լիմեյրա) թվականների Սան Պաուլու նահանգի չեմպիոն (2)
- 1981 (Աթլետիկո Մինեյրո) թվականի Մինաս-Ժերայս նահանգի չեմպիոն
- 1985 (Ֆորտալեզա) թվականի Սվեարա նահանգի չեմպիոն (1)
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Պաուլիստա Լիգա | ՏՐՍՊ | ՉԲ / ԿՌԳՊ | ԿԼ | ՄԿԿ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սանթոս | 1954 | ? | 0 | 0 | 0 | - | - | - | - | - | - | ? | 0 |
1955 | ? | 10 | 2+ | 2 | - | - | - | - | - | - | ? | 12 | |
1956 | ? | 10 | - | - | - | - | - | - | - | - | ? | 10 | |
1957 | ? | 20 | 2+ | 2 | - | - | - | - | - | - | ? | 22 | |
1958 | ? | 28 | 6+ | 9 | - | - | - | - | - | - | ? | 37 | |
1959 | ? | 41 | 3+ | 3 | 5 | 1 | - | - | - | - | ? | 45 | |
1960 | ? | 21 | ? | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ? | 21 | |
1961 | ? | 24 | 6+ | 9 | 5 | 4 | 0 | 0 | 0 | 0 | ? | 37 | |
1962 | ? | 9 | 0 | 0 | 5 | 3 | 8 | 4 | 2 | 1 | ? | 17 | |
1963 | ? | 4 | 2+ | 2 | 3 | 3 | 3 | 0 | 3 | 2 | ? | 11 | |
1964 | ? | 10 | 4+ | 4 | 6 | 5 | 2 | 1 | 0 | 0 | ? | 20 | |
1965 | ? | 2 | ? | 0 | 3 | 0 | 7 | 3 | 0 | 0 | ? | 5 | |
1966 | ? | 1 | ? | 0 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | ? | 2 | |
1967 | ? | 0 | - | - | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ? | 0 | |
1968 | ? | 0 | - | - | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ? | 0 | |
1969 | 1 | 0 | - | - | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
Ընդհանուր կարերայի ընթացքում | 284 | 180 | 70 | 31 | 34 | 17 | 20 | 8 | 5 | 3 | 413 | 239 |
Աղբյուրներ՝
- Gabriel Santana. «Pepe – Lista de gols». Acervosantosfc.com (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-09-23-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 20-ին.
- «Pepe». Ceroacero.es (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 20-ին.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Ídolos» (պորտուգալերեն). «Сантос». 2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Pepe» (պորտուգալերեն). Terceiro tempo. 2022 թ․ մարտի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Pepe» (պորտուգալերեն). Музей футбола. 2020. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Há 66 anos, Pepe fazia sua estreia com a camisa do Santo» (պորտուգալերեն). Gazeta Esportiva. 2020 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Jorge Luiz Rodrigues (2018 թ․ մարտի 2). «De Chico Formiga a Neymar, os 60 anos de sustos e dramas no caminho da Copa» (պորտուգալերեն). Globo. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 11-ին.