Պայթեցման աշխատանքներ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Պայթեցման աշխատանքներ՝ ժողովրդական տնտեսության մեջ տարվող աշխատանքներ, որոնք կատարվում են բնական (ապար, փայտանյութ, սառույց) կամ արհեստական (բետոն, քարի և աղյուսի շարվածք, մետաղներ և այլն) նյութերի վրա պայթյունի ներգործությամբ՝ դրանք անհրաժեշտ քայքայման ու տեղափոխման կամ կառուցվածքի և երկրաչափական ձևերի փոփոխման նպատակով։
Պայթեցման աշխատանքները կատարվում են պայթուցիկ նյութերով (ՊՆ) և պայթեցման միջոցներով (կրակահաղորդիչ քուղով պատիճ-դետոնատորներ, էլեկտրագետոնատորներ), որոնք նախնական իմպուլս են ստեղծում ՊՆ-ի պայթյունի գրգռման համար, ինչպես նաև այդ իմպուլսը հաղորդում անհրաժեշտ հեռավորության վրա։ ՊՆ պայթեցվող օբյեկտի ներսում տեղադրելու համար (լիցքավորում), որպես կանոն, հորատումով նախապես ստեղծվում է խոռոչ (պայթանցք, հորատանցք, խուց), այդ պատճառով պայթեցման պրոցեսների ամբողջությունը հաճախ անվանում են հորատապայթեցման աշխատանքներ։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայթեցվող օբյեկտի խոռոչում կամ մակերևույթին տեղադրված և պայթեցման միջոցներով հանդերձված ՊՆ-ի դոզավորված քանակությունն անվանում են լիցք։ Պայթեցվող աշխատանքների կիրառման ոլորտն ընդարձակ է․ առավելագույն ծավալի դրանք հասնում են լեռնային գործում՝ օգտակար հանածոների սեյսմիկ հետախուզման նպատակով, հանքավայրերի բացման համար։
Պինդ օգտակար հանածոների արդյունահանման դեպքում պայթյունային հանքահատումը հանքազանգվածից անջատում է ապարը՝ միաժամանակ ջարդելով և տեղափոխելով այն։
Շինարարության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայթեցման աշխատանքները կատարվում են շինարարական հրապարակները հարթեցնելու, սառած և ժայռոտ գրունտը փխրեցնելու, գլաքարերն ու կոճղերը հեռացնելու, հանվածքներ և փոսորակներ առաջացնելու, տղմալիցքային ու քարալիցքային պատվարներ, ճանապարհային և հիդրոտեխնիկական թունելներ կառուցելու համար և այլն։ Ջրային տնտեսության մեջ պայթեցման աշխատանքները տարվում են ջրամբարների հատակն ու գետերի նավուղիները խորացնելու, գետերի հուներն ուղղելու և մաքրելու, սահանքներն ու ծանծաղուտները վերացնելու, կառույցները սառույցից պահպանելու համար։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բևեռային պայմաններում պայթեցման աշխատանքներ․կիրառվում են սառցադաշտերն ու սառցաժայռերը քայքայելու, սառցի մեջ կաշկանդված նավերն ազատելու համար։ Մետալուրգիական արդյունաբերության մեջ պայթեցման աշխատանքները տարվում են մետաղն ամրացնելու, թերթավոր մետաղից բարդ դետալներ դրոշմելու, մետաղը կտրելու ու եռակցելու, դժվարամատչելի տեղերում գամեր տեղադրելու, խարամը ջարդելու համար։
Քիմիական արդյունաբերության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայթեցման աշխատանքների միջոցով արմատահանում են կոճղերը, որոնք հումք են ծառայում բևեկնտյուղի-բևեկնախեժի արտադրության համար։
Գյուղատնտեսության և անտառտնտեսության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսության և անտառտնտեսության մեջ կիրառվում է ծառերը պայթյունով տապալելու եղանակ՝ անտառային հրդեհների տարածումը կանխող պաշտպանական շերտեր ստեղծելու համար։ Պայթեցման աշխատանքները օգտագործվում են նաև տարածություններ հերկելոլ համար նախապատրաստելու նպատակով (մաքրելով դրանք քարերից, կոճղերից ու թփուտներից), խորը հերկի, ծառատունկի, փոսեր փորելու համար, ոռոգման և չորացման աշխատանքների դեպքում՝ առուներ փորելու համար։
Նավթահանման և գազահանման արդյունաբերության մեջ պայթեցման աշխատանքները օգտագործում են հորատագործիքի վթարները վերացնելու համար, հորատանցքում տորպեդ պայթեցնելու եղանակով ավելացնում են նավթի ելքը շերտից, ստորջրյա հանույթի վայրերում ստեղծում են արհեստական պատվարներ և կղզիներ, կավային գրունտը պայթյունով խտացնելու եղանակով առաջացնում են նավթի ստորգետնյա պահեստարաններ։
Լայնորեն կիրառվում է նաև նավթի և գազի հորատանցքերում առաջացած հրդեհները պայթյունների միջոցով մարելու եղանակը։ Առաջին անգամ խաղաղ նպատակներով ՊՆ կիրառվել են 1448-1972 թվականներին, երբ վառոդային լիցքերի պայթյունով քարերից ու սահանքներից մաքրվեց Նեման գետի հունը։
Հանքաքարի արդյունահանման համար վառոդի կիրառումով պայթեցման աշխատանքներ առաջին անգամ կատարվել են Ռուսաստանում (1617) և ապա տարածում ստացել Եվրոպայում։
Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայթեցման աշխատանքների զարգացմանը նպաստեցին՝
- պայթեցման էլեկտրական եղանակի գյուտը (1812),
- հորատման շարժական մեքենաների (1861) և հաստոցների ստեղծումը,
- դինամիտի գյուտը (1860),
- տրոտիլի հայտնադործումը (1863) և պատիճ-դետո-նատորների թողարկումը (1867)։
Դինամիտներում նիտրոգլիցերինի ավելի ու ավելի մեծ մասի փոխարինումն ամոնիումի բորակով (որն իջեցրեց ՊՆ-ի ինքնարժեքը և փոքրացրեց դրանց հետ շփվելու վտանգը) մեծ նշանակություն ունեցավ պայթեցման աշխատանքների ծավալի մեծացման և դրանց կատարման տեխնոլոգիայի բարելավման համար։
19-րդ դարի կեսին լայն տարածում ստացան սառցակուտակների վերացման, նավուղիների խորացման, կոճղերի արմատահանման, ստորջրյա սահանքների քայքայման, հերկման համար անտառային տեղամասերի մաքրման պայթեցման աշխատանքներ։
20-րդ դարի սկզբին, հատկապես մշակման բաց եղանակի զարգացմանը զուգընթաց, հանքային արդյունաբերական մասշտաբների աճը պահանջեց փորվածքների խորացում և ՊՆ-ի լիցքի մեծացում, դրա համար փոքր լիցքերի պայթյուններով ընդարձակում էին խոր պայթանցքերի (5-6 մ) հատակներն այնպես, մինչև որ դրանք ընդունեին մի քանի տասնյակ կգ տարողությամբ կաթսայի ձև (այսպես կոչված, կաթսայական լիցքերի եղանակ)։ Խցային լիցքերի եղանակների կիրառման շնորհիվ հնարավոր դարձավ ոչ միայն ապարի ջարդումը, այլև դրանց արտա նետումը՝ պատրաստի հանվածքների (խրամների, առուների, փոսորակների) առաջացմամբ։
Հորատման հաստոցների կատարելագործումը հնարավորություն տվեց մեծացնել բացահանքերի հորանցքերի տրամագիծն ու խորությունը, նպատակահարմար դարձավ հրաժարվել կենտբռնացված խցային լիցքերից և անցնել հորանցքային լիցքերի եղանակի։ Լեռնային տեխնիկայի հետագա զարգացումն առաջադրեց հանքապարի հավասարաչափ կտորների ստացման խնդիրը, որի լուծումը հնարավորություն կտարանցնելու արդյունահանման աշխատանքների հոսքային տեխնոլոգիային։
1953 թվականին Շվեդիայում, այնուհետև՝ ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր մշակվեց կոնտուրային պայթեցման մեթոդը, որն ապահովում է ապարի պոկման հարթ մակերևույթի ստացում՝ ըստ տրված պրոֆիլի։ Ածխի հանքավայրերի ստորգետնյա մշակման դեպքում հատուկ տեղ է գրավել, այսպես կոչված, անբոց պայթեցման եղանակը, որը գազի և փոշու պայթյունով վտանգավոր հանքահորերում ապահովում է պայթեցման աշխատանքների անվտանգ կատարումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 106)։ |
|