Պալմիտինաթթու
Պալմիտինաթթու | |
---|---|
Քիմիական բանաձև | C₁₆H₃₂O₂ |
Մոլային զանգված | 4,3E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 0,8414 գ/սմ³ գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 62,9 °C, 61 °C[2] և 61,82 °C[3] °C |
Եռման ջերմաստիճան | 351,5 °C[4][3] °C |
Այրման ջերմաստիճան | 192 °C |
Քիմիական հատկություններ | |
Բեկման ցուցիչ | 1,4219 |
Դասակարգում | |
CAS համար | 57-10-3 |
PubChem | 985, 135369651 |
EINECS համար | 200-312-9 |
SMILES | CCCCCCCCCCCCCCCC(=O)O |
ЕС | 200-312-9 |
ChEBI | 960 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Պալմիտինաթթու, CH3(CH2)14COOH, միահիմն հագեցած կարբոնաթթու։ Անգույն բյուրեղներ են, հալված ջերմաստիճանը՝ 63,1°С, եռմանը՝ 351,5°С։
Ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրում չի լուծվում, չափավոր լուծվում է սպիրտում, բենզոլում, ացետոնում։ Բնության մեջ տարածված ճարպաթթու է, գլիցերինային էսթերների ձևով մտնում է համարյա բոլոր բնական ճարպերի բաղադրության մեջ․ խոզի ճարպում՝ 30% , կովի յուղում՝ 25% են։ Պալմիտինաթթուի և բարձրակարգ սպիրտների էսթերներն առաջացնում են մոմեր։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալմիտինաթթուի ցետիլային էսթերը կազմում է սպերմացումի կարևորագույն բաղադրիչը, միրիցիլայինը՝ մեղրամոմի են։ Կենդանիների օրգանիզմում Պալմիտինաթթուի կենսասինթեզն իրականանում է А կոֆերմենտի մասնակցությամբ։ Պալմիտինաթթու ստանում են բնական ճարպերից․ վերջինս ենթարկում են հիդրոլիզի և ստացված թթուների խառնուրդից անջատում վերաբյուրեղացմամբ։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալմիտինաթթուի որոշ էսթերներ օգտագործվում են լվացող միջոցների, կոսմետիկական պատրաստուկների ստացման համար։ Պալմիտինաթթուի և ստեարինաթթվի խառնուրդը ստեարինի հիմքն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 palmitic acid
- ↑ 2,0 2,1 Bradley J., Williams A. J., Andrew S.I.D. Lang Jean-Claude Bradley Open Melting Point Dataset // Figshare — 2014. — doi:10.6084/M9.FIGSHARE.1031637.V2
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
- ↑ 4,0 4,1 Holzgrabe U. Charged aerosol detector response modeling for fatty acids based on experimental settings and molecular features: a machine learning approach // J. Cheminform. / N. Jeliazkova, B. Zdrazil, K. Martinez-Mayorga — BMC, 2021. — Vol. 13, Iss. 1. — ISSN 1758-2946 — doi:10.1186/S13321-021-00532-0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալմիտինաթթու» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 85)։ |