Jump to content

Պա Կոնատե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պա Կոնատե
Քաղաքացիությունը  Շվեդիա և  Գվինեա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 25, 1994(1994-04-25)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Մալմյո
Հասակ 172 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ[4]
Դիրք պաշտպան

Պա Մոմոդու Կոնատե (շվեդ.՝ Pa Momodou Konate, ապրիլի 25, 1994(1994-04-25)[1][2][3], Մալմյո), գվինեացի և շվեդ ֆուտբոլիստ, «Բոտև» ֆուտբոլային ակումբի և Գվինեայի հավաքականի պաշտպան։ 2016 թվականի օլիմպիական խաղերի մասնակից Շվեդիայի օլիմպիական հավաքականի կազմում։ Հայրը Գվինեայից է, մայրը՝ Գամբիայից[5]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնատեն «Էսթեր» ակումբի կազմում

Կոնատեն իր հարազատ քաղաքի «Մալմյո» ֆուտբոլային ակումբի սան է։ 2013 թվականի ապրիլի 17-ին ԱԻԿ-ի ֆուտբոլային ակումբի դեմ խաղում Պան նորամուտն է նշել Ալսվեսկանում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Սիմոն Թերնին[6]։ Նույն մրցաշրջանում Կոնատեն դարձել Է Շվեդիայի չեմպիոն և Շվեդիայի սուպերգավաթակիր։

2014 թվականին սկզբին Պան վարձավճարով տեղափոխվել է «Էսթեր» ֆուտբոլային ակումբ։ Ապրիլի 6-ին «Էնգելհոլմի» դեմ խաղում նա նորամուտն է նշել Սուպերէթանում[7]։ Վարձակալությունից հետո Կոնատեն վերադարձել է «Մալմյո» և երկրորդ անգամ նվաճել Շվեդիայի ֆուտբոլի 2014 թվականի առաջնությունը և Սուպերգավաթը։

2017 թվականի ամռանը Պան տեղափոխվել է իտալական ՍՊԱԼ[8]։ Ֆերարայից ակումբի կազմում նա նորամուտն է նշել օգոստոսի 12-ին «Ռենատե» ակումբի դեմ Իտալիայի գավաթի 2017-2018 թվականների խաղարկության երրորդ տուրի խաղում։

2018 թվականի օգոստոսի 1-ին «Ցինցինատի» ակումբը հայտարարել է մրցաշրջանի մնացած հատվածի համար Կոնատեին վարձակալելու մասին[9][10]։ Նրա նորամուտը ԱՄՆ-ի երկրորդ դիվիզիոնում տեղի է ունեցել օգոստոսի 22-ին «Ատլանտա Յունայթեդ» 2-ի դեմ խաղում[11]։

2019 թվականի փետրվարի 27-ին Պան վերադարձել է Շվեդիա՝ մեկ տարվա պայմանագիր կնքելով «Սունդսվալ» ակումբի հետ[12]։

2020 թվականի հուլիսի 15-ին Պան պայմանագիր է կնքել «Յենչեպինգս Սեդրա» Սուպերէթանի ակումբի հետ մինչև մրցաշրջանի ավարտը[13]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Շվեդիայի երիտասարդական հավաքականի կազմում Կոնատեն հաղթել է Չեխիայի երիտասարդական առաջնությունում։ Մրցաշարում նա պահեստայինների թվում էր և խաղադաշտ դուրս չի եկել։

2016 թվականի հունվարի 6-ին Էստոնիայի հավաքականի հետ ընկերական խաղում Կոնատեն նորամուտն է նշել Շվեդիայի հավաքականում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ադամ Լունդկվիստին[14]։

2016 թվականին Պան Շվեդիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին։ Մրցաշարում նա խաղացել է Կոլումբիայի[15], Նիգերիայի[16] և Ճապոնիայի հավաքականների դեմ խաղերում[17]։

2019 թվականին Պան փոխել է ֆուտբոլային քաղաքացիությունը՝ Գվինեայի հավաքականում նորամուտը նշելով հոկտեմբերի 15-ին Չիլիի հավաքականի հետ ընկերական խաղում։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ

Շվեդիա Շվեդիա «Մալմյո ֆուտբոլային ակումբում»

  • Շվեդիայի 2013 թվականի ֆուտբոլի առաջնություն
  • Շվեդիայի 2014 թվականի ֆուտբոլի առաջնություն
  • Շվեդիայի 2016 թվականի ֆուտբոլի առաջնություն
  • Շվեդիայի 2013 թվականի ֆուտբոլի սուպերգավաթակիր
  • Շվեդիայի 2014 թվականի ֆուտբոլի սուպերգավաթակիր

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ «Ցինցինատի ֆուտբոլային ակումբ, 2015-2018 թվականներ»

  • 2018 թվականի Միացյալ ֆուտբոլային լիգայի կանոնավոր առաջնության հաղթող

Միջազգային

Շվեդիա Շվեդիա Շվեդիայի ֆուտբոլի հավաքական մինչև 21

  • Եվրոպայի 2015 թվականի ֆուտբոլի երիտասարդական առաջնություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 https://www.uslchampionship.com/pa-konate
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. Olympedia — 2006.
  5. John Börén (2013 թ․ մայիսի 2). «Pa Konate: När man väl fått spela är man inte lika nöjd med att sitta på bänken». SvenskaFans.com (շվեդերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  6. «АИК VS. Мальмё 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 17.
  7. «Энгельхольм VS. Эстер 1:4» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ ապրիլի 6.
  8. «Calciomercato Spal, è ufficiale: firma Pa Konate». Corriere dello Sport (իտալերեն). 27 luglio 2017. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  9. «FC Cincinnati Takes Pa Konate On Loan From Serie A's S.P.A.L». FC Cincinnati (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  10. Charlie Hatch (2018 թ․ օգոստոսի 1). «FC Cincinnati announces loan deal for Swedish international Pa Konate from Serie A club SPAL». Cincinnati Enquirer (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  11. «FCC Defeats Atlanta United 2 In Record Fashion». FC Cincinnati (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  12. «Pa Konate klar för GIF Sundsvall». GIF Sundsvall (շվեդերեն). 27 februari 2019. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  13. Ludwig Billengren (15 juli 2020). «Officiellt: Pa Konate klar för superettan-klubb». fotbollskanalen.se (շվեդերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  14. «Швеция VS. Эстония 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունվարի 6.
  15. «Швеция (до 23) VS. Колумбия (до 23) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 5.
  16. «Швеция (до 23) VS. Нигерия (до 23) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 8.
  17. «Япония (до 23) VS. Швеция (до 23) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 11.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պա Կոնատե» հոդվածին։