Պաոլա դե Միքելի
Պաոլա դե Միքելի | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Սուրբ Սրտի կաթոլիկ համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 1, 1973[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Կայք՝ | paolademicheli.it |
Պաոլա դե Միքելի (իտալ.՝ Paola De Micheli, սեպտեմբերի 1, 1973[1], Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար (2019 թվականից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաոլա դե Միքելին ավարտել է Միլանի Սուրբ Սրտի Կաթոլիկ համալսարանը, որտեղ սովորել է քաղաքագիտություն։ Մասնագիտական գործունեությունն սկսել է Պյաչենցայի գյուղատնտեսության և սննդի կոոպերատիվ կոնսորցիումում։ 1999-2004 թվականներին եղել է Պոնտենուրեի կոմունալ խորհրդի պատգամավոր, 2007 թվականի հունիսից մինչև 2010 թվականի մարտը Պյաչենցայի վարչակազմում զբաղեցրել է տնտեսաֆինանսական և մարդկային ռեսուրսների գծով դատական ատենակալի պաշտոնը[2]։
Երիտասարդ տարիքում եղել է Քրիստոնեադեմոկրատական կուսակցության անդամ (առաջին անգամ անդամավճար է վճարել 1990 թվականին[3]), նրա լուծարումից հետո կուսակցական վերակազմավորմանը զուգընթաց անդամագրվել Է Իտալիայի ժողովրդական կուսակցությանը, ապա՝ Մարգարիտկային և վերջապես՝ Դեմոկրատական կուսակցությանը։ 2008 թվականին առաջին անգամ ընտրվել է Իտալիայի Պատգամավորների պալատում, 2009 թվականից, երբ Դեմոկրատական կուսակցության առաջնորդը Պիեռ Լուիջի Բերսանին էր, աշխատել է կուսակցության քարտուղարության տնտեսական բաժնում՝ ղեկավարելով փոքր և միջին ձեռնարկատիրության խնդիրները։ Ջանի Կուպերլոյի և Էնրիկո Լետայի քաղաքական դաշնակիցն է, 2018 թվականի սեպտեմբերից համագործակցել է Նիկոլա Դզինգարետիի հետ[4]։
2013 թվականի ապրիլի 15-ին դարձել է Պատգամավորների պալատի 17-րդ գումարման Դեմոկրատական կուսակցության խմբակցության նախագահի առաջին տեղակալ, 2013 թվականի մայիսի 16-ին՝ նիստերի դահլիճի պատվիրակ։
2014 թվականի նոյեմբերի 10-ին Ռենցիի կառավարությունում նշանակվել է տնտեսության և ֆինանսների նախարարության կրտսեր պետքարտուղար Ջովաննի Լենինիի փոխարեն[5], որը պաշտոնից ազատվել էր 2014 թվականի սեպտեմբերի 30-ին՝ մագիստրատուրայի բարձրագույն խորհրդի նախագահի տեղակալ նշանակվելու պատճառով[6]։
2016 թվականի դեկտեմբերի 29-ին՝ Ջենտիլոնիի կառավարության ձևավորման ժամանակ, պահպանել է նախկին պաշտոնը[7] և զբաղեցրել այն մինչև 2018 թվականի հունիսի 1-ին կառավարության լիազորությունների ավարտը։
Հաջորդ տարի՝ 2019 թվականի փրայմերիզների ժամանակ, նա աջակցել է Նիկոլա Զինգարեթիին[8]. հենց որ Զինգարեթին ընտրվել է քարտուղար, Դե Միկելը դարձել է Դեմոկրատական կուսակցության քարտուղարի նոր տեղակալի հավակնորդ[9][10]։
2019 թվականի սեպտեմբերի 4-ին՝ Ջուզեպպե Կոնտեի երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ, նշանակվել է ենթակառուցվածքի և տրանսպորտի նախարար[11], իսկ սեպտեմբերի 5-ին նոր կաբինետը երդում է տվել[12]։
2020 թվականի օգոստոսի 3-ին Ջենովայում՝ 2018 թվականին փլուզված Պոնտե Մորանդիի տեղում, մասնակցել է Սուրբ Գեորգիի կամրջի բացման արարողությանը[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Openpolis
- ↑ «Paola De Micheli» (իտալերեն). il Sole 24 Ore. 2016 թ․ փետրվարի 24. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Primarie PD. Il ritratto di Paola De Micheli» (իտալերեն). piacenzasera.it. 2012 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Silvio Buzzanca (2019 թ․ մարտի 5). «Chi è Paola De Micheli, candidata a essere la vice di Zingaretti nel Pd» (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Pietro Salvatori (2014 թ․ հոկտեմբերի 31). «Matteo Renzi sottosegretari: Davide Faraone e Paola De Micheli sbarcano al governo» (իտալերեն). Huffington Post. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «GIOVANNI LEGNINI. Chi è il nuovo vicepresidente del Consiglio superiore della magistratura (Csm)» (իտալերեն). il Sussidiario. 2014 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Gentiloni completa la squadra: ecco i sottosegretari, non assegnata la delega sui Servizi» (իտալերեն). la Repubblica. 2016 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Paola De Micheli apre i lavori di "Piazza Grande", l'incontro promosso da Nicola Zingaretti». ilpiacenza.it. 2018 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Chi è Paola De Micheli, candidata a essere la vice di Zingaretti nel Pd». La Repubblica. 2019 թ․ մարտի 5. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Pd: Orlando-De Micheli vice Zingaretti» (իտալերեն). ANSA. 2019 թ․ ապրիլի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Governo Conte bis: ecco la lista completa dei ministri» (իտալերեն). la Repubblica. 2019 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Il nuovo governo ha giurato, iniziato il primo Consiglio dei ministri» (իտալերեն). la Stampa. 2019 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Andrea Carli e Nicoletta Cottone (2020 թ․ օգոստոսի 3). «Nuovo ponte di Genova, tagliato il nastro. Mattarella: «La ferita non si rimargina». Bucci: «Se ci sono costi extra fattura ad Aspi»» (իտալերեն). il Sole 24 Ore. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «DE MICHELI Paola - PD» (իտալերեն). Camera dei deputati. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- «Biografia di Paola De Micheli» (իտալերեն). cinquantamila.it. 2014 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաոլա դե Միքելի» հոդվածին։ |
|