Չակոնա
Appearance
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7b/Bach%2C_Chaconne_de_la_quatri%C3%A8me_sonate._Huet%2Cjeu_du_violon%2C1880.tiff/lossless-page1-240px-Bach%2C_Chaconne_de_la_quatri%C3%A8me_sonate._Huet%2Cjeu_du_violon%2C1880.tiff.png)
Չակոնա (իսպ.՝ chacona, իտալ.՝ ciaccona), երաժշտագործիքային պիես, որը հանրաճանաչ է եղել բարոկկո ժամանակաշրջանում (ի սկզբանե եղել է ժողովրդական պար՝ Իսպանիայում)։ Հայտնի է 16-րդ դարից։ 17-րդ դարից ստացել է հանդիսավոր բնույթ։ Տեմպը դանդաղ է, չափը՝ եռամաս։ Ժ․ Բ․ Լյուլլիի բալետներում օգտագործվել է որպես եզրափակիչ համար։ 17-18-րդ դարերում կազմավորվել է որպես նվագարանային պիես՝ շարունակ պահվող թեմայի հետ ընթացող վարիացիաներով, մոտիկ պասսակալիային։ Առանձնապես հանրաճանաչ են դարձել Թ․ Վիտալիին վերագրվող ջութակի Չակոնա բասի հետ և Յոհան Սեբաստիան Բախի մենակատար ջութակի Չակոնա ռե մինոր պարտիտից։ Չակոնայի ձևով գրվել են զանազան պիեսներ, դրանց թվում՝ Բեթհովենի դաշնամուրի 32 դո մինոր վարիացիաները։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 661)։ ![]() |