Ուրբինոյի համալսարան
Ուրբինոյի համալսարան իտալ.՝ Università degli Studi di Urbino Carlo Bo | |
---|---|
Տեսակ | համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1506 |
Անվանված է | Carlo Bo? |
Ռեկտոր | Վիլբերտո Ստոկի |
Ուսանողներ | 14 540[1] |
Անդամակցություն | ORCID[2][3], Եվրոպայի համալսարանների միություն[4], Netval Research Universities Network?[5] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[6] |
Երկիր | Իտալիա[7] |
Տեղագրություն | Ուրբինո, Իտալիա |
Կայք | http://www.uniurb.it Կայք |
Error: Must specify an image in the first line. <div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%"> | |
University of Urbino Վիքիպահեստում |
Կառլո Բոյի անվան Ուրբինոյի համալսարան (իտալ.՝ Università degli Studi di Urbino Carlo Bo), Իտալիայի բարձրագույն ուսումնական հաստատություն, որը տեղակայված է Մարկե վարչական մարզի Ուրբինո քաղաքում։
Պատմությու
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրբինոյի համալսարանը հիմնադրվել է 1506 թվականին Ուրբինոյի դուքս Գվիդոբալդո դա Մոնտեֆելտրոյի՝ լուսավորության և արվեստի հայտնի հովանավորի օրոք։ Հաջորդ տարի համալսարանի ստեղծումը հաստատել է Հռոմի պապ Հուլիոս երկրորդի հատուկ բուլլայում ՝ Ad Sanctam Beati Petri Sedem Divina Dispositione Sublimati[8]։ Սկզբնապես Ուրբինոյում սովորում էին միայն բժիշկները, բայց արդեն 16-րդ դարի երկրորդ կեսից այստեղ դասավանդում էին հռոմեական իրավունք և ազատ արվեստներ (հռետորաբանություն, տրամաբանություն և այլն)։
Իտալիայի միավորումից հետո Ուրբինոյի համալսարանը ստացել է ազատի կարգավիճակ։ 2003 թվականին այն կոչվել է 1947-2001 թվականների ռեկտոր Կառլո Բոյի (1911-2001) անունով, որը շատ բան է արել համալսարանի ավանդույթների պահպանման և զարգացման համար։
Այսօր համալսարանի մասնաճյուղերը տեղակայված են Պեզարոյում և Ֆանոյում (քաղաքներ Մարկեում), որոնցում սովորում են մոտավորապես 400 մարդ։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրբինոյի համալսարանի կազմում այսօր մտնում են 10 ֆակուլտետ`
- Բնական գիտությունների
- Օտար լեզուների և գրականության
- Բժշկական
- Մանկավարժական
- Քաղաքական գիտությունների
- Իրավունք
- Սոցիալագիտության
- Ֆիզկուլտուրայի և սպորտի
- Փիլիսոփայության
- Տնտեսական
Ֆակուլտետներում սովորում են ավելի քան 13 հազար ուսանող Իտալիայի տարբեր մարզերից։ Ամեն տարի իրավական ֆակուլտետում անցկացվում է եվրոպական իրավունքի միջազգային սեմինարը, որն ունի կեսդարյա պատմություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ateneo: Urbino "Carlo Bo" (իտալ.)
- ↑ https://orcid.org/members/001G000001qlQMyIAM-universita-degli-studi-di-urbino
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20220805081904/https://netval.it/chi-siamo/soci-netval/
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ Università degli Studi di Urbino Carlo Bo Արխիվացված 2018-08-02 Wayback Machine (իտալ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրբինոյի համալսարան» հոդվածին։ |
|