Ուսանողական վարկ
Ուսանողական վարկ (անգլ.՝ student loan), վարկի տեսակ, որը տրամադրվում է ուսանողին բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտացված կրթությունը վճարելու համար, և ընդհանուր առմամբ մեխանիզմ կրթական ծառայությունների արտաբյուջետային ֆինանսավորման համար[1]։
Սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսանողական վարկը վարկի տեսակներից մեկն է, որը նախատեսված է կրթության և դրա հետ կապված ուսման, գրքերի և ծախսվող նյութերի, կեցության ծախսերը վճարելու համար։ Այն կարող է տարբերվել այլ տեսակի վարկերից նրանով, որ տոկոսադրույքը կարող է զգալիորեն ցածր լինել, իսկ մարման ժամանակացույցը կարող է ներառել հետաձգում։ Շատ երկրներում վարկավորման այս տեսակն ավելի խիստ կանոնակարգված է վարկային պայմանագրերը փոխելու և սնանկության հնարավորության առումով[2]:
Շատ երկրներում ուսանողական վարկը կարևոր է համարվում հասարակության համար և արժանանում է պետության աջակցությանն ու կարգավորմանը, ներառյալ վարկի տոկոսների համաֆինանսավորմանը, հարկային նվազեցումների ստեղծմանը և այլն[2][3]։
Ուսանողական վարկավորումը տարբեր երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսանողական վարկավորումն ակտիվորեն զարգանում է Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Շվեդիայում։ Ավստրիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Նոր Զելանդիայում, Նիդեռլանդներում ներդրվել է կրթական վարկավորման համակարգ՝ բարձրագույն կրթության վրա բյուջետային ծախսերը նվազագույնի հասցնելու նպատակով։ Ուսանողական վարկեր կարող են տրամադրել ինչպես պետությունը, այնպես էլ ուսումնական հաստատությունները։ Գերմանիայում վատ ակադեմիական առաջադիմություն ունեցող ուսանողը կարող է կորցնել վարկի հասանելիությունը, որը տրվում է մաս-մաս։ Հոլանդիայում վարկի գումարի մի մասը կարելի է ստանալ դրամաշնորհի տեսքով։ Եթե մարդը ժամանակից շուտ ավարտի ուսումը, զեղչ կստանա[4]։ Որոշ երկրներում վարկը դառնում է դրամաշնորհ, եթե մարդը ցուցաբերում է ակնառու ակադեմիական առաջադիմություն։ Այս դեպքում ուսանողը ստիպված չի լինի վճարումներ կատարել[5]։
Ուսանողական վարկավորումը Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում ուսանողական վարկը հասկացվում է որպես բանկային վարկ 10-15 տարի ժամկետով, որը տրվում է ուսանողին ուսման վարձը վճարելու համար։ Որպես կանոն, ուսանողական վարկերը նախատեսում են արտոնյալ ժամկետ, որի ընթացքում վարկառուն վճարումներ է կատարում միայն տոկոսներով։ Հիմնական պարտքի վճարումը սկսվում է աշխատանքի ընդունվելուց հետո։ Սբերբանկն առաջիններից էր, ով սկսեց ուսանողական վարկ տրամադրել Ռուսաստանում և տրամադրում է դրանք 2000 թվականից[4]։
Ըստ Ազգային Հետազոտական Համալսարան «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց»-ի պրոֆեսոր Իրինա Աբանկինայի՝ «վարկավորումը ժամանակակից պայմաններում, համաճարակի և ճգնաժամի ժամանակ, ընդլայնում է որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները՝ անկախ ընտանիքի ներկայիս բարեկեցությունից[6]։
Ռուսաստանի քաղաքացին ուսանողական վարկ կարող է ստանալ 14 տարեկանից։ Այս վարկի մարման ժամկետը մինչև տասնհինգ տարի է։ 2020 թվականից Սբերբանկում ուսանողական վարկի տոկոսադրույքը կազմում է 3 %[7]։ Վիճակագրության համաձայն՝ 2021 թվականին տրվել է ավելի քան 25 հազար ուսանողական վարկ, ինչը 3 անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ։ Այնուամենայնիվ, HSE-ի կողմից իրականացված մոնիտորինգի համաձայն[8], դիմորդների շրջանում նկատվել է այս տեսակի ուսանողական վարկ ստանալու հնարավորության ցածր տեղեկացվածություն։ Ուսանողական վարկերի կնքման առաջատար բուհեր՝ Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսով անվան պետական համալսարանի, Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և հանրային ծառայության ակադեմիա, Ազգային Հետազոտական Համալսարան «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց»։ Դա բացատրվում է այս բուհերում սովորելու բավականին բարձր արժեքով։ Վարկը կարող է ընդգրկել ուսուցման ցանկացած ձև՝ առկա, հեռակա կամ երեկոյան, այս վարկը կարելի է վերցնել երկու անգամ։
Ուսանողական վարկավորումը ԱՄՆ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկայի Միացյալ Նահանգներում կան ուսանողական վարկերի մի քանի տեսակներ՝ մասնավոր, ծնողական և դաշնային։ Ուսանողական վարկերը տրամադրվում են կեցության և ուսման վարձի համար։ Ոսանողական վարկավորման այս համակարգը ԱՄՆ-ում ունի պետական ծրագրի կարգավիճակ։ ԱՄՆ-ում կրթական վարկերը տրամադրվում են շուրջ 40 տարի։ Ամերիկյան համալսարաններում ուսանողների մոտավորապես կեսը սովորում է ուսանողական վարկի միջոցով։ 1965 թվականին ընդունվեց "Բարձրագույն կրթության մասին"» օրենքը, որը մանրամասնորեն ուսումնասիրում է ուսանողական վարկերի հետ կապված հարցերը[9]։
Մասնավոր վարկ
Ուսման համար մասնավոր վարկ ստանալն ավելի դժվար է։ Սա պահանջում է ԱՄՆ քաղաքացու երաշխիք ուսանողի համար կամ եկամտի ապացույց, որը բավարար է վարկի վճարումները կատարելու համար։ Նաև հիմնարար պատճառ կարող է լինել սեփականության առկայությունը։ Մասնավոր վարկերը տրամադրվում են բարձր տոկոսադրույքներով։ Մասնավոր վարկի չափն անսահմանափակ է, բայց հաշվարկվում է այն գումարի հիման վրա, որն անհրաժեշտ է ուսումը ծածկելու համար[9]։
Ծնողական վարկ
Ծնողական վարկը տրամադրվում է ուսանողի ծնողներին, եթե նա գտնվում է նրանց խնամքի տակ։ Այս վարկը ծածկում է ուսման ծախսերը։ Ծնողական վարկ ստանալու համար ուսանողի ծնողները պետք է ապացուցեն, որ վճարունակ են։ Նման վարկ կարող է տրվել 10 տարի ժամկետով, դրա տոկոսադրույքը կկազմի տարեկան 9%-ից ոչ ավելի։ Այս տոկոսադրույքի չափը ամեն տարի հաստատվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Վարկի տրամադրման օրվանից 2 ամիս հետո սկսվում են վճարումները, որոնք կազմում են ամսական առնվազն 50 դոլար։ Երբ ուսանողը սովորում է համալսարանում, նրա ծնողները կարող են կամ վճարել միայն վարկի տոկոսները, կամ սկսել այն մարել։ 2010-2011 ուսումնական տարվա ընթացքում ԱՄՆ-ում տրվել է 17,11 միլիարդ դոլարի ծնողական վարկ[9]։
Դաշնային վարկ
Դաշնային վարկ ստանալու դեպքում ԱՄՆ կառավարությունը դառնում է ուսանողի երաշխավորը կրթական վարկեր տրամադրող բանկերի ապահովագրության միջոցով։ Որպես կանոն, նման վարկերի տոկոսադրույքը տատանվում է տարեկան 4-ից մինչև 8,25%։ Նման վարկ կարող են ստանալ միայն ԱՄՆ քաղաքացիները կամ օրինական ներգաղթյալները։ Դաշնային ուսանողական վարկը կարող է սուբսիդավորվել և չսուբսիդավորվել[9]։
- Սուբսիդավորվող ուսանողական վարկեր են ստանում այն ուսանողները, ովքեր ֆինանսական դժվարություններ ունեն։ Նրանք սկսում են մարել այդ վարկերը, երբ ավարտում են իրենց ուսումը։ Պետությունը տոկոսներ է վճարում իրենց ուսման ընթացքում։ Կան Սթաֆորդի սուբսիդավորվող վարկ և Պերկինսի դաշնային վարկ։
- Չսուբսիդավորվող վարկերը տրվում են՝ անկախ ուսանողի ֆինանսական վիճակից։ Սովորելիս վարկի դիմաց վճարումներ չի կատարում, բայց տոկոսները անընդհատ հաշվարկվում են և գումարվում պարտքին։ Ուսանողն ինքն է պատասխանատու չսուբսիդավորվող վարկի մարման համար։
Դաշնային ուսանողական վարկերը կարելի է բաժանել Սթաֆորդի դաշնային ուսանողական վարկի և Պերկինսի դաշնային ուսանողական վարկի[9]։
Պերկինսի դաշնային ուսանողական վարկ
Վերջինս վերաբերում է դաշնային վարկերին, որոնք տրամադրվում են ֆինանսապես ամենա անապահով ընտանիքների ուսանողներին, ծրագրի մասնակից համալսարանի կողմից։ Դրա տոկոսադրույքը կազմում է տարեկան մոտավորապես 5%։ Կան մարման արտոնյալ պայմաններ։ Վարկի առավելագույն գումարը, որը ուսանողը կարող է ստանալ տարեկան, կազմում է $4000: Ուսանողը կարող է ամեն տարի դիմել վարկի համար իր ուսման ընթացքում։ Այնուհետև պարտքը վերադարձվում է բարձրագույն ուսումնական հաստատությանը[9]։
Բարձրագույն ուսումնական հաստատության վարկային ֆոնդը, որը դառնում է ծրագրի մասնակից, ձևավորվում է մի քանի աղբյուրներից՝ տվյալ ուսումնական հաստատության միջոցներից, դաշնային բյուջեից ստացվող եկամուտներից, ժամանակին կրթական վարկ ստացած ուսանողներից ստացված միջոցներից[9]։ Երբ ուսանողը վարկ է ստանում, դրա միջոցով միջոցները կարող են փոխանցվել անձամբ ուսանողին կամ անմիջապես փոխանցվել համալսարանի հաշվին, որպես ուսման վարձ։ 2010-2011 ուսումնական տարվա ընթացքում Պերկինսի ուսանողական վարկերը տրամադրվել են 970 միլիոն դոլարի չափով[9]։
Ստաֆորդի դաշնային ուսանողական վարկ
Ուսանողներին տրամադրվում է ցածր տոկոսադրույքով, որը չի կարող գերազանցել տարեկան 8,25%-ը։ Վարկի մարման ժամկետը տատանվում է 10-ից 25 տարի։ Մարման ժամկետը կախված է վարկի մարման ընտրված պլանից և այդ վարկի դիմաց ստացված միջոցներից։ Ուսման ընթացքում Սթաֆորդի սուբսիդավորվող վարկի տոկոսները վճարվում են պետության կողմից։ Վարկառուն սկսում է վարկի վճարումները կատարել ուսումն ավարտելուց վեց ամիս հետո։ Սթաֆորդի չսուբսիդավորվող վարկը տրամադրվում է անկախ անձի ֆինանսական վիճակից։ Ուսանողն իրավունք ունի սկսել վարկի վճարումները կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց վեց ամիս հետո[9]։
Կառավարության ծրագրի համաձայն՝ կան «պարտքերի ներման տարբերակներ»։ Պարտքի լրիվ կամ մասնակի մարում կատարելու համար հնարավոր է աշխատանք ապահովել։ Սա կարող է լինել կամավորական աշխատանք, զինվորական ծառայություն, աշխատանք որպես բժիշկ կամ ուսուցիչ ոչ առևտրային կազմակերպություններում։ Վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ-ում կրթական վարկերի ընդհանուր թվի մոտ 5%-ը չի մարվում[9]։ Կրթական վարկավորման համակարգի մասնակից բուհերը վերահսկվում են։ Նրանք կարող են դուրս մնալ ծրագրից, եթե բուհերի շրջանավարտների կողմից չվերադարձված վարկերի թիվը գերազանցի առավելագույն թիվը։ Եթե համալսարանն ապացուցի, որ դա ապագայում չի կրկնվի, կարող է կրկին ընդգրկվել ծրագրում[9]։
Ուսանողական վարկավորումը ԵՄ երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիայում ուսանողական վարկի տոկոսադրույքը չի գերազանցում 2%-ը։ Ուսման ընթացքում ուսանողը չպետք է վճարումներ կատարի։ Աշխատանք գտնելուց հետո նրա վճարումների չափը չպետք է գերազանցի երիտասարդ մասնագետի ամսական եկամտի 9%-ը։ Գերմանիան ունի կրթության մասնավոր վարկավորում և կրթության պետական-մասնավոր վարկավորում։ 18-30 տարեկան առկա ուսանողները կարող են մասնակցել պետական-մասնավոր վարկավորմանը։ Վարկը տրվում է տարեկան 7,8 հազար եվրո և ծածկում է կացարանն ու ուսումը։ 5,95%-ից մինչև 8,38%-ը վարկի տոկոսադրույքն է։ Վարկի մարումը կարող է տևել մինչև 25 տարի[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Борисова, Наумова, Правдина, 2006
- ↑ 2,0 2,1 Савицкая, Прахов, 2007
- ↑ Kagan, 2018
- ↑ 4,0 4,1 Литвинова Т. П. Развитие системы образовательного кредита в РФ // Вестник ассоциации вузов туризма и сервиса. — 2009. — В. 2. — ISSN 1999-5644. Архивировано из первоисточника 1 Մարտի 2020.
- ↑ 5,0 5,1 Ефремова А. А. Обзор рынка образовательных кредитов // Региональная экономика: теория и практика. — 2008. — В. 15. — ISSN 2073-1477.
- ↑ «Инвестиции в будущее: на каких условиях можно взять кредит для учебы в университете». www.hse.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Нельзя войти на сайт Сбербанка в этом браузере». www.sberbank.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Более 2 тысяч абитуриентов и студентов ВШЭ воспользовались возможностями программы образовательного кредитования с господдержкой в 2019–2021 годах». www.hse.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 Васильцов В. С., Левашов Е. Н. Система кредитования высшего образования в США // Вестник Череповецкого государственного университета. — 2013. — В. 1 (54). — Т. 1. — ISSN 1994-0637.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Борисова О. А., Наумова О. В., Правдина М. А. Образовательный кредит: текущая ситуация и возможности развития // Вопросы образования. — 2006. — В. 2. — ISSN 1814-9545.
- Савицкая Е. В., Прахов И. А. Образовательный кредит: зарубежный опыт и возможности использования в условиях асимметричной информации // Вопросы образования. — 2007. — В. 1. — ISSN 1814-9545.
Լրացուցիչ ընթերցանության համար
- Андрущак Григорий Викторович Теория образовательных кредитов // Вопросы образования. — 2006. — В. 1. — ISSN 1814-9545.
- Thomas A. Flint Predicting Student Loan Defaults // The Journal of Higher Education. — 1997-05-01. — В. 3. — Т. 68. — С. 322–354. — ISSN 0022-1546. —
- Christie H., Munro M. The logic of loans: Students' perceptions of the costs and benefits of the student loan //British journal of sociology of education. — 2003. — Т. 24. — №. 5. — С. 621—636.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Julia Kagan (2018 թ․ հունիսի 13). «Education Credit» (անգլերեն). Investopedia. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
- Johnny Pete (2020 թ․ մարտի 10). «Stafford loans and Perkins loans» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.(չաշխատող հղում)
- «Инвестиции в будущее: на каких условиях можно взять кредит для учебы в университете». www.hse.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 4-ին.
- Более 25 тыс. образовательных кредитов на 3,25 млрд рублей выдал Сбербанк в 2021 году // interfax.ru
- Инвестиции в будущее: на каких условиях можно взять кредит для учёбы в университете // hse.ru
- Брать или не брать: эксперты Вышки узнали, что думают студенты и выпускники университета об образовательных кредитах // hse.ru