Jump to content

Ուկրաինայի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուկրաինայի զինանշան
Մանրամասնություններ
ԿրիչՈւկրաինա
Հաստատված19 փետրվարի 1992
ՎահանԱնգլիական, լազուրե՝ բարակ ոսկե եզրերով
Այլ տարրերՈսկե եռաժանի
ՕգտագործումՈւկրաինայի Գերագույն Ռադայի շենք
Հեղինակային կոլեկտիվ
Լրացուցիչ
հերալդիկ մշակում
Ա. Գրեչիլո, Օ. Կոխան, Ի. Տուրեցկի
Ռյուրիկյան իշխանների անհատական նշանները
Վլադիմիր Սվյատոսլավիչի արծաթե դրամը
Ուկրաինայի մեծ զինանշան (նախագիծ)
Մանրամասնություններ
ԿրիչՈւկրաինա
Հաստատված1996 (նախագիժ)
ԹագՅարոսլավ Իմաստունի ոսկե պսակ
ՎահանԱնգլիական, լազուրե՝ բարակ ոսկե եզրերով
ՎահանաբռնիչներՁախից՝ սոկե առյուծ՝ պսակադրված Դանիիլ Գալիցկու պսակով, աջից՝ ոսկե մունդիրով և ալ կարմիր անդրավարտիքով կազակ՝ զինված ոսկե մուշկետով և սուսերով
ՀիմքԼազուրե-ոսկե ժապավեն կամ լազուրե ժապավեն ոսկե տառերով գրությամբ
ԿարգախոսВоля. Злагода. Добро. (Կամք։ Համաձայնություն։ Բարություն։)
Այլ տարրերՈսկե եռաժանի, բռնչու ոսկե բույլ, ոսկե հասկեր
ՕգտագործումՈւկրաինայի Գերագույն Ռադայի շենք
Հեղինակային կոլեկտիվ
Ա. Իվախնենկո, Վ. Միտչենկո,
Մ. Դմիտրիենկո, Յու. Սավչուկ

Ուկրաինայի պետական զինանշանը (ուկրաիներեն՝ Державний герб України) նրա պաշտոնական պետական խորհրդանիշներից է՝ դրոշի և օրհներգ հետ մեկտեղ։ Ներառում է փոքր և մեծ զինանշանները։ Ներկայումս պաշտոնապես օգտագործվում է միայն փոքր զինանշանը՝ հաստատված 1992 թվականի փետրվարի 19-ին։ Մեծ զինանշանը գոյություն ունի օրինագծի տեսքով։

Երկու զինանշաներում էլ կենտրոնական հերալդիկ կերպարը հանդիսանում է Վլադիմիր Մեծ իշխանի՝ Կիևյան Ռուսիայի տիրակալի և մկրտիչի «եռաժանին» (ուկրաիներեն՝ тризуб)։ Բացի այդ, մեծ զինանշանի պարտադիր տարրերից է Զապորոժիեի կազակը՝ զինված մուշկետով։

Ուկրաինայի սահմանադրության մեջ զինանշանի մասին սահմանված է.

Հոդված 20. ...Ուկրաինայի մեծ պետական զինանշանը սահմանվում է օրենքով՝ հաշվի առնելով Ուկրաինայի փոքր պետական զինանշանը և Զապորոժիեի Զորքի զինանշանը... Ուկրաինայի մեծ պետական զինանշանի գլխավոր տարրն է հանդիսանում Վլադիմիր Մեծի Իշխանական Տերության նշանը (Ուկրաինայի փոքր պետական զինանշանը)[1][2]...

Ուկրաինական զինանշանի եոաժանու ծագման մի շարք վարկածներ կան։

Դրանցից առավել հավանականը Ռյուրիկյան իշխանների ցեղական նշանն է՝ զոհի վրա գահավիժող Ռառոգ-բազեի ոճավորված պատկերը[3]։ Որոշ հետազոտողներ այդ նշանի մեջ տեսնում են գավազան, խարիսխ, եռաժանի, նետ և աղեղ, արբալետ կամ նույնիսկ եղան[3]։ Սակայն Ռյուրիկյանների բազեի վարկածը հաստատում են առաջին Ռյուրիկյանների ժամանակների հնագիտական նյութերի շարքում առկա բազեների հերալդիկ պատկերները[4]։

Մյուս վարկածի համաձայն՝ եռաժանին առաջացել է խազարական երկժանուց[5]։

Մեզ հասած նշան-կնիքներից առավել հայտնիներն են հանդիսանում Ռյուրիկյանների ցեղական նշանները, որոնք իրենցից ներկայացրել են եռաժանիներն ու երկժանիները՝ ոճավորված դինաստիայի յուրաքանչյուր անդամին պատկանելու հետ կապված։ Եռաժանու նշանը առկա է եղել նաև Ռյուրիկյանների մետաղադրամների վրա։

Հին ռուսական իշխանությունների զինանաշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտվա-լեհական ժամանակաշրջանի զինանաշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զապորոժիեի Զորքի զինանաշաններ և կնիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս կայսերական ժամանակաշրջանի զինանաշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրո-հունգարական ժամանակաշրջանի զինանաշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1917-1920 թթ. անկախության ժամանակաշրջանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի նոյեմբերի 22-ին Կենտրոնական Ռադան (ուկրաիներեն՝ Центральна Рада) հռչակեց Ուկրաինական Ժողովրդական Հանրապետության կազմավորումը Ռուսաստանի կազմում, սակայն պետական խորհրդանիշերը՝ դրոշը և զինանաշանը, չէին հաստատվել։ Չնայած այն փաստին, որ պետական պաշտոնական փաստաթղթերում, մասնավորապես՝ պետական վարկային կտրոնների վրա, ինչպես նաև՝ ՈՒԺՀ ռազմածովային դրոշի վրա տեղ էր գտել Վլադիմիր Մեծի եռաժանին, միայն 1918 թվականի փետրվարի 12-ին ՈՒԺՀ զինանշանը պաշտոնապես հաստատվեց[6]։

Արևմտաուկրաինական Ժողովրդական Հանրապետության զինանշանը հաստատվեց 1918 թվականի նոյեմբերի 13-ին և նկարագրվեց հանրապետության ժամանակավոր սահմանադրության մեջ։ Այն իրենից ներկայացնում էր կապույտ դաշտում ոսկե առյուծ, որը նայում էր դեպի ձախ (հայացքով դեպի զինանշանը կանգնած մարդու համար)[7]։

1918 թվականի Ուկրաինական Տերության զինանշան իրենից ներկայացնում էր կապույտ ֆոնի վրա Զապորոժիեի կազակի ոսկե պատկեր. ուկրաինական ոսկե եռաժանին տեղադրված էր վահանի վերևում։

Մինչ ԽՍՀՄ կազմավորումը շուրջ հինգ ամիս գոյություն ունեցած Ուկրաինական Խորհրդային Հանրապետությունում որպես զինանշան օգտագործվում էր մուրճի և մանգաղի պատկերը։

Խորհրդային Ուկրաինան 1919-1991 թթ.

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի ռայխսկոմիսարիատը և ազգայնական շարժումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի ժամանակակից զինանշանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ զինանշանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ուկրաինայի Սահմանադրությունը. Հոդված 20. 28 հունիսի 1996 թ. Ռուսերեն Վիքիդարան։
  2. Ուկրաինայի Սահմանադրությունը. Հոդված 20. 28 հունիսի 1996 թ. Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայք (ուկր.)։
  3. 3,0 3,1 О. М. Рапов. Знаки Рюриковичей и символ сокола. — Советская археология, 1968, № 3. perunica.ru (ռուս.)։
  4. А. Ю. Чернов. В Старой Ладоге найден герб Рюрика? — 2009. chernov-trezin.narod.ru (ռուս.)։
  5. Երկժանին սիմվոլիկայում. statesymbol.ru (ռուս.)։
  6. Հուշարձան եռաժանուն. doroga.ua Արխիվացված 2010-04-20 Wayback Machine (ռուս.)։
  7. ԱՈՒԺՀ կառավարական փաստաթղթեր. kmu.gov.ua (ուկր.)։